Ընտրություններից 3 շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը կտրուկ առաջ է ընկել Հիլարի Քլինթոնից

14/10/2016 schedule16:00

Նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նկատելիորեն առաջ է ընկել իր դեմոկրատ մրցակցից՝ Հիլարի Քլինթոնից: Եթե մոտ մեկ շաբաթ առաջ Քլինթոնը զգալիորեն առաջ էր գտնվում Թրամփից, վերջին երկու օրերին նախկին պետքարտուղարը աստիճանաբար զիջում է դիրքերը: Այդ է վկայում անցկացված հարցման արդյունքների համեմատությունը:

Rasmussen Reports հետազոտական կենտրոնի կողմից այսօր անցկացված հարցումների արդյունքներից պարզվել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին ամերիկացիների 43 տոկոսը որոշել է քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին: Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկելու մտադրություն ունի ամերիակցիների 41 տոկոսը: Այդպիսով, Թրամփը ոչ միայն հավասարվել է Քլինթոնի, այլեւ երկու նիշով առաջ է ընկել նրանից:

Սա այն դեպքում, որ հոկտեմբերի 12-ին նույն կենտրոնի կողմից հոկտեմբերի 12-ին անցկացված հարցումների արդյունքների համաձայն, Քլինթոնը կարող էր ակնկալել ընտրողների ձայների 43 տոկոսը, իսկ Թրամփը՝ 39 տոկոսը: Իսկ հոկտեմբերի 10-ին պատկերն առավել ոչ շահեկան էր Թրամփի համար. 43 տոկոս Քլինթոնի օգտին եւ 36 տոկոսը՝ նրա մրցակցի: Այսինքն, եթե այս շաբաթվա սկզբին Թրամփը 7 նիշով հետ էր մնում Քլինթոնից, այժմ՝ շաբաթվա վերջին նա է 2 տոկոսով առաջ անցել իր մրցակցից:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների վարկանիշերի շեշտակի տատանումների պատճառը վերջին շրջանում հրապարակված աղմկոտ բացահայտումներն ու տեսագրություններն են, որոնց միջոցով կողմերը փորձել են վարկաբեկել միմյանց: Նախ՝ անցյալ շաբաթվա վերջին դեմոկրատները հրապարակել էին 2005 թվականին արված մի տեսագրույթյուն, որում Դոնալդ Թրամփը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել կանանց հասցեին: Այն ժամանակ Թրամփը մի առիթով պարծեցել էր, թե երիտասարդ տարիքում ինքն այնքան գրավիչ է եղել, որ հանդերձարանում կարող էր ազատորեն ձեռք տալ ցանկացած աղջկա ինտիմ մասերին: Դրա հետ մեկտեղ, նա ասել էր, թե կանայք 35 տարեկանից հետո բանի պետք չեն եւ տղամարդիկ պետք է ազատվեն դրանից ավելի մեծ տարիքի իրենց կանանցից եւ գտնեն ավելի երիտասարդների: Այդ տեսագրության հրապարակումից հետո նույնիսկ Թրամփի կինը՝ Մելանյան էր խոստովանել, որ ամուսնու խոսքերը իրեն եւս վիրավորել են: Հենց այդ տեսագրության հրապարակումից հետո Քլինթոնի վարկանիշը սկսել է արագորեն բարձրանալ: Ընդ որում, դա տեղի է ունեցել ի հաշիվ Թրամփի խոսքերից վիրավորված կանանց:

Այնուամենայնիվ, դա երկար չի տեւել. Թրամփը որոշել է նույն կերպ պատասխանել դեմոկրատ թեկնածուին եւ դիմակազերծել նրան: Շաբաթվա սկզբին նա մեծաթիվ լրագրողների ներկայությամբ հանդիպում էր կազմակերպել 4 կանանց հետ, ովքեր, ինչպես իրենք էին պնդում, տարիներ առաջ սեռական ոտնձգության էին ենթարկվել նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից: Վերջինս, ինչպես հայտնի է, Հիլարի Քլինթոնի ամուսինն է: Ընդ որում, կանայք ընդգծել են, որ այն ժամանակ ամուսնու արարքներից հետո Հիլարի Քլինթոնը սպառնացել է իրենց եւ ստիպել փակել բերանները: Բռնաբարված կանանց խոստովանությունը շեշտակի հարված է հասցրել Քլինթոնի վարկանիշի վրա եւ, ըստ էության, հենց դրանով է պայմանավորված Թրամփի վարկանիշի բարձրացումը:

Տպել
1555 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը