Նախնական արդյունքներ. Վրաստանի 9-րդ խորհրդարանը բազմակուսակցական չի լինի

10/10/2016 schedule23:50

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ էին, որին մասնակցում էին 19 կուսակցություն, 6 ընտրական դաշինք եւ անկախ թեկնածուներ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝  իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթանակ տարավ: Չսպասելով ԿԸՀ-ի պաշտոնական հայտարարությանը, ընտրատեղամասերը փակվելուց 1 ժամ չանցած` նրանք արդեն նշում էին իրենց հաղթանակը: Ելնելով Exit poll-ի (ելքային հարցումներ) արդյունքներից, Թբիլիսիում «Վրացական երազանքի» գլխավոր գրասենյակի մոտ տեղադրված բեմից վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին արդեն շնորհավորեց իր համակիրներին եւ ողջ ժողովրդին: Ելույթ ունեցավ նաեւ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Հոկտեմբերի 10-ի դրությամբ «Վրացական երազանքը» արժանացել է ընտրողների 48.6 տոկոս ձայնին, «Միացյալ ազգային շարժումը» ստացել է  27.13, «Վրաստանի հայրենասերների միությունը»՝ 5, իսկ «Ազատ դեմոկրատները»՝ 4.61 տոկոս ձայն: Այսպիսով՝  5%-ի շեմը հաղթահարել է 3 կուսակցություն: Հարկ է նշել, որ քվեարկությունից հետո նախագահ Մարգվելաշվիլին ԶԼՄ-ների հետ խոսելիս հայտարարել է, որ ինքը քվեարկել է բազմակուսակցական խորհրդարանի համար:

Տարբեր միջազգային կազմակերպությունների դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացքը: Նրանց հաշվետվության մեջ մասնավորապես ասվում է. «Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, պաշտպանված էին հիմնական ազատությունները»: Դիտորդների հայտարարությամբ, ընտրությունների օրը հիմնականում խաղաղ է անցել: Ձայն տալու գործընթացում խախտումներ չեն եղել, փոխարենը քվեների հաշվարկման գործընթացը բացասականորեն է գնահատվել:

Չնայած դիտորդների դրական գնահատականին, ընտրությունների ընթացքն այնքան էլ հարթ չէր մեծամասամբ ադրբեջանաբնակ Մարնեուլիում: Արտակարգ դեպք է գրանցվել Մարնեուլիին հարակից Ղիզիլ-Աջլո գյուղում: Գյուղի բնակիչների կողմից քարկոծված ընտրատարածք էին ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ծառայության ստորաբաժանումները: Ընտրատեղամասի ուղղությամբ քարեր նետելու հետեւանքով վնասվածքներ են ստացել մի քանի ոստիկան: Տեղում գտնվող դիտորդը հայտարարել էր, որ իրավիճակը լարվել է ընդդիմադիր ՄԱՇ թեկնածու Ահմեդ Իմամկուլիեւի՝  ընտրատեղամասում գտնվելու պատճառով:

Նա ընտրողներին կոչ է արել քվեարկել իր կուսակցության օգտին: Այս ընտրատարածքում (48) տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ-ի 162-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է ընտրությունների ընթացքում՝ ընտրողի ազատ կամքի դրսեւորման խոչընդոտում: ՆԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Միացյալ ազգային շարժում» եւ «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունների աջակիցները փորձել են գողանալ քվեատուփը, սակայն իրավապահների գործողությունների արդյունքում փորձը ձախողվել է: 

Ընտրությունները հիմնականում խաղաղ էին անցնում նաեւ Ջավախքում: Այստեղ ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգով հաղթող ճանաչվեց իշխող կուսակցությունը: «Վրացական երազանքի» թեկնածուն Հենզել Մկոյանն էր, որը արդեն 17 տարի պատգամավոր է: Մկոյանը արժանացավ ձայների 63%-ին:

Այսպիսով, խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի երկրի 53 մեծամասնական ընտրատարածքներում՝ 18-ը մայրաքաղաքում, 35-ը շրջաններում: ԿԸՀ-ն արդեն հաշվարկել եւ հրապարակել է բոլոր տեղամասերի վերջնական արդյունքները: Երկրորդ փուլ է նշանակվել այն տարածքներում, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը: Գրեթե բոլոր շրջաններում երկրորդ փուլ են անցել առաջին տեղում «Վրացական երազանքի», երկրորդ տեղում՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները: Ընտրությունների արդյունքում  Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը:

Ավելին, փորձագետներն արդեն կարծիք են հայտնել, որ այդ ընդդիմությունը մեծ ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա: Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին «Միացյալ ազգային շարժմանը» սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում ասել է, թե չնայած «Վրացական երազանքը» քանակապես գերազանցում է «Միացյալ ազգային շարժմանը», նրանք «նացիոնալներին» լուրջ քաղաքական մանեւրի գործիք եւ հնարավորություն են տալիս: Խուխաշվիլին իրադարձությունների երկու հնարավոր սցենար է տեսնում՝ Ազգային շարժումը, ըստ նրա՝ կարող է գնալ կարճաժամկետ ճանապարհով եւ հեղափոխական սցենարով:

Պարզապես հրաժարվելով մտնել խորհրդարան, ինչից հետո կարող է խորհրդարանի լեգիտիմության խնդիր առաջանալ: Երկրորդ սցենարը ավելի երկարաժամկետ է: Քաղաքագետն այն պայմանականորեն անվանում է Գիգա Բոկերիայի սցենար (ՄԱՇ առաջնորդ): «Ելնելով նրանից, որ «Վրացական երազանքը» թույլ իշխանություն է, փաստացի չկարողացան կուսակցություն ձեւավորել, բնական է, որ մինչեւ 2020 թվականը նրանք ավելի են թուլանալու, եւ «Միացյալ ազգային շարժումը», որը արդեն մաքրված կլինի հին մեղքերից, կունենա բոլոր հնարավորությունները, որպեսզի վերադառնա իշխանության: Նոր խորհրդարանի որակի վրա ազդել է այն փաստը, որ խորհրդարան չմտան այնպիսի արեւմտամետ ուժեր, ինչպիսիք են «Ազատ դեմոկրատները» եւ «Հանրապետականները»:

Փոխարենը «Հայրենասերների դաշինքը», որը դեմ է արտահայտվում Վրաստանի արեւմտյան ուղղությանը, խորհրդարանում ակտիվորեն կհամագործակցի իշխանության հետ»: Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն կարծում է, որ Վրաստանը ամենայն հավանականությամբ կդառնա բացարձակ պառլամենտական հանրապետություն, եւ վարչապետը փաստացի իրավունք կունենա միայնակ կառավարել երկիրը: Այս դեպքում իշխանության բալանսի ոչ մի մեխանիզմ չի գործի, մինչ այս այդ դերը նախագահը ինստիտուտինն էր:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
2690 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին