Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը

15.51. Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեց 19 ավագանի, Քրիստ Մարուքյանի օգտին՝ 14: Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը:

14.55 Քվեարկությունը վերսկսվել է, ավագանու անդամները մոտենում են քվեախցիկին եւ կատարում իրենց ընտրությունը:

14:50 Այս պահին քվեասենյակ ժամանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ փորձելով հաշտեցնել վիճաբանողներին:

14.41 «Բա դռոններ էիք քաղաքով մեկ բերում, ասում էիք համատարած փող ա բաժանվել, էդ դռոնները տանեիք սահման»,- գոռգոռալով ասաց Մամիկոն Ասլանյանը՝ դիմելով ԼՀ անդամներին, ապա շարունակեց.

«Մենք մեր Վանաձորի ժողովրդի առաջ գոնե շիտակ ու ազնիվ ենք»:

«Էդ ո՞նց եք ազնիվ»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:

«Մեր ստացած քվեներով»,- պատասխանեց Մամիկոն Ասլանյանը:

Ապա Քրիստ Մարուքյանը, դիմելով Մամիկոն Ասլանյանին ասաց.

«Էրեկ դո՞ւ չէիր ԲՀԿ-ի շտաբի դիմաց սպառնալիքներ տարածում»

«Դե, երդվի»,- պատասխանեց Ասլանյանը:

14.25 «Օրենքից բարձր որեւէ որոշում կայացնելու իրավունք չունեք, չեք կարա փակ գաղտնի քվեարկութունը վերածեք կրկեսի»,- դիմելով Էդմոն Մարուքյանին ասաց Մամիկոն Ասլանյանը եւ շարունակեց.

«Պարոն Մարուքյան, կրկեսով եք զբաղված, ձեզ կեղծում եք, անազնիվ քայլ եք կատարում բոլորի նկատմամբ, սա կապիկություն է, քվեարկությունը փակ է, ինչո՞ւ եք բաց քվեարկում»,- հարցրեց նա:

«Լավ ենք անում»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:

14.11 Քիչ առաջ, երբ քվեախցիկից դուրս եկավ ԼՀ ավագանիներից մեկը, ում քվեաթերթը նախատեսված կարգով փակված չէր, աղմուկ առաջացրեց, բոլորը սկսեցին գոռգոռալ, որ վերջինս ուզում էր իր քվեաթերթիկը ցույց տալ:

Անգամ հնչեցին հայտարարություններ, որ քվեարկությունը պետք  է դադարեցվի:

Մամիկոն Ասլանյանը եկավ քվեախցիկի մոտ եւ ասաց, որ պետք է պահպանվի օրենքի պահանջը՝ քվեարկությունը փակ-գաղտնի ընթացակարգով է ընթանալու:

Երբ վերահսկիչ հանձնաժողովի քարտուղարը փորձեց ընդհատել Ասլանյանին, վերջիս վրդովվեց.

«Լսի է տղա ջան»,- ասաց նա:

Փոխադարձ գոռգոռոցները շարունակվում են:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀ-ն բաց է քվեարկում, ինչից հետո իր կուսակիցները սկսեցին ծափահարել:

Ապա, Մամիկոն Ասլանյանը սկսեց գոռգոռալ, որ քվեարկությունը չի կարող բաց լինել, այն օրենսդրության խախտում է:

Քվեարկության սենյակ են ժամանել ոստիկանության աշխատակիցներ:

13.53 Երկար բանավեճերից հետո հանձնաժողովն ի վերջո ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի, վավեր են համարվելու միայն կապույտ գույնի գրիչով արված քվեարկությունները: Գրիչը տեղադրված է քվեախցում: Ապա քվեարկությունը սկսվեց: Առաջինն ըստ ցանկության քվեախցին մոտեցավ ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Օհանյանը:

13.28 Վանաձորի ավագանու նիստում քվեարկությունը դեռ չմեկնարկած բանավեճ սկսեց ավագանու  անդամների միջեւ. նախ սկսեցին վիճել քվեարկության սենյակում գտնվելու իրավունքի համար: Ի սկզբանե որոշում էր կայացվել, որ կարող են ներկա լինել ոչ միայն ավագանու անդամները, այլ նաեւ յուրաքանչյուր կուսակցությունից երեքական անդամ: Սակայն սենյակում տիրող աղմուկից հետո որոշեցին, որ միայն ավագանիներն ու լրագրողներն իրավունք ունեն սենյակում գտնվել, ինչն առաջացրեց ավագանու անդամների մի մասի դժգոհությունը:

Այնուհետեւ, վիճաբանությունը շարունակեց Հեղինե Բիշարյանը՝ կրկին բողոքելով այն որոշման դեմ, որ բջջային հեռախոս չի թույլատրվում քվեախցիկ տանել:

Բիշարյանին հակադարձեցին, որ նա հանձնաժողովի նախագահի որոշումներին չի ենթարկվում.

«Տիկին Բիշարյան, խանգարում եք»,- ասաց ավագանու անդամներից մեկը:

Ապա խոսեց նաեւ Մամիկոն Ասլանյանը.

«Էսօր ավագանու նիստ է, ԱԺ-ի նիստ չի, մենք ԱԺ-ի նիստերին չենք միջամտում»,-ասաց նա:

Այժմ ավագանու անդամները քննարկում են հարցը՝ հետաձգում են, արդյո՞ք, ավագանու նիստը, թե՞ ոչ:

13.14 Քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին հիշեցրինք, որ օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ Քրիստ Մարուքյանի ընտրվելու դեպքում պատրաստ է սեղմել ձեռքը եւ շնորհավորել: Հարցին՝ բոլորի ներկայությամբ պատրա՞ստ է պահել խոստումն ու շնորհավորել, Ասլանյանն ասաց.

«Բնականաբար, կսեղմեմ»:

Հետաքրքրվեցինք՝ ընտրությունների արդյունքից հետո կրկին պատրաստվո՞ւմ է ֆեյսբուք սոցիալական ցանցում երգ տարածել, Ասլանյանը պատասխանեց.

«Գաղտնիք է, ես տրամադրության երաժշտություն եմ սիրում, այնպես որ տրամադրությունս ինչ կանխորոշի, այն էլ կտարածեմ, միգուցե չտարածեմ»,-ժպտալով ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ ԼՀ-ից բարձրաձայնում էին կոալիցիոն համաձայնագրին միացած անդամներին սպառնալու, ճնշումների մասին, Ասլանյանը հարցով պատասխանեց.

«Դուք որեւէ մեկին էստեղ ճնշված տեսա՞ք, 33 ավագանի կար էստեղ, չեմ կարծում, որ մեկը ընկճված լինի ու չբարձրաձայնի այդ մասին»,- ասաց նա:

Քրիստ Մարուքյանից եւս հետաքրքրվեցինք՝ պարտության դեպքում պատրա՞ստ է շնորհավորել Մամիկոն Ասլանյանին.

«Իհարկե, պատրաստ եմ, եթե ձայների հաշվարկի արդյունքում պարզվի չունենք ձայների անհրաժեշտ քանակը, բնականաբար, պետք է արդյունքների հետ հաշվի նստենք»,- ասաց Մարուքյանը:

12.20 Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկազ Սիմիկյանը ներկայացրեց ընտրության վայրի վերաբերյալ որոշումը:«Որոշվեց, որ քվեարկությունը կլինի այս դահլիճում՝ բեմում, որպեսզի ընթացքում դահլիճում հանդարտ լինի, կարող են դահլիճում ներկա լինել նաեւ բոլոր  ավագանիները, ամեն կուսակցությունից երեք հոգի, նաեւ լրագրողներ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Վերջինիս խոսքով՝ տեղում կլինի փակ-գաղտնի քվեարկություն, ապա  հանձնաժողովը կամփոփի արդյունքները:

Նիստը վարող Գայանե Քալաթարյանը հիշեցրեց, որ փակ-գաղտնի քվեարկության ժամանակ արգելվում է հեռախոս ունենալ, ինչն առաջացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի վրդովմունքը: Նա պահանջեց օրենքին հղում անել.

«Էդ ո՞ր օրենքի հոդվածով»,- տեղից գոռում էր նա:

Նախագահողը հղում կատարեց համապատասխան հոդվածին:

Ապա, հանձնաժողովն ընդմիջում հայտարարեց՝ պատրաստվելու քվեարկությանը:

Քվեարկությունը կլինի 13.00-ին:

Վանաձորի քաղաքապետարանում մեկնարկում է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ փակ  գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրվի:

 Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:

ՀՀԿ թեկնածուն Մամիկոն Ասլանյանն է: 

Տեղեկացնենք, որ նիստի սկզբում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվեցին երկու թեկնածու՝ Մամիկոն Ասլանյանը եւ Քրիստ Մարուքյանը: Ավագանու նիստում որոշում կայացվեց ձեւավորել հաշվիչ հանձնաժողով, որն էլ կհաշվարկի ավագանու անդամների քվեարկությունը:

Տպել
7540 դիտում

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել