Գյուղատնտեսության նորանշանակ նախարարը միլիոնատեր է. հայտարարագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 1 առանձնատուն ունի եւ երկու բնակարան: Նորանշանակ նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:

Իգնատի Առաքելյանը հայտարարագրել է նաեւ 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ: Պաշտոնը ստանձնելու դրությամբ՝ սեպտեմբերի 20-ին, նա ունեցել է 21.7 միլիոն դրամ, մոտ 72 հազար ԱՄՆ դոլար եւ մոտ 78 միլիոն եվրո:

Իգնատի Առաքելյանը մինչ նախարար նշանակվելը եկամուտ է ստացել աշխատավարձից եւ գույք օտարելուց: Աշխատավարձը կազմել է 63.8 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 47 հազար դրամ և անհասկանալի է, թե ինչ, քանի որ հայտարարագրի այս հատվածը նախարարը թերի է լրացրել (չի նշել գումարի արժույթը): Նկատենք նաեւ, որ Իգնատի Առաքելյանը միայն հիշյալ դեպքում չէ, որ թերի է լրացրել փաստաթուղթը, նա նաեւ չի նշել, թե ինչ գույք է վաճառել, դրա տեսակն ու բնութագիրը:

Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը նախարար նշանակվելուց առաջ աշխատել է «Պեռնո Ռիկար» ընկերությունում: 1998-2016 թթ.-ին եղել է Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի` փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:

Տպել
12324 դիտում

Քաշքշել են իրեն, բռունցքով հարվածել. ՊՊԾ գնդի ծառայողները խոշտանգել են երկու քաղաքացու

10 հազար դրամ ընտրակաշառք վերցրած մարդն էլ փողոց դուրս կգա. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին

Ծառուկյան դաշինքը կսատարի՞ՀՀԿ նախագահի թեկնածուին, Ծառուկյանն ասում է՝ ամեն ինչ հնարավոր է

Արցախում մահացած զինծառայողը ՊԲ գնդապետի որդի է

Սա ոչ թե շարքային գողություն է, այլ փողերի լվացում. հաճախորդ

Այս գիշեր զոհված զինծառայողը Արցախից էր. քննվում է ինքնասպանության վարկածը

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Կրակովում

Ողբերգական ավտովթարից մահացած ԳՇ պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը. ՊՆ

Ուզբեկստանում հայ մարզիչը ֆուտբոլիստներին հրավիրել է շահից ելնելով. ցմահ որակազրվել է

Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ

Սոցալական բունտի նախապայման չկա, գնաճը բնականոն երեւույթ է. վարչապետի նախկին խորհրդական

Դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական տեքստերին. պակիստանցի բլոգեր

Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ. ԼՂ-ի երկակի չափանիշները Բաքվին զենքի մատակարարման հարցում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան