Կուսակցության նախկին քայլերի համար պատասխանատու չեմ. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը չի հերքում, որ իր կուսակցության որոշ անդամներ օրինազանց են, նաեւ հավելում է՝ ուրիշների արարքների համար պատասխանատու չէ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց նա՝ մեր հարցին, թե ինչո՞ւ չէ այնպես հետեւում օրենքին, ինչպես քվեարկության ժամանակ էր, երբ պահանջում էր, որ օրենքին համահունչ լինի քվեարկությունը՝ պահպանելով փակ-գաղտնի ընթացակարգը:

«ՀՀԿ-ի շարքերը նոր եմ ընդունվել, եւ իմ բոլոր քայլերի մեջ եղել եմ օրինապահ, իրավական համակարգի հետեւորդ, ուստի այդ հարցերը կարող եք ուղղել նրանց, ովքեր խախտել են օրենքը, ես երբեւէ չեմ խախտել»,- ասաց նա::

Մեր հիշեցմանը, որ նրա կուսակիցներն են խախտումներ արել, Ասլանյանն ասաց.

«Կուսակցության նախկին քայլերի համար պատասխանատու չեմ, նույն հաջողությամբ կարելի է ասել բոլոր վանաձորցիների արարքին պատասխանել, այդպես չէ, ամեն ոք պատասխան է տալիս իր քայլերի համար՝ ե՛ւ արածի, ե՛ւ չարածի: Չեմ կարող նախկինների մասին խոսել, ես շատ երիտասարդ եմ»:

Հարցին՝ ըստ իրեն ովքե՞ր էին իր օգտին քվեարկել, Ասլանյանն ասաց, որ չգիտի.

«Չեմ կարող ասել, անկեղծ եմ ասում»:

Դիտարկմանը, որ ԼՀ-ից հայտարարում էին, որ իրենց անդամներին սպառնացել են, Ասլանյանը պատասխանեց.

«Թող ասեն, նաեւ ասում էին, որ փող ենք բաժանել, կառուսել ենք արել, հաստատվե՞ց, նիստը տեսաք ինչպես սկսվեց, օրենքն ո՞վ էր պահում ՀՀԿ-ն, թե՞ մյուս ուժերը»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ չէր կարող իրեն ներել, եթե վանաձորցիների քվեն փոշիանար.

«Մինչ այժմ սրա անունը ո՛չ հաղթանակ եմ դրել, ո՛չ պայքար:Եղել է ընդամենը ընտրարշավ: Մտածել եմ, որ ոչ թե հաղթանակ է լինելու, այլ՝ հաջողություն, բայց ոմանք ինձ ստիպեցին, որ այդ երեւույթի անունը դնեմ հաղթանակ: Իսկ հաղթանակը նվիրում եմ բոլոր վանաձորցիներին՝ անխտիր, առանց որեւէ կուսակցական պատկանելության»,- մանրամասնեց նա:

Հետաքրքրվեցինք, քանի որ ինչպես ինքն էր ասել տրամադրության մարդ է, տրամադրությունն ինչպիսի՞ն է, իր հաղթանակը որեւէ երգի տեսքով կարտահայտի՞, Ասլանյանն ասաց, որ դեռ չգիտի:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեց ավագանու 19, իսկ Քրիստ Մարուքյանի օգտին՝ 14 անդամ:

 

Տպել
2966 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն