Կոնստանդին Օրբելյանն ավելի շատ ժամանակ կանցկացնի Օպերայի եւ բալետի թատրոնում

05/10/2016 schedule20:10

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանն աստիճանաբար ավելի ու ավելի շատ ժամանակ կանցկացնի թատրոնում: Այստեղ աշխատելու առաջարկ ստանալու պահին նա արդեն իսկ մի շարք այլ ծրագրեր է ունեցել, որոնք չէր կարող հետաձգել կամ չեղյալ համարել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, հենց այս պատճառով հունիսին պաշտոնը ստանձնելուց հետո Օրբելյանը համատեղ այլ աշխատանքներ է կատարում եւ ստիպված է լինում բացակայել:

«Մեր առաջարկը մաեստրոյի համար անակնկալ էր, եւ նա ուներ իր ստեղծագործական ծրագրերը: Մեր պայմանավորվածության համաձայն՝ մոտակա մի քանի ասվա ընթացքում մաեստրո Օրբելյանը լինելու է ինչպես այստեղ, այնպես էլ մեկնելու է՝ իր ծրագրերը կատարելու: Նա հստակ պատկերացում ունի՝ ինչ է կատարվում թատրոնում: Շատ քիչ է բացակայում: Կամաց-կամաց իր գրաֆիկն այնպես է դասասվորում, որ հետագայում հիմնկանում այստեղ կլինի», - ասաց նա:

Կոնստանդին Օրբելյանը նշեց, որ չի կարող թողնել իր շրջագայությունները, սակայն ապրելու է Երեւանում եւ թատրոնի աշխատանքներով զբաղվելու հենց այստեղից:

«Շրջագայությունների մեկնող երաժիշտ եմ, զբաղված երաժիշտ եմ, սակայն ամեն ազատ րոպեն անցկացնում եմ այստեղ: Ես տեղափոխվում եմ Երեւան, ապրում եմ այստեղ, վաղուց այստեղ բնակարան ունեմ: Ամեն ինչ ժամանակի հետ կկարգավորվի, եւ եթե սա հեռակա կառավարում անվանենք, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ մենք անընդհատ կապի մեջ ենք, ամեն 2 շաբաթը մեկ այստեղ եմ, ընթացքում կգնամ կգամ, աստիճանաբար կսկսեմ ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել այստեղ», - ասաց դիրիժորը:

Նա նաեւ ընդգծեց, որ հեռավորությունն իրեն չի խանգարում կատարել իր պարտականությունները: Արդեն հասցրել է ծանոթանալ թատրոնի աշխատանքներին, անձնակազմին, երաժիշտների արվեստին:

«Ծանոթանում եմ բոլորի հետ, արդեն գիտեմ մարդկանց անունները (խմբ. կատակում է), մոտ 600 աշխատող կա, այդքան էլ հեշտ չէ (խմբ. ծիծաղում է): Շատ հետաքրքիր է ծանոթանալ երգիչների հետ, ծանոթանալ նրանց արվեստին, նրանց ձայներին», - նշեց նա:

Հոկտեմբերի 8-ին Օրբելյանի ղեկավարությամբ համերգ տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սա կլինի առաջին ելույթը Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում նրա՝ գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո:

Համերգի ընթացքում ելույթ են ունենալու թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, ինչպես նաեւ առաջատար մեներգիչներ Մարինե Դեինյանը (ՀՀ վաստ. Արտիստ), Գեւորգ Հակոբյանը (ՀՀ վաստ. Արտիստ), Հովհաննես Այվազյանը, Հասմիկ Թորոսյանը, Սյուզաննա Մելքոնյանը եւ Լիլիթ Հակոբյանը:

Համերգի հրավիրյալ խմբավարն է Ստեֆան Հարիսը (Մեծ Բրիտանիա):

Ծրագրում կհնչեն Վ. Բելլինիի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Ժ. Բիզեի եւ Պ. Չայկովսկու ստեղծագործություններից:

Տպել
1454 դիտում

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել