«Դուխ» պետք է ունենաս, որ Իսկանդերը օգտագործես Սամվել Բաբայան

12/10/2016 schedule23:09

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին:

-Պարոն Բաբայան, 5 տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ այցելելուց հետո բավական պասիվ եք, թեպետ դրան այդքան իրադարձություններ են հաջորդել. «Սասնա ծռերի» ապստամբություն, կառավարության հրաժարական, նոր կառավարություն…

-Ես պասիվ էլ եղել եմ ու չեմ ասել, որ զբաղվելու եմ ինչ-որ բաներով, որ հետո էլ պասիվ դառնամ:

 -Փաստորեն, նման հավակնոտ կերպով  վերադարձաք, ու հիմա, նախկինի նման ակտիվ չեք:

-Դա Ձեր տպավորությունն է, ես փորձել եմ իմ մտահոգությունները հնչեցնել ռազմական առումով: Ես փորձել եմ իմ գիտելիքներով, իմ իմացածով, ինֆորմացիայով ներկայացնել, բացատրել, բայց եթե չի ընդունվում, ասում են` «մենք ամեն ինչ շատ լավ գիտենք»… դե գիտեն, թող անեն: Եվ եթե ինչ-որ բան եմ հուշում, իրենց ընկալումն այն  է, որ ես ինչ-որ բան եմ ուզում, անձնական խնդիր եմ լուծում, ինչ ասեմ.. Ես ասել եմ` մենք  ո՞նց պետք է զարգանանք, ի՞նչ տակտիկա պետք է ընդունենք, ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ զենքերով պետք է կռվենք:

-Դե, ըստ  ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել,  խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես:

-Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել:

-Եթե 14 թվականին  բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ:

- Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես:

-Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու:

-Հա,  մի հատ խբեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար,  առաջին հերթին,  քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ:  Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ:  Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել:

-Բայց ինքը «Իսկանդեր» չունի:

- Ինքը «Տոչկա-Ու» ունի, 6-7 ձևի հրթիռ ունի, ինչ կապ ունի` անունը «Իսկանդե՞ր» է, թե ինչ է:

-Գոնե մեզ ներկայացվել էր, որ ամենահզոր զենքն է:

-Դա հզոր զենք ասել… դա հզոր է, երբ որ «յադերնի նաչինկա» ունի, «բայեգալովկեն» «յադերնի» ա.. թե չէ նույն հրթիռն է, ուղղակի նրա արագությունը  ուժեղ է, դրան հակաօդային ուժերին դժվար է եղել խոցել: Դրանում է իր առավելությունը:

Բաբայանն ասել է նաեւ, որ բացասական է գնահատում Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարար չվերանշանակելուն, իսկ Խաչատուրովի հեռացումը ՀՀ ԳՇ պետի պաշտոնից՝ դրական: Նա ասել է, որ ճարպակալված  ուղեղները պետք է փոխվեն:

Տպել
10221 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին