Ետ տվեք մեր մանդատը. ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» դատարան դիմեցին

«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններն այս պահին Վարչական դատարանում են եւ պատրաստվում են հայց ներկայացնել՝ վիճարկելու Գյումրու ավագանու մանդատների բաշխման մասին թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդուարդ Բաղրամյանի որոշումը:

Հիշեցնենք, որ այդ որոշման համաձայն՝ 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 8-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 4-ը՝ ԲՀԿ-ին եւ 4-ը՝ «ԳԱԼԱ»-ին: Ստացվեց, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ նվիրվեց «Բալասանյան» դաշինքին, որովհետեւ ընտրությունների արդյունքներով «Բալասանյան» դաշինքին բաժին էր ընկնում 15 մանդատ: ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն պնդում են, որ մանդատների այդ ձեւով բաշխումն Ընտրական օրենսգրքի կամայական մեկնաբանություն է եւ պահանջում են չեղյալ համարել թիվ 34 ԸԸՀ որոշումը:

«Այո, մեր կուսակցության ներկայացուցիչներն արդեն իսկ համաձայնության են եկել «Հայկական վերածնունդ» եւ «ԳԱԼԱ» կուսակցությունների հետ: Փաստաթղթերն արդեն կազմված են եւ օրենքով սահմանված կարգով մենք բոլոր հնարավոր ճանապարհները անցնելու ենք, որպեսզի արդարությունը վերականգնենք, գյումրեցիների պահանջը վերականգնենք: Այսօր դիմելու ենք Վարչական դատարան, բայց պատրաստ ենք հասնել նաեւ Սահմանադրական դատարան: Հայցը ներկայացված կլինի ավագանու անդամների կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«ԳԱԼԱ»-ն այս հայցի համահեղինակ չէ, բայց հնարավոր է միանա որպես երրորդ կողմ: Այդ մասին մեզ հայտնեց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում «ԳԱԼԱ»-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Լեւոն Բարսեղյանը:

«ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» դիմելու են Վարչական դատարան՝ որպես պատշաճ հայցվորներ, որովհետեւ իրենցից մանդատ է պակասել, ԳԱԼԱ-ն կարող է ներգրավվել որպես երրորդ կողմ այդ պատմության մեջ»,- ասաց Բարսեղյանը:

«ԳԱԼԱ» կուսակցության քաղխորհրդի անդամ Քրիստինա Մկրտչյանից տեղեկացանք, որ իրենք եւս պատրաստվում են զուգահեռ դատարան դիմել՝ այս անգամ ընտրախախտումների փաստերով. «Մեր վստահված անձինք բազմաթիվ խախտումների են ականատես եղել, առայժմ ամփոփում ենք դա, առանձին կներկայացնենք»,- ասաց Մկրտչյանը:

Տպել
4304 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս