Անհնար է կեղծ մանդատ ստացած մարդկանց հետ նստել, խոսել. Լեւոն Բարսեղյան

Ինչպես տեղեկացրել ենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններն այսօր դիմեցին Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Գյումրիի ավագանու մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ նախագահի որոշումը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայցը ներկայացվել է ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» անունից, քանի որ իրենցից է մանդատ վերցվել՝ հօգուտ «Բալասանյան» դաշինքի:

«Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ 206 ա որոշումը: Այդ որոշումը վերաբերում է մանդատների բաշխման կարգին: 34 ԸԸՀ որոշումը հիմք է ծառայել խախտելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքը՝ ապօրինաբար քաղաքապետի նշանակում անել: Կրկնում եմ՝ նշանակում, որովհետեւ Սամվել Բալասանյանը չի ընտրվել, ինչպես պահանջում է օրենքը, այլ նշանակվել է»,- ընդգծեց Մարգարյանը:

Հիշեցնենք, որ թիվ 34 ԸԸՀ որոշման համաձայն՝ 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 4 մանդատ՝ ԲՀԿ-ին եւ 4 մանդատ՝ «ԳԱԼԱ»-ին: Ստացվեց, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ նվիրվեց «Բալասանյան» դաշինքին, որովհետեւ ընտրությունների արդյունքներով «Բալասանյան» դաշինքին բաժին էր ընկնում 15 մանդատ:

Ի դեպ, «ԳԱԼԱ»-ն այս հայցի համահեղինակ չէ, բայց հնարավոր է միանա որպես երրորդ կողմ: Այդ մասին մեզ հայտնեց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում «ԳԱԼԱ»-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Լեւոն Բարսեղյանը:

Խոսելով Վարչական դատարանից իր ունեցած սպասելիքների մասին՝ Գյումրու ավագանու անդամն ասաց, որ հազիվ թե Վարչական դատարանը կարողանա ողջամիտ դատողություններ անել.

«Հրամանը որ վերեւից տվել էին Տիգրան Մուկուչյանին (ԿԸՀ նախագահ-խմբ.) ու հրամանը, որ Մուկուչյանը տվել էր թիվ 34 ԸԸՀ նախագահին, դա պատահական չէր: Վերեւից էլ նույն հրամանը կլինի Վարչական դատարանին: Այնպես որ լուրջ սպասելիքներ չունեմ այդ դատարանից: Ավելի լուրջ է Սահմանադրական դատարան դիմումը, որը կլինի այս գործընթացին զուգահեռ կամ սրանից հետո: ՍԴ-ում ընտրությունների արդյունքներ չեն քննարկվելու, վիճարկվելու, ուղղակի կասկածի տակ է առնվելու օրենքի անորոշությունը եւ հակասականությունը: Այս դեպքում, եթե Սահմանադրական դատարանն ուղղակի չտեսավ այդ անորոշությունը՝ խայտառակ է լինելու: 141 հոդվածի 5-րդ մասը հնարավորություն է տալիս հանձնաժողովին՝ մանդատները բաշխել 560 տարբերակով: Ճշգրիտ հաշվել ենք՝ 560 տարբերակ կա մանդատները բաշխելու, իսկ Մուկուչյանն ու թիվ 34 հանձնաժողովն ընտրել են դրանցից մեկը՝ առանց հիմնավորելու, թե ինչու հենց այդ մեկը ընտրել կամ մյուսները համարել անօրինական: Սահմանադրական դատարանը պետք է կարողանա որակյալ որոշում կայացնել, հասկանա, որ այդ օրենքով հնարավոր չէ մանդատ բաշխել, որովհետեւ սխալ է գրված օրենքը, բազմաթիվ թերություններով»,- ընդգծեց Բարսեղյանը:

Վերջինս, սակայն, հեռու է այն մտքից, որ օրենքում հատուկ են մանեւրելու տեղեր թողնված:

«Չէ, չեմ կարծում հատուկ է արված: Պատճառը իրենց թափթփվածությունն է, խոզությունն է: Ձրիակեր օրենք մշակողներ եւ ձրիակեր օրենք ընդունողներ. պատճառը դա է, դիտավորություն չէ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ օրինակ բերելով նույն Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ կետը, որ քաղված է եվրոպական բանաձեւերից:

Բարսեղյանը վստահեցնում է, որ օրենքի այդ կետով մանդատները բաշխելու դեպքում ամեն ինչ կլիներ միանշանակ եւ առանց վեճի:

«Իսկ 5-րդ մասն ուղղակի ցեխ է սարքած, ինչ-որ մեկը նստել, բոնուսային համակարգ է նկարագրել, որոշել է՝ 40 տոկոս մանդատ ունեցողը պետք է դառնա մեծամասնություն: Արդյունքում ստացվում է այսպես. այդ ուժն ունի ընտրողների 34 տոկոսի քվեն կամ 15.000 ձայն եւ տիրապետում է գործադիր իշխանությանը՝ հակառակ նրա, որ ավագանի անցած մյուս բոլոր կուսակցությունները միասին ունեն 19.000 քվե: Այսինքն  փոքրամասնությունը ստանում է գործադիր իշխանություն. փաստացի սա է բունուսային համակարգի անհեթեթությունը, դա ընդհանրապես պետք է վերանայվի, վերափոխվի, այլապես նույնը կարող է Երեւանում լինել, նույնիսկ կարող է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լինել»,- վստահեցրեց Բարսեղյանը:

Ավագանու անդամից հետաքրքրվեցինք նաեւ, թե ճի՞շտ է համարում ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը՝ հաշվի առնելով, որ առանց իրենց էլ Բալասանյանը երեկ հանգիստ նիստ արեց, որոշումներ կայացրեց.

«Բոյկոտը ոչ թե ինչ-որ մեկից նեղանալու, ինչ-որ մեկին նեղացնելու քաղաքականություն է, այլ ուղղակի կուսակցությունները որոշել են, որ անհնար է  կեղծ մանդատներ ստացած մարդկանց հետ նստել-բան խոսել: «Բալասանյան» դաշինքի 17 մանդատներից երկուսը տրվել է օրենքի կամայական եւ կեղծ մեկնաբանության արդյունքում, ի՞նչ նստենք խոսենք: Եթե նիստին էլ գնանք, էլի նույն բանն է լինելու: Եթե մտածում եք՝ ելույթներով, խրատ տալով ինչ-որ բան կփոխվի՝ չի փոխվի, քի՞չ եմ խոսել նախորդ նիստերի ժամանակ: Իրավիճակը շատ կոնկրետ ուժով է փոխվում, ուժն էլ իրենց ձեռքում է, ուժը Սերժ Սարգսյանի Մուկուչյանը, Մուկուչյանի Էդուարդ Բաղրամյանը տվել է իրենց: «Բալասանյան դաշինքը» կարող է ասել՝ մենք կամավոր մեր մեկ մանդատից հրաժարվում ենք, եկեք 16:16 նստենք, նիստեր անենք: Դա էլ է ճանապարհ, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ մանդատների կեղծ բաշխում է տեղի ունեցել»:

Տպել
4353 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)