ՀՀԿ-ի արձագանքը Լուսավոր Հայաստանի եւ Հայկական վերածնունդի դաշինքին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում ԳՄ-ն ամփոփել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուների արդյունքները. ՀՀԿ-ում դրական են գնահատել արդյունքները: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ի ընտրությունների հետ միասին ՀՀ-ի 72 համայնքի ղեկավարներ են ընտրվել ՀՀԿ-ականներ, որով կուսակցությունը պահպանում է առաջատարի իր դիրքերը Հայաստանի քաղաքական կյանքում: ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ այսուհանդերձ, եղել են նաեւ բացթողումներ, որոնք քննարկման առիթ կդառնան:

Անդրադառնալով Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքներին եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության որոշմանը, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Ընտրություններից հետո մեր գնահատականը կլինի, այնտեղ անհրաժեշտ է լինի կոալիցիա, որպեսզի 50+1 մանդատ լինի, այսինքն՝ 17 մանդատ պետք լինի, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում, ՀՎԿ-ի, ԼՀ-ի որոշելու խնդիրն է, կլինի այնպես՝ ինչպես կլինի, կլինի այնպես՝ ինչպես կընտրեն 33 ավագանիները»: Նրա խոսքով՝ վանաձորցուն անհրաժեշտ է օր առաջ ձեւավորել կենսունակ քաղաքային իշխանություն:

«Կորուստ լինի, կորուստ չլինի: Այնպես չի, որ շատ ձայներ ստացած քաղաքական ուժերը արդեն պառլամենտական ընտրություններում այդ ձայներն իրենց «գրպանում» ունեն: ՏԻՄ ընտրություններն այլ յուրահատկություն ունեն, նախագահականը, խորհրդարանականը՝ այլ յուրահատկություն: Չպետք է չափից շատ ոգեւորվեն այն քաղաքական կուսակցությունները, որոնք շատ ձայն են հավաքել»,- հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նման քննարկում դեռ չկա եւ առաջարկեց այդ հարցով դիմել ԲՀԿ-ի իրենց գործընկերներին. «Ես միայն մեկ բանի եմ սպասում, ու բոլորիդ խորհուրդ կտամ՝ երրորդ գալստյան»: Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի համար այժմ քաղաքական չարի՞ք է, թե՝ ոչ, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բացառապես գնահատական է տվել երեւույթին: Բոլոր երեւույթները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքական, բարոյական զարգացմանը, բնականաբար մենք դրան դեմ ենք»:

Տպել
5030 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ