«Ժողովուրդ». Ինչո՞ւ են ազատ արձակել հոգեւորականին ծեծած Ակային

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորում նախօրեին տեղի ունեցածը այլ կերպ քան խայտառակություն հնարավոր չէ մեկնաբանել: «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու թեկնածուների առաջին համարը` Արկադի Փելեշյանը, որը հայրենի քաղաքում հայտնի է Ակա կրճատ անունով, ծեծի է ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության եկեղեցու հոգեւոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին:

Պատճառը հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ընտրություններն են. մարդը, որ օրեր առաջ հավակնում էր դառնալ Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետ, ծեծի է ենթարկում իր կուսակցության օգտին չքվեարկելու համար: Երեկ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ ազատ արձակել: Թե ինչու, դժվար չէ կռահել:

Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն` Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է:

Ասել է թե` «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)` խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը: Այս իրավիճակն այնքան խոսուն է, որ մեկնաբանության կարիք չունի»:

Տպել
1965 դիտում

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո