Պապան ե՞րբ տուն կգա. Սարի թաղի բնակիչները պահանջում են ազատել իրենց հարազատներին

13/10/2016 schedule19:10

Արդեն մի քանի օր է՝ նախագահական նստավայրի մոտ Սարի թաղի բնակիչները ցույց են անում՝ պահանջելով ազատ արձակել իրենց հարազատներին:

Հուլիսի 19-ին՝ ոստիկանության Էրեբունու պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով 9 անձ կալանավորվեց: Ըստ Քննչական կոմիտեի, այս գործով 9 մեղադրյալից չորսի գործերն ուղարկվել են դատարան, իսկ մնացած 5-ինը դեռեւս նախաքննության փուլում են:

Կալանավորված 9 սարիթաղցիների հարազատները, պարբերաբար, բողոքի ցույցեր են անցկացնում պետական գրեթե բոլոր գերատեսչությունների առջեւ, սակայն մինչ այժմ որեւէ կոնկրետ պատասխան չեն ստացել: Նրանք վստահեցնում էին, որ հուլիսի 19-ին կալանավորված տղաները որեւէ կապ չունեն «Սասնա ծռեր» խմբի հետ, պարզապես ոստիկաններին մոտեցել են` բողոքելու, որ գազ, լույս, ջուր չունեն: 

Մեղադրյալներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, Սերժ Սարգսյանից խնդրում է վերանայել 9 հոգուն առաջադրված մեղադրանքները, կիրառել համաներում եւ ազատ արձակել նրանց: Թե ինչ էր անում Էդուարդ Զեյթունյանն այդ գիշերը Սարի թաղում` կինը պատասխանեց. «Գնացել էր լույսի, գազի, ճանապարհների համար բողոքելու: Ավտոբուս չէր աշխատում, գազ չկար, ջուր չկար այդ շոգ եղանակին, լույսն էլ պարբերաբար անջատում-միացնում էին: Իմ ամուսինն ու մյուս 8 հոգին կապ չեն ունեցել «Սասնա ծռերի» հետ: 9 հոգուց ոչ մեկը հանցագործ չի եղել, լավ բնութագրեր ունեն թաղայինների կողմից:

2 ամսվա կալանքի ժամկետն անցել է, ո՛չ ազատ են արձակում, ո՛չ էլ դատական նիստն է շարունակվում: Մեր գործով դատախազը` Գարիկ Մանուկյանը, չի գալիս նիստերին: Առաջին անգամ պատճառաբանել է, որ վերապատրաստման դասընթացների է, երկրորդ անգամ՝ դատարանը մեզ ոչինչ չասաց»: Մեր հարցին, թե գործով քանի տուժող ոստիկան կա, Լալա Բեռնեցյանը վստահեցրեց, որ Սարի թաղի կալանավորված 9 տղաների գործողություններից ոչ մի ոստիկան չի տուժել, ներկայացնում են, իբր տուժողները 6-ն են, բայց դատարանի դահլիճում 11-12 հոգուց ավելի նստած են. «Դատարանում նստած են առողջ, դատարանի դահլիճից դուրս գալուց հետո 3 վայրկյանում անհետանում են, որպեսզի հարց չտանք: Հարց ենք տալիս` դու կարո՞ղ ես որպես վկա մատնանշել մի մարդ, որ քեզ քարով հարվածել է` չկա նման մարդ: Չկա տուժած, ոչ էլ վկա: Տղաները հանցագործություն չեն կատարել»:

Հարցին` ինչի՞ համար պետք է իշխանություններն ուզենան ճաղերի ետեւում պահել, երբ ոչ մի քաղաքական դրդապատճառ չկա դրա ետեւում` նա պատասխանեց. «Ես չգիտեմ ինչն է պատճառը, որ կենտրոնացել են պատկան մարմինները հենց այս 9 հոգու վրա»: Նա վստահեցրեց, որ որքան էլ տեսանյութում երեւում է, որ քարեր են նետվում ոստիկանների ուղղությամբ, իր ամուսինը քար չի նետել. «Պահանջում ենք համաներում լինի, մեր ամուսիններին ազատ արձակեն: Երեկ նախագահի ելույթը տեսանք, որ հպարտանում է հայ երեխաներով: Բայց այդ նույն 9 կալանավորված մարդկանց ընտանիքներում էլ կան անչափահասներ: Պարո՛ն նախագահ, ի՞նչ հիմքեր ունեք, որ վաղը նույն ձեւով մեր երեխաները Հայաստանի պատիվը բարձր չեն պահելու: Բայց այդ երեխաները, եթե չմեծանան առողջ ընտանիքում, չենք կարծում, որ հասարակության նորմալ մարդ կլինեն: Մեր երեխաները հայրիկների դաստիարակություն չեն ստանում»:

Մեր հարցին, թե հնարավորություն ունեցե՞լ է տեսակցելու ամուսնուն, նա ասաց, որ երբ տեսակցություն են ունենում քրեակատարողականում, հոգեկան ծանր ապրումներով դուրս են գալիս երեխաները. «Դրա համար մտածում ենք՝ ավելի լավ է չտեսնի հորը, քան թե այդպիսի ապրումների մեջ ընկնի: Հարցնում է՝ երբ է պապան տուն գալու, ի՞նչ պատասխանեմ: Նրանք ունեն առողջական լուրջ խնդիրներ, իմ ամուսինը կոնկրետ ունի ճնշման խնդիր, սրտի խնդիր, ողնաշարի խնդիր: Մինչեւ չեմ ահազանգում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` բժիշկ չեն ուղարկում»,- հուզված նշեց կինը:

Էդուարդ Զեյթունյանը մինչ կալանավորումը շինարարական աշխատանքներ է կատարել: Սարի թաղի բնակիչների խոսքով՝ 9 կալանավորվածներն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն:

Մեր զրույցում նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Զեյթունյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, տուժող ոստիկանների թիվը հասնում է մոտ 20-ի: «Փորձագետի եզրակացության մեջ նշված է, որ որոշ ոստիկաններ ունեն թեթեւ հատկանիշներ պարունակող, կամ չպարունակող վնասվածքներ»,- ասաց Սիմոնյանը: Վերջինս նկատեց, որ 20 ոստիկանն էլ գործով ե՛ւ որպես վկա են ներգրավված, ե՛ւ որպես տուժող: Խոսելով մեղադրանքի մասին, Սիմոնյանն ասաց, որ մեղադրանքը չափազանց անորոշ է. «Այն լղոզված է, կոնկրետացված չէ, թե կոնկրետ ով, ինչ գործողություն է կատարել»,- եզրափակեց էդուարդ Զեյթունյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանները փակել էին ոստիկանության ՊՊԾ գունդ տանող ճանապարհը։ Մի քանի ժամ բանակցություններից հետո ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցան բախումներ: Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ սարիթաղցի մի խումբ երիտասարդներ, նաեւ՝ տարեցներ, սկզբում բանավեճի, ապա՝ քաշքշուկի մեջ են մտնում ոստիկանների հետ: Գործով կալանավորված 9 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Տպել
2094 դիտում

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են