Ինչո՞ւ Յունայթեդն ունի Մխիթարյանի և Մարտիալի կարիքը. Sports Quotient

Sports Quotient-ը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ընթացիկ տարվա խնդիրներին և որպես լուծում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ուշադրությունը հրավիրել թիմի երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի և Անտոնի Մարտիալի վրա։ Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SQ-ի անդրադարձը հայ ֆուտբոլիստին։ 

Ամռանը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի խոշոր ձեռքբերումներ կատարեց՝ ներառյալ Իբրահիմովիչն ու Պոգբան, անգլիական ակումբն իրականացրեց նաև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից», որը ճանաչվել էր Բունդեսլիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ չնայած «Բավարիայի» հարձակվողներ Լևանդովսկու և Մյուլլերի անցկացրած փայլուն մրցաշրջանին։

Խաղալով հարձակողական ոճի աջ կիսապաշտպանի դիրքում՝ Մխիթարյանը նախորդ տարի բոլոր մրցաշարերում դարձավ 19 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Այնուամենայնիվ, մեկնարկը «Յունայթեդում» դժվարին ստացվեց Հենրիխի համար, որը «մանկունյանցիների» կազմում մինչ օրս ընդամենը 107 րոպե է անցկացրել խաղադաշտում։ Մանչեսթերյան դերբիում հայ ֆուտբոլիստը հետ էր մնում խաղային տեմպից և ազդրի վնասվածքի պատճառով փոխարինվեց անմիջապես առաջին խաղակեսից հետո։ Ստորև կարող եք տեսնել, թե խաղադաշտի որ հատվածն էր փորձում փակել Մխիթարյանը «Սիթիի» հետ խաղում, որի վրա մեծ հաշվով այդպես էլ չկարողացավ որևէ ազդեցություն ունենալ։

Image title

Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է մարտահրավեր նետել «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին» տիտղոսի համար պայքարում, հենց Մխիթարյանը կարող է լինել թիմին անհրաժեշտ այդ առանցքային խաղացողը՝ վնասվածքից ապաքինվելուց հետո։ Ինչպես և Մարտիալը, նա առաջարկում է արագություն, չափազանց վտանգավոր հակագրոհներ, բացի այդ, Մխիթարյանը պարզապես հիանալի է տեսնում խաղադաշտը և իր թիմակիցների հասանելիությունը, և հենց այս հմտությունների շնորհիվ է, որ այս ֆուտբոլիստը նախորդ տարի Բունդեսլիգայում 82 վտանգավոր գրոհ է կազմակերպել իր թիմի համար։

«Յունայթեդի» պես թիմում, որը մշտապես ձգտում է հարձակողական ոճի խաղ ցուցադրել, լավ մարզավիճակում գտնվող Մխիթարյանը կարող է իր վճռական փոխանցումներով և արագացումներով «բացել» յուրաքանչյուր պաշտպանություն։ Եթե Հենրիխը վերագտնի իր մարզավիճակը, չզարմանաք, եթե ընթացիկ մրցաշրջանն ավարտի որպես Ժոզե Մոուրինյուի անփոխարինելի 10 համար՝ խաղալով միակ ընդգծված հարձակվողի թիկունքում։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների կարիք, ինչպիսիք են Մխիթարյանն ու Մարտիալը։ Եթե այս երկուսը լինեն իրենց լավագույն մարզավիճակում, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կարող է պայքարել տիտղոսների համար։

Տպել
2930 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ