Դավիթ Հովհաննիսյանը կալանավորվել է երկու ոստիկանի ցուցմունքով

05/10/2016 schedule17:50

Մոտ երեք ամիս ճաղերի ետեւում գտնվող «Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը կալանավորվել է ընդամենը երկու ոստիկանի ցուցմունքով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա, խոսելով հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց, որ իր կարծիքով տեղի է ունեցել ոստիկանական ուժերի ծրագրավորած լուծում՝ երթը հարկադիր դադարացնելու համար.

«Արդյունքում գրոհ է ձեռնարկվում, որպեսզի երթը դադարեցնեն, եւ նետվում է 52 նռնակ՝ ձայնային եւ գազային։ Տուժել են բազմաթիվ անձինք՝ 60-90 անձ, վնաս է պատճառվել շրջակա անշարժ գույքին»: Ըստ պաշտպանի՝ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ։

Հովիկ Արսենյանի խոսքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էլ քննություն է կատարվում ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հետ կապված: Շուրջ 8 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել։ Քննվող քրեական գործի շրջանակներում Դավիթ Հովհաննիսյանը տուժողի կարգավիճակում է, քանի որ Խորենացի փողոցում երթին մասնակցելիս վնասվածքներ է ստացել, երկու ամիս առաջ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն մինչ օրս փորձաքննություն չի իրականացվել։

«Փորձել են ձեւական իրավական կողմն ապահովել»,- նկատեց Հովիկ Արսենյանը։ Վերջինս ասաց, որ քննչական խմբի ղեկավարին հարցրել է, թե երբ են քարերը նետվել։ «Ընդունենք, թե Արսենյան Հովիկն էլ է այնտեղ եղել եւ քարեր նետել այդ ուղղությամբ։ Այդ քարերն Արսենյան Հովիկը ո՞ր պահին է նետել՝ ոստիկանների գրոհելո՞ւ պահին, թե՞ գրոհելուց առաջ։ Պատասխանը մեկն է՝ նախաքննություն է ընթանում, դեռ չենք պարզել։ Եթե մենք գտնում ենք, որ ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, ահավասիկ՝ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում, ես իրավունք ունե՞մ պաշտպանվելու։ Ըստ էության՝ ոտնձգություն է կատարվում քաղաքացու նկատմամբ։ Ընդունենք՝ քար եմ վերցրել, քար եմ շպրպել, ուսադիր եմ պոկել եւ այլն, դարձավ, որ ես զանգվածային անկարգության մասնակի՞ց եմ։ Եթե կբերեն փաստեր, ապացույցներ, որ գրոհից առաջ է եղել, այն ժամանակ թող ներկայացնեն, որովհետեւ միայն ոստիկանների ցուցմունքներն այլեւս անարժանահավատ են»,- ասաց Հովիկ Արսենյանը։

Մեր հարցին ի պատասխան Հովիկ Արսենյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես երկու ոստիկան է ցուցմունք տվել: Նա ընդգծեց, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում նշել է, որ միայն մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա չի կարելի քրեական հետապնդում իրականացնել, առավել եւս անձին կալանքի տակ պահել։

«Մեր ոստիկանությունը դրանից ոնց որ օգտվել է, երկու ոստիկանի ցուցմունք են դարձրել»,- կատակեց Արսենյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչու նույն գործի շրջանակներում մեղադրվող «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, իսկ մյուսներինը՝ ոչ, Հովիկ Արսենյանը կարծիք հայտնեց, որ դատավորներին հանձնարարություն է տրված, որը նրանք կատարում են, ըստ էության, «Ժառանգություն» կուսակցության անդամներին ազատ արձակելը միջազգային ճնշման հետեւանք է եղել՝ չնայած նրանց ազատ արձակելն օբյեկտիվ է եղել:

Տպել
1375 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին