Արսեն Ջուլֆալակյանը բացասական է գնահատում հունահռոմեական ըմբշամարտի նոր կանոնները

07/10/2016 schedule12:20

Օլիմպիական արծաթե մեդալակիր 75 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կարծում է՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում տեղի ունեցած կանոնների փոփոխությունը կազդի մարզաձեւի դիտարժանության վրա: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն՝ պասիվության համար գոտեմարտը չի ընդհատվի եւ ըմբիշը չի նստեցվի պարտեր դիրք: Պասիվության համար 3 անգամ բանավոր զգուշացում ստանալուց հետո ըմբիշը կպատժվի. մրցակցին կտրվի 1 միավոր: 4-րդ ու ամեն հաջորդ զգուշացման ժամանակ մրցավարն առանց պայքարն ընդհատելու կշարունակի 1-ական միավոր տալ ակտիվ մարզիկին: Armtimes.com-ի հետ զրույցում Արսենը նշեց, որ նոր կանոնների պատճառով շատ երկրպագուներ գուցե կորցնեն հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ:

«Չեն կարող 2 հավասար մարզիկներ կանգնած դրությունից 6 րոպեի ընթացքում շատ հնարքներ անել, դա ուղղակի անհնար է: Իսկ եթե հանդիսատեսը պետք է նստի ու 6 րոպե միայն հրմշտոց նայի, լավագույն դեպքում 1 գործողություն տեսնի, բնական է՝ դրանից մեր սպորտաձեւը լրջագույնս կտուժի՝ կորցնելով երկրպագուների մի մեծ բանակ: Ուստի կարծում եմ՝ կստացվի ինչպես պարտերը հանելու նախորդ փորձերի դեպքում. առավելագույնը 1-2 տարի, եւ պարտերը նորից հետ կվերադարձվի: Իսկ այս պահին դա արվում է տարբեր շարժառիթներով, որոնցից կարեւորագույնը, ըստ իս, մրցավարներին գոտեմարտերի ընթացքի վրա ազդելու ավելի լայն հնարավորություններ տալն է», -ասաց նա:

Մարզիկը նաեւ հիշեցրեց, որ սա պարտերը հունահռոմեական ոճի ըմբշամարտից հանելու առաջին դեպքը չէ: Նման փորձեր մարզաձեւի պատմության ընթացքում անընդհատ արվել են, եւ ամեն անգամ արդյունքը գոհացնող չի եղել:   

«Եթե չեմ սխալվում, 2005-2006 թվականներին նույն փորձն արեցին: Շատ ցավալի է, որ անում են մի բան, որն արդեն բազմիցս փորձել են, եւ հիմնականում ժամանակը ցույց է տվել, որ սխալվել են: 1980-ականների վերջից մինչեւ այսօր այդ փորձերը պարտերի հետ անընդհատ կատարվել են, եւ առավելագույնը 2 տարի է հաջողվել առանց պարտերի մրցումներ անցկացնել», - պարզաբանեց նա:

Հունահռոմեական ոճի ըմբիշների կարծիքները նոր փոփոխության վերաբերյալ միանշանակ չեն: Արսեն Ջուլֆալակյանը նշում է, որ դրանք տարբերվում են կախված նրանից, թե տվյալ մարզիկը ինչ ոճով է սիրում կամ կարողանում գոտեմարտել:

«Նրանք, ովքեր ուժեղ եւ գեղեցիկ ըմբշամարտի կողմնակից են, հիմնականում դեմ են: Ովքեր սիրում են հրել, պարզ է՝ ուրախ են: Սա, բնականաբար, ձեռք է տալիս այն մարզիկներին, որոնք լավ են հրելուց եւ չունեն տեխնիկա», - ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը նաեւ խոսեց իր ծրագրերից: Նա նշեց, որ Ռիո 2016-ից հետո հիմնականում կենտրոնացել է թեզի վրա: Միջազգային հարաբերություններ է ուսումնասիրում եւ գրում է թուրք-սիրիական հարաբերությունների մասին: Նաեւ փորձում է հանգստանալ, ակտիվ հանգստի կողմնակից է: Միաժամանակ չի անտեսում սպորտը, քանի որ շուտով իր գերմանական ակումբի՝ «Աալենի» կազմում սկսելու է ելույթները Բունդեսլիգայում:

Տպել
1499 դիտում

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)