Օրինակելի ընտրություններ. Ո՞ւր են Վրաստանի կեղծարարները

12/10/2016 schedule11:36

Ինչպես արդեն գրել էինք, հոկտեմբերի 8-ին, հարեւան Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Վստահ հաղթանակ տարավ Բիձինա Իվանաշվիլիի հիմնադրած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը համարյա 2 անգամ ավելի ձայն հավաքեց, քան Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը»:

Մի կողմ թողնելով քվեարկության արդյունքները՝ փորձենք հասկանալ, թե արդյոք Վրաստանում ընտրությունները եւս կեղծվում են, ինչպես դա արվում է  այդ երկրի 4 հարեւան-պետություններում (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եւ Թուրքիա): Մասնավորապես, կխոսենք այն մեխանիզմների մասին, որոնք ապահովում են կեղծիքների արդյունավետ կանխարգելում եւ որոնք բացակայում են Հայաստանում:

Մատների սփրեյավորում

Սա Վրաստանում առաջին ընտրություններն էին, որոնց ժամանակ կրկնաքվեարկությունները կանխարգելելու համար կիրառվեց մատների սփրեյավորման մեխանիզմը… Քվեաթերթիկ ստանալիս բոլոր ընտրողների աջ ձեռքի բութ մատների վրա փչվում է հատուկ սփրեյ՝ անգույն թանաք: Անզեն աչքով այդ թանաքը չի երեւում, բայց մոտ 2 օր մնում է մատի վրա… Այն ոչ միայն չի երեւում, այլեւ չի վնասում առողջությանը:

Սակայն այդ թանաքը որեւէ կերպ չի վրիպում տեղամասի մուտքի մոտ կանգնած եւ ուլտրամանուշակագույն լապտերիկով զինված հանձնաժողովի անդամի աչքից… Այն շատ լավ երեւում (անգամ՝ լուսարձակում) է ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Եվ ընտրողին, որի բութ մատի վրա կերեւա ֆոսֆորային հիմքով այդ նյութը, պարզապես ներս չեն թողնի տեղամաս:

Ընդ որում, հատկանշական է, որ այդ նյութը հնարավոր չէ ջնջել: Ձեր խոնարհ ծառան այդ օրը միջազգային դիտորդ էր Վրաստանում եւ առավոտյան հանձնաժողովներից մեկի անդամին խնդրեց սփրեյ փչել բութ մատի վրա… Ապա, օրվա ընթացքում ամեն կերպ փորձեցինք մատից մաքրել այդ նյութը՝ օճառով, ացետոնով, բենզինով ու անգամ կոկա կոլայով: Բայց ապարդյուն: Երեկոյան բութ մատը, միեւնույն է, փայլում էր ուլտրամանուշակագույն լույսից:

Դիտորդներին ու վստահված անձանց միմիայն մնում է հետեւել, որ քվեաթերթիկ ստանալիս ընտրողների մատները իրոք սփրեյավորվեն, իսկ տեղամաս մտնելիս՝ ստուգվեն ուլտրամանուշակագույն լույսով… Եվ կրկնաքվեարկությունների հնարավորությունը իսպառ վերանում է:

Դեռ գարնանը Հայաստանի իշխանությունները, հակափաստարկելով վրացական այդ մոդելը մեր երկրում կիրառելու պահանջին, պնդում էին, որ սփրեյավորված մատով մեկ այլ անձին բարեւելիս (ձեռքսեղմելիս) այդ նյութը նաեւ նստում է այդ անձի ձեռքին, ու ինքը զրկվում է քվեարկելու հնարավորությունից: Իրականությունը, պարզվեց, այլ էր:

Սփրեյավորված մատը անմիջապես մաքրում են անձեռոցիկով, որի արդյունքում այդ մատը մնում է «նիշավորված», բայց այլ առարկաների կամ այլ անձանց ձեռքերի վրա (բարեւելիս) սփրեյը չի տարածվում… Ու քվեարկած քաղաքացին կարող է հանգիստ բարեւել բոլորին՝ չվախենալով, որ ձեռքսեղմման արդյունքում իր մատի սփրեյը կարող անցնել դիմացինին ու զրկել նրան քվեարկելու իրավունքից:

Հզոր ընդդիմություն

Ցանկացած ընտրական պրոցես ժողովրդավար լինելու համար պետք է ունենա պատշաճ վերահսկողություն ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության կողմից:

Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների դիտարկման հրավեր էր ուղարկել ոչ միայն ԵԱՀԿ-ին, այլեւ միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններին (օրինակ՝ Ժողովրդավար ընտրությունների եվրոպական պլատֆորմին, որին ՀՀ ԿԸՀ-ն անցյալ տարի չթույլատրեց առաքելությամբ հանդես գալ հանրաքվեի ժամանակ):

Սակայն առավել ուշագրավ էր ոչ թե միջազգային քաղհասարակության ներկայությունը  ամեն ընտրական տեղամասում, այլ ընդդիմության ներկայացվածության աստիճանը: Անգամ խուլ ու փոքր գյուղերում Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը ուներ մի քանի ներկայացուցիչ, ովքեր շատ կոշտ էին արձագանքում անգամ ընթացակարգային չնչին խախտումներին: Ընդդիմության լայն ներկայացվածությունը, ըստ էության, զրկում էր որեւէ մեկին ընտրական տեղամասում կեղծիքներ անելու հնարավորությունից:

«Ազգային միացյալ շարժման» հզորությունը, որպես ընդդիմադիր ուժ, արտահայտվում է ոչ միայն վստահված անձանց առատությամբ: Նախկին  նախագահ Սահակաշվիլիի հիմնադրած այդ կուսակցությունը ունի իր վերլուծական կենտրոնները, իր հեռուստաալիքը («Ռուսթավի 2»), քաղաքական դպրոցը եւ այլն:

Այս կուսակցությունը ունի նաեւ բիզնեսի որոշ հատվածի սատարումը, որի արդյունքում կարողանում է բավականին թանկ ծրագրեր իրականացնել, քարոզարշավի միջազգային մակարդակի խորհրդատուներ հրավիրել եւ այլ կերպ իրապես մրցել իշխանության հետ:

Տարոսը մեզ

Իհարկե,Վրաստանում ընտրական համակարգը իդեալական չէ: Այն ունի բազում թերություններ: Սակայն եթե ավելացնենք, որ այդ երկրում չի եղել ընտրակաշառքի գոնե մի ահազանգ (անգամ ընդդիմությունն է դա ընդունել), ապա կարելի է արձանագրել, որ ընտրությունները այդ երկրում անհամեմատ ավելի ժողովրդավար են, քան Հայաստանում:

Վրաստանը, որի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանից քիչ է, որը կորցրել է իր տարածքների մի զգալի մաս, որի մայրաքաղաքը ընդամենը 8 տարի առաջ ռմբակոծել է թշնամու օդուժը, կարողանում է անհամեմատ ավելի ժողովրդավար ընտրություններ իրականացնել, քան Հայաստանը կամ իր մյուս հարեւանները:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3075 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական