Վարչապետը նորանշանակ նախարարից պահանջում է այն, ինչ անում էր նախկին նախարար Մուրադյանը

05/10/2016 schedule23:20

ՀՀ առողջապահության նախարարի փոփոխությունից հետո հաճախ կարելի է լսել, թե մի՞թե նախկին նախարար Արմեն Մուրադյանը վատ էր աշխատում:

Եթե, ասենք, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կամ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեպքում նման հարցեր չեն առաջանում, ու հանրության շրջանում նույնիսկ նկատելի գոհունակություն կա այդ պաշտոնանկությունների առիթով, ապա Արմեն Մուրադյանին փոխարինումը շատերի համար անսպասելի ու անհասկանալի էր:

Կարծում ենք, որ գոնե այս պարագայում նախարարի փոփոխությունը կապ չի ունեցել նախորդի վարած քաղաքականության, որդեգրած սկզբունքների, ոլորտում արձանագրված հաջողությունների կամ անհաջողությունների հետ: Նման եզրակացության  հիմք է տալիս թեկուզ հենց այն, թե ինչ խնդիրներ է առաջադրել վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին: Դրանք մեծ մասամբ կրկնությունն են այն միջոցառումների, որոնք արդեն իսկ ձեռնարկել կամ իրականացնում էր Արմեն Մուրադյանը:

Սեպտեմբերի 28-ին, երբ Կարեն Կարապետյանը առողջապահության գերատեսչության աշխատակազմին էր ներկայացրել նորանշանակ նախարարին ու հաջողություն մաղթելով՝ հրաժեշտ տվել նախորդին, նաեւ ասել էր. «Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն եւ արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի եւ թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները` պետպատվերները»:

Կարեւորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ նա ընդգծել էր, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաեւ միջազգային հայտնի առողջապահական բրենդներ, ձեւավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ: «Էլեկտրոնային առողջապահական համակարգ. կարծում եմ` արդիական է, որ դա անեք: Անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձեւավորած արժեքը եւ բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է նա: Նաեւ ասել է. «Մենք պետք է կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոչ թե հիվանդությունը բուժենք, այլ մաքսիմալ բերենք նրան, որ մարդիկ չհիվանդանան»:

Առողջությունը պահպանելու, հիվանդությունների առաջացումը կառավարելու, վաղ փուլում հայտնաբերելու եւ ոչ թե արդեն բարդացած խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ջանքեր ներդնելու սկզբունքը Արմեն Մուրադյանը հռչակել էր պաշտոնավարումից անմիջապես հետո: Հենց դրա շրջանակներում էր, որ օրինակ պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթից օգտվելու կարգում իրականացվեցին փոփոխություններ ու պայման դրվեց, որ սոցփաթեթի շահառուները, որոնց թիվն, ի դեպ, շուրջ 90 հազար է, ծրագրի մյուս բաղադրիչներից` հանգիստ, ուսման վարձ կամ հիպոթեկային տոկոսների մարում, կարող են օգտվել միայն այն դեպքում, եթե նույն սոցփաթեթի շրջանակում ենթարկվեն բժշկական զննության: Այսպիսով, ընտրվել էր գոնե այս կերպ մարդկանց իրենց առողջությանը մատների արանքով չնայել պարտադրելու տարբերակը:

Կամ  այս կամ այն հիվանդության  տարածման վտանգի դեպքում (օրինակ շոգին աղիքային վարակների, գրիպի սեզոնին այդ վարակի եւ այլն) առողջապահության գերատեսչությունը շտապում էր իրազեկել բնակչությանը, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ է պետք ձեռնարկել կամ ինչպիսի առաջին օգնություն է հարկավոր տրամադրել հիվանդին, եթե հիվանդանալուց խուսափել հնարավոր չի եղել:

ՀՆԱ-ի եւ առողջապահության կապը եւս շեշտադրում էր նախկին նախարար Արմեն Մուրադյանը: Դրան նա անդրադարձել էր, մասնավորապես, սրտի ստենտավորման գների նվազեցման առիթով: Հարցազրույցներից մեկում ընդգծելով, որ մահացությունների 90 տոկոսը բաժին է հասնում ոչ վարակիչ հիվանդություններին, իսկ դրա առյուծի բաժինն էլ պատկանում է սրտանոթային խնդիրներին, նախկին նախարարը նկատել էր, որ սրտանոթային հիվանդությունների աճն ու դրա հետեւանքով գրանցվող մահերը պատճառ են դառնում երկրի համախառն ներքին արդյունքի կրճատման:

«Գների նվազեցումը կանխարգելիչ քայլ է, որը նպաստում է սոցիալական համահարթեցմանը, հասանելիությանն ու մատչելիությանը, իհարկե` որակի պահպանմամբ: Նաեւ լրջագույն աջակցություն կարող է լինել Հայաստանի տնտեսությանը` հաշվի առնելով, որ թանկ վիրահատություններ են եւ այդ նպատակով Հայաստանից դուրս եկող հիվանդն իր հետ տանում է նաեւ հնարավոր միջոցներ: Առհասարակ երբ որ սրտանոթային հիվանդությունները աճում են 10 տոկոսով, 0.5-ով պակասում է երկրի համախառն արդյունքը: Այսինքն` ուղիղ կապ կա: Ինչքան մենք մեր բնակչության համար առողջ մնալու պայմաններ ապահովենք, վաղաժամ` միչեւ 65 տարեկան մահացությունը նվազեցնենք, այնքան համախառն արդյունքը ավելի բարձր կլինի»,- ասել էր Մուրադյանը:

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը նույնպես ընթացքի մեջ է: Մի քանի տարվա ժամանակացույց ունեցող ու մի քանի փուլից կազմված այդ ծրագիրն առաջ է քաշվել դեռ 2010-ին, երբ առողջապահության նախարարը Հարություն Քուշկյանն էր: Այն ենթադրում է համապատասխան համակարգչային ծրագիր, որին միանալու են առողջապահական հաստատությունները, ստեղծվելու է հիվանդների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային բազա եւ այլն:

Դառնալով օպտիմալացման խնդրին, որը եւս վարչապետը կարեւորել էր, նկատենք, որ անկախ այն բանից` օտիմալացումը լավ է թե վատ, այդ ճանապարհով գնալու մասին բարձրաձայնել էր նաեւ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը: Այս տարվա սկզբին նա հայտարարել էր. «Քննարկվում են օպտիմալացման խնդիրները` ինստիտուցիոնալ սկզբունքների  հիման վրա»:

Այսպիսով, ստացվում է, որ վարչապետի առջեւ ծառացած խնդիրն, ըստ էության, ոչ թե առողջապահության նախկին նախարարի ծավալած գործունեությունն էր ու դրա հետ ունեցած անհամաձայնությունները, այլ պարզապես նպատակ է եղել այդ պաշտոնում նշանակել իր համար ցանկալի մարդու. մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե նորանշանակ նախարարը վարչապետի ընկերն է: Սա, իհարկե, չի նշանակում, թե Լեւոն Ալթունյանից արդյունավետ աշխատանք չպետք է ակնկալել: Թեպետ առայժմ նա վաղ է համարում խոսել ոլորտի խնդիրների ու դրանք շտկելու վերաբերյալ իր պատկերացումների մասին:  

Տպել
2436 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը