«Հայկական վերածնունդը»՝ նույն ինքը` ՕԵԿ-ը, ՀՀԿ-ից նեղացածների հանգրվան

Վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի նախարարների ամբողջական փոփոխությունը եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «առողջական պատճառներով» հանկարծակի հրաժարականը վկայում են այն մասին, որ իշխող Հանրապետական կուսակցությունը լուրջ ռեբրենդինգի փուլում է:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն գոնե հանրության համար տեսանելի մակարդակում ազատվում է վիճելի հեղինակություն ու կասկածելի անցյալ ունեցող մարդկանցից: Միեւնույն ժամանակ, սակայն, իրական (ինստիտուցիոնալ) քայլեր չի ձեռնարկում այդ մարդկանց քաղաքականությունից հեռու պահելու համար:

Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելը հեշտ գործ չէ: Այս բարդ ուղին անցել են շատ պետություններ, ինչը բավական երկար ժամանակ է պահանջում: Նման գործընթացն ուղղակի «հորս արեւ» երդումներով ու խոստումներով չէ, որ կատարվում է: Նախ, կայացվում է քաղաքական որոշում, ապա ստեղծվում են մեխանիզմներ, ոչ ֆորմալ, «ախպերական» հարաբերությունների դաշտում պետության բացակայության վերացման նպատակով: Հենց այս հարցում հայրենի իշխանությունները կաղում են երկու ոտքով: Դրա համար դեռ տարիներ առաջ արդյունաբերողների համաժողովին Սերժ Սարգսյանը հայտարարեց բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հրամայականի մասին, սակայն այդ գործընթացի արդյունքները, մեղմ ասած, շատ կասկածելի են: Այն ճոճանակի նման միշտ այս ու այն կողմ էր գնում:

Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ օլիգարխիային գործադիրում փոխարինեցին «պրոֆեսիոնալները»: 2008 թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերից հետո երկրում լուրջ քաղաքական ճգնաժամ էր: Դրան գումարվել էր համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Եկավ ուսյալ-կրթյալ տեխնոկրատ կառավարություն, խոսեց ռեֆորմների մասին, եւ երկրի արտաքին պարտքը կրկնապատկեց: Այնուհետեւ կատարվեց ՀՀԿ-ի օլիգարխիայի ու «հին գվարդիայի» առաջնորդի՝ Հովիկ Աբրահամյանի երազանքը: Նա դարձավ վարչապետ: Առաջին դիրքերում հայտնվեց նորից օլիգարխիան՝ հարց լուծող տղաները: Ճոճանակը հետ ճոճվեց: Այնուհետեւ ղարաբաղյան քառօրյա պատերազմական իրադարձություններից ու «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից հետո, երբ ՀՀ-ում բոլորը հասկացան քաղաքական համակարգի նկատմամբ զրոյական վստահության եւ դրան զուգորդվող արմատական տրամադրությունների տարածման հնարավոր վտանգավոր հետեւանքները, կրկին քաղաքական դաշտ մտան «պրոֆեսիոնալները»:

Փորձը ցույց է տալիս, սակայն, որ նման քայլերը ոչ այդքան իրական փոփոխությունների մասին հանրությանն ուղղված ազդանշաններ են, որքան ճգնաժամային իրավիճակում իշխանությանն ապահովագրող յուրօրինակ «անվտանգության բարձիկ»: Հենց այդ պատճառով էլ չեն ստեղծվում ինստիտուցիոնալ մեխանիզմներ ոչ ֆորմալ քաղաքական ու տնտեսական հարաբերություններին վերջ դնելու համար: Ուստի, հանրային քաղաքականությունից դուրս մղված ՀՀԿ-ական քրեաօլիգարխիան քաղաքականություն մուտք գործելու նոր խողովակներ է փնտրելու: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող կուսակցության ռեբրենդինգից «նեղացածների» համար Գյումրիում եւ Վանաձորում հանգրվան հանդիսացավ ժամանակին ռեբրենդինգ արված ՕԵԿ-ը, այժմ արդեն՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

Վանաձորում ՀՎԿ ցուցակը գլխավորում էր հենց ժամանակին ՀՀԿ-ին բազմիցս աջակցություն ցուցաբերած մարդ: Իսկ Գյումրիում Վարդան Ղուկասյանի ու ՀՎԿ-ի համագործակցության մասին մամուլը տեղեկացրել էր բազմիցս: ՕԵԿ-ը իշխանամերձ օլիգարխիայի հանգրվան դառնալու բազմամյա փորձ ունի: Այն փաստացի «սպոյլեր» կուսակցություն է, որը տարբեր տեխնոլոգիաների ու մեխանիզմների շնորհիվ ընտրությունից ընտրություն ապացուցում է իր կենսունակությունը: Թեպետ շատ գործիչներ այդ կուսակցության յուրաքանչյուր անհաջողությունից հետո խոսում են վերջինիս մահվան կամ վերացման մասին:

Կովկասի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեպետ կարծում է, թե Հայաստանի քաղաքական համակարգն ընթանում է բիզնեսից «ապահարզան» տալու ճանապարհով, սակայն վստահ է, որ հեղափոխական փոփոխություններ այս ճանապարհին չեն լինի: «Նման փոփոխություններ անելու համար նախ պետք է ստեղծել մեխանիզմներ, որ այդ մարդիկ մնան միայն տնտեսական դաշտում, զգան իրենց այնտեղ անվտանգ ու մուտք դեպի քաղաքականություն կամ քաղաքական տանիքներ չորոնեն: Նման բան Հայաստանում տեղի չի ունենում կամ տեղի է ունենում շատ դանդաղ: Ուստի դեռ նախադրյալներ չկան ներիշխանական հեղափոխական գործընթացների մասին խոսելու համար»,- կարծում է նա:

Միեւնույն ժամանակ իշխանությունը եւս շահագրգռված չէ խոշոր տնտեսական խաղացողներից ձերբազատվելու հարցում, քանի որ նրանք, նշում է փորձագետը, հարկ եղած դեպքում կարող են ինքնուրույնություն ցուցաբերել ու աջակցել այս կամ այն կուսակցությանը: «Ուստի, այս գործընթացի կառավարելիությունն ապահովելը իշխանության համար կարեւոր է, որը հնարավոր է անել մի կողմից խորհրդարանական ընտրությունների ժամանակ օլիգարխիայի մի մասին տեղավորելով ռեյտինգային համակարգի մեջ, իսկ մյուս մասին՝ կառավարելի ուժի միջոցով պահել տեսադաշտում: Այդ ուժը կարող է լինել «Հայկական վերածնունդը»,- չի բացառում մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ, Միքայելյանը վստահ է, որ մեծ բիզնեսի ներկայացուցիչները հաջորդ խորհրդարանում կլինեն ավելի քիչ, քան` այս: «Այս գործընթացը նոր չի սկսվել եւ այն փոփոխական հաջողություններով ընթանում է առաջ: Մյուս կողմից, ռեյտինգային համակարգ ներդնելով, ՀՀԿ-ն նախկինում մեծամասնական ընտրակարգով ընտրվող եւ տեղական մակարդակում իրենց իշխան զգացող օլիգարխներին տեղավորում է կուսակցական պարադիգմայի մեջ եւ ամբողջությամբ ենթարկում կուսակցության խաղի կանոններին: Այսինքն, նրանց կախվածությունը կուսակցությունից մեծանալու է», - եզրափակեց Հրանտ Միքայելյանը:

Տպել
2948 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ