«ՀԺ»․ «Կաբելի տղերքին» հայտնաբերել են Գագիկ Բեգլարյանի եղբոր հյուրանոցում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ ոստիկանությունը առաջին հայացքից սովորական, շարքային մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձերբակալվել են մոտ մեկ տարի առաջ հանցագործություն կատարած եւ այս ընթացքում հետախուզման մեջ գտնվող երկու անձ:

«Խոսքը 2015 թվականի հոկտեմբերին Երեւանի Մովսես Խորենացի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում 4 հոգու հրազենային վնասներ պատճառած եւ փախուստի դիմած Գեւորգ եւ Հենրիկ Բաղդասարյանների (մականունները «Կաբելի տղերք») մասին է:

Իրականում սա շատ ուշագրավ իրադարձություն է: Խնդիրն այն է, որ այս անձինք ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի շրջապատից են: Բայց սա դեռ ամենը չէ: «2016 թվականի հոկտեմբերի 6-ին, ... նրանք հայտնաբերվել են Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում եւ բերման ենթարկվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Այդ «մի շինությունը» այսպես կոչված սպորտբազա-հյուրանոցն է, որը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, պատկանում է Գագիկ Բեգլարյանի եղբորը` Յուրա Բեգլարյանին:

Ենթադրվում է, որ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում նրանք «ապաստանել են» հենց այստեղ: Իսկ դա նշանակում է, որ հետախուզվողներին թաքցնող անձանց հայտնաբերելիս հետաքրքիր բացահայտումներ կարող են լինել: Եթե, իհարկե, փնտրեն թաքցնողներին»,- մասնավորապես, գրում է թերթը:

Տպել
6977 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը