Ընտրության ողջ ինտրիգը. հեռուստաշաբաթը Ռուզաննա Ազիզյանի հետ

08/10/2016 schedule15:42

Լրատվական հոսքի արագությունը էժանացնում է ամեն ինչ։ Նույնիսկ ամենակարեւոր ինֆորմացիան հնանում է օրերի, անգամ ժամերի ընթացքում։ ՏԻՄ ընտրություններում գրանցված, մեղմ ասած, տարօրինակ արդյունքների մասին մտածում ենք նույն ինտենսիվությամբ, ինչ Փարիզում Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակման, Սիրիայում զոհվող անմեղ քաղաքացիները զբաղեցնում են մեր միտքը ոչ ավելի երկար, քան Սուրիկ Խաչատրյանի վերստին հեռացումը Սյունիքի մարզպետի պոստից կամ Գալուստ Սահակյանի հերթական իմաստակությունը։

Լուրջն ու հումորը մեր կյանքում իրար են խառնված այնքան, որքան Ազգային Ժողովի դահլիճում ինչ-որ մեկի անուրանալի սրամտությամբ իրար կողքի նստեցրած Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը։ Մեր ներքաղաքական կյանքի ռեժիսորն ակնհայտորեն ավելի տաղանդավոր է, քան հայկական սերիալների սցենարիստներն ու ռեժիսորները, այնպես որ, թեթեւակի ջանքեր, եւ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն կրկին ընդդիմադիր են՝ մեկն անվանափոխված, մյուսը՝ սիրելի առաջնորդի գալստյանն սպասելիս։

Կողմնակի էֆեկտներ

Հիասթափությունն ու ոգեւորությունը նույնպես անասելի արագությամբ հաջորդում են մեկը մյուսին։ Երկուշաբթի առավոտյան բոլորս հիասթափված էինք, քանի որ Վանաձորում ու ընդդիմադիր Գյումրիում ՀՀԿ-ն հաղթել էր մնացած կուսակցություններին, իսկ հինգշաբթի երեկոյան արդեն ոգեւորությունը ափեափ լցրել էր հասարակությանը՝ Վանաձորում ընդդիմությունը միավորվում է, եւ դե հիմա թող ՀՀԿ-ն տեսնի մեր ընդդիմադիր քաղաքապետին։ Ո՞ր ընդդիմությունը։ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», «Լուսավոր Հայաստանը»։

Քանի՞ անգամ է ՕԵԿ-ը եղել ընդդիմություն ու վարի տվել ընդդիմադիր ձայները։ Հա, բայց իրենք էլ ՕԵԿ չեն, այլ Վերածնունդ, այն էլ՝ հայկական։ Իրո՞ք չի հիշում ժողովուրդը այս կուսակցության հետ կապված պատմությունները։ Երեւի՝ չի հիշում։ Երեւի իրոք Հայաստանը ֆեյսբուքը չէ, ինչպես պնդում էին անմիջապես ընտրություններից հետո, որտեղ բոլորը քաղաքականապես հասուն են, ամեն ինչ հիշում են եւ անցյալը միմյանց երեսով են տալիս։ Շատ ավելի բարի է մեր ժողովուրդը ֆեյսբուքից դուրս, գյուղերում, փոքրիկ ավաններում, պատրաստ է ներել ցանկացած ճամբարափոխություն եւ քվեարկել նոր անունով հին ուժին։

Ինչո՞ւ չի միավորվում ընդդիմությունը, թող միավորվի, եւ ես կտամ նրան վստահության քվե։ Ռեժիսորը մեծ հումորի տեր է, եւ ահա ընդդիմությունը միացավ։ Մեսչյանը լավ երգ ունի տարբեր միացումների մասին, բայց համընդհանուր ոգեւորությունը չխաթարելու համար մեջբերել չարժի։ Սերժ Սարգսյանին վերստին կարծես թե հաջողվելու է 1999թ. ընտրությունների առիթով իր հորինած կուսակցությանը 2017- ին էլ իր հետեւից տանել պառլամենտ եւ ստեղծել բոլոր իրավական հիմքերը, որ օրերս ԼՀ գրասենյակում Քրիստ Մարուքյանի հետ արժանապատվորեն հանդիպած Արթուր Բաղդասարյանը եւս մեկ անգամ արժանապատվորեն սեղմի Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը։

Դեռ չորեքշաբթի օրը պարզ էր, որ եթե ՀՎ-ն պնդի իր նախապայմանները եւ չգնա հաշտության ԼՀ հետ, հետագայում դժվար էր լինելու համոզել, որ իրենք ընդդիմադիր են, եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս էր գալու։ Այս պարագայում միակ ճիշտ որոշումն էր վերոնշյալ ուժերի պայմանավորվելը, ինչը եւ հաջողությամբ իրականացվեց։ Հիմա եւ գայլերն են կուշտ, եւ ոչխարներ են կենդանի եւ անգամ բավականին ոգեւորված են։ Ինձ թվում է պաթոսը առաջիկա շաբաթների համար ապահովված է։ Վանաձորում «ընդդիմադիրների» միացման արդյունքում ընտրված քաղաքապետ ունենալը հանաք բան չէ։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս անգամ հեռուստատեսային խորը վերլուծություններ կլինեն այս թեմայով, ու մեզ էկրանից կփորձեն համոզել, որ տեղի է ունեցել աննախադեպ փաստ, եւ իրավիճակը երկրում իսկապես փոխվում է։

Ինչո՞ւ էր ժպտում Մուկուչյանը

Ընտրական կրքերի ֆոնին ԱԺ-ն կրկին ԿԸՀ նախագահ ընտրեց Տիգրան Մուկուչյանին, որից բոլոր ուժերը դժգոհ էին, բայց ընտրեցին 4 դեմ ձայնով։ Ընթացքում կսմիթներ բաց թողնելով, քննադատելով, նեղելով՝ բայց ընտրեցին։ Հետո արդեն սկսեցին մեկը մյուսին մեղադրել ընտրական հանձնաժողովներում տեղերը վաճառելու մեջ, տեղերում լավ չաշխատելու, ժողովրդին չներկայանալու մեջ, ու վերջում արդեն Հեղինե Բիշարյանը «Ուրվագծի» տաղավարում պնդեց, որ ընտրակեղծիքները ինքը չի կապում ԿԸՀ-ի հետ։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը համարյա Արտակ Զաքարյանի չափ կոպիտ էր արտահայտվում սեփական մեղքով քիչ ձայն հավաքած եւ մեղքը ուրիշի վրա գցած իր երբեմնի «ընդդիմադիր գործընկերների» մասին։ Եվ այս ամբողջ ընթացքում Տիգրան Մուկուչյանը մեղմ ժպտում էր, իսկ երբ բանը հասավ Գյումրիում Բալասանյան դաշինքին հասնող բոնուսային ձայներին, անգամ չարախնդաց, թե նոր ԸՕ-ն է դա թույլատրում, պետք էր ժամանակին ԸՕ-ն ուշադիր կարդալ։ Նոր ԸՕ-ից հիմա կարծես էլի դժգոհներ կան, երկուշաբթի երեկոյան անգամ «Երկիր Մեդիա»-ի լրագրողն էր բողոքում, որ ընտրությունները կազմակերպում են տեղական թաղային հեղինակությունների ուժերով, ինչը կանխորոշում է ընտրությունների արդյունքները։

ԸՕ-ի ընդունմանը լծված ՀՅԴ-ի տեսակետներն արտահայտող ալիքը, որը Գյումրիում ընդհանրապես անցողիկ ձայներ չի հավաքել, իսկ Վանաձորում մի կերպ է մտել ավագանի։ Այս իրավիճակի տրամաբանորեն հակառակն էր ամիսներ առաջ, երբ 4+4+4 ֆորմատի անդամներն ուղղակի էյֆորիա էին ապրում այն փաստից, որ իշխանությունները համաձայնել են ընդդիմության պահանջներին եւ հրապարակելու են ստորագրված ցուցակները։

Դեռ այն ժամանակ պարզ էր, որ հավելյալ լծակներ են մտածված, ինչ շաբաթներ առաջ «Ռ-էվոլյուցիայի» տաղավարում բացահայտեց Գագիկ Ջհանգիրյանը, որպես «շատ բան իմացող եւ այդ շատից բոլորիս բաժին հանող անձնավորություն». «Իշխանությունը իր խնդիրը փաստացի լուծել է համամասնական նոր ընտրակարգով (ռեյտինգային քվեարկություն), այդ պատճառով համաձայն է եղել ամեն ինչին, բացի դրան կպչելուն»։

Այսպիսով, խելոք մարդիկ կարծում են, որ 17թ. ընտրությունների ելքը կարծես թե կանխորոշված է, եւ այդ է պատճառը, որ ՏԻՄ ընտրություններից հետո նորից վերստին հաճախացել են տեսակետ հայտնողները, որ ընտրություններով Հայաստանում իրավիճակ փոխել հնարավոր չէ։ Իսկ այս մտահանգմանը, բնականաբար, հաջորդում է միակ տրամաբանական հարցը. «Իսկ ի՞նչ կերպ է Հայաստանում հնարավոր փոխել իրավիճակ»։

Այսքան ուրախ կյանքը մեր

Դե իրավիճակը վերեւից աստիճանաբար փոխում են։ Սերժ Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ քաղաքացին անգամ չի էլ պատկերացնում, թե ինչքան կտրուկ է փոխվելու իր կյանքը։ Սուրիկ Խաչատրյանը կրկին լքեց Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Եթե ձայները կոնսոլիդացնելու խնդիր չառաջանա, նրան կարող են նորից չվերանշանակել։ Կարեն Կարապետյանը լավ հարվածային գործիքներ է նվագում. նոր խոսք մեր ներքաղաքական կյանքում. նախկին վարչապետները կիթառի հետ էին «դու»-ով խոսում։

Կարեն Կարապետյանը նաեւ լավ տեքստեր է արտասանում. «Իրականացնելու ենք քայլեր ու միջոցառումներ, որոնք ուղղված են մեր քաղաքացու անվտանգությանը, ապահով զգալուն, արդարության մեջ ապրելուն, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալուն»։ Ճիշտ է, բանը դեռ խոսքերից այն կողմ չի անցել, որովհետեւ, երբ նրան հարցնում են, թե ինչպես է լավ մասնագետներին բարձր վարձատրվող մասնավոր սեկտորից բերելու պետական համակարգ, ասում է «անկե՞ղծ՝ չի՛գիդեմ»։ Ոչ ոք էլ չի՛գիդի։ Մի մասը, իհարկե, ձեւացնում են, թե գիտեն։ Իսկ իրականում բոլորս սպասում ենք հաջորդ սերիային։ Ու մեզ մնում է համակերպվել այն ֆիլմի հետ, որից փախչելու տարբերակ միեւնույն է, չունենք։

Ռուզան Ազիզյան

Տպել
3067 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար