ՀՀԿ դպրոցում դասավանդելու են անվճար, որ «դպրոցի կայացումը լինի գաղափարական»

ՀՀԿ-ի կողմից հիմնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում շուտով կմեկնարկի ընդունելությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մինչեւ հոկտեմբերի 20-ը խնդրում ենք էլեկտրոնային եղանակով ներկայացնել հայտերը, 20-ից 30-ը կկայանա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը, եւ դրա հիման վրա հարցազրույցի կհրավիրվեն պոտենցիալ ունկնդիրները, որոնց հետ շփման արդյունքում կորոշենք առաջին խումբը»,- ասաց Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ խմբում պետք է ընդգրկվեն 20-25 անձ:

Աշոտյանը չբացառեց, որ  ունկնդիրների մեծ հոսքի դեպքում զուգահեռ երկրորդ խումբը բացվի:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ դպրոցում դասավանդող դասախոսները չեն վարձատրվելու.

«Մենք խնդրում ենք անվճար դասավանդել, եթե մարդը մանկավարժ է, վստահ եմ՝ կարող է իրեն թույլ տալ ամիսը մեկ-երկու անգամ շփվել նոր սերնդի հետ: Որպես կրթության ոլորտի նախկին ներկայացուցիչ կարող եմ ասել, որ ոչ միայն մենք ենք սովորեցրել ուսանողների հետ տարբեր հանդիպումների ընթացքում, այլ բազմաթիվ բաներ մենք ենք սովորել նրանցից: Եթե աշխատավարձով լիներ, բոլորն էլ կանեին, մենք ուզում ենք, որ դպրոցի կայացման ճանապարհը լինի գաղափարական»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ովքե՞ր են դասավանդելու դպրոցում, Արմեն Աշոտյանն անուններ չհնչեցրեց՝ ասելով, որ «ամեն դասախոսի անունն իր դասից հետո կասի»:

Հարցին՝ ինչո՞ւ հենց ՀՀԿ-ն բացեց քաղաքական դպրոց, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իշխող ուժն իր ողջ ունեցածը «ներդնելու է էս գործի մեջ».

«Առաջինը՝ ցանկություն եւ միտք, եթե մնացած կուսակցությունները չունեն այդ միտքն ու ցանկությունը, դա մեր խնդիրը չէ: Երկրորդ՝ գրասենյակային տարածք, դուք գիտե՞ք ՀՀ-ում մի կուսակցություն, որը չունի գրասենյակ, եթե նման հավակնոտ կուսակցություն կա, ավելի լավ է չլինի, երբ էս տարիների ընթացքում չի կարողացել գրասենյակ ունենալ: Ունենք բանիմաց քաղաքական գործիչներ, եթե կան կուսակցություններ, որոնք չունեն այդ կադրերը, նույնպես հարցականի տակ կարող եմ դնել իրենց գործունեությունը: Մենք չենք ասում, որ բացառիկ ենք, մենք ուզում ենք, որ մեր հետեւից գան մնացած կուսակցությունները եւ ՀՀ-ում քաղաքական կրթության այս ձեւը կայանա»,- մանրամասնեց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի հավաստիացմամբ՝ «հատուկ ֆինանսական ներդրումներ» չեն լինելու դպրոցի կայացման համար:

 

Տպել
2682 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում