Իսկ գուցե, այնուամենայնիվ, ծեծե՞նք աղքատներին

14/10/2016 schedule19:24

Երբ ակտիվանում են Արթուր Բաղդասարյանը, Վիկտոր Դալլաքյանն ու Գագիկ Ծառուկյանը, երբ ակտիվանում է Սերժ Սարգսյանը, որին երկրում տեղի ունեցող բոլոր ճակատագրական, կարեւոր իրադարձությունների ժամանակ մոմով փնտրես՝չես գտնի, ուրեմն ընտրությունների գործ կա:

Գագիկ Ծառուկյանին «քաղաքականության եւ տարրական տրամաբանության հետ կապ չունեցող», «մանկամիտ ու անընկալունակ» գնահատած Սերժ Սարգսյանը դարձյալ քաղաքական ասպարեզ է փորձում հանել նրան: «Ձեր աշխատավարձը խի՞ա ցածր (…), որովհետեւ երբ Սերժ Սարգսյանը պիտի գնա Մոնտե Կառլո ու ղումար պիտի խաղա, կոնը 50 000 դոլար ա, այ էդ ձեր փողերն ա»:

Սա արդեն մյուս կոնտինգենտն է՝ Վիկտոր Դալլաքյանը, որը «ղումար խաղացող» Սերժ Սարգսյանի աշխատակազմում երկար ու երջանիկ տարիներ անցկացրեց, ապա աշխատանքից ազատման դիմում գրեց՝ իր դեմ կատարվելիք հնարավոր դժբախտության մեջ նախապես Սերժ Սարգսյանին մեղադրելով: Արթուր Բաղդասարյանն էլ Մարտի 1-ից օրեր առաջ Սերժ Սարգսյանի հասցեին վերջին լուտանքներն էր տեղում, մեկ օր անց նրա հետ դաշինք կազմեց: Նախընտրական սեզոնին նա եւս ընդդիմադիր դաշտում է:

Հայաստանում քաղաքական վերադասավորությունների, քաղաքական գործընթացների մասին խոսելն անգամ անհարմար է: Այսքանից հետո միակ հարցը չափազանց ապաքաղաքական է՝ ներեցեք, դուք չե՞ք ամաչում:

Բայց Երրորդ հանրապետության երկայնքով քաղաքականության մեջ իրենց անկաշկանդ զգացող այս եւ մյուս գործիչները ստիպում են արձանագրել՝ պատիվն ու արժանապատվությունը փող չէ, որ մի օր լինի, մի օր չլինի. առավոտյան չունենաք, իսկ երեկոյան արդեն գրպանում է: Եթե մարդը չունի պատիվ ու արժանապատվություն, ապա չունի անընդհատ:

Ս. Սարգսյանը մարիոնետների իր մատյան գունդը մեջտեղ է հանել՝ վստահ, որ ընտրողները, այդ լաքեյները, ընտրակաշառքով, միեւնույն է, իրենց ձայնը տալու են նրան, ով փող կտա: Վկան՝ ՏԻՄ ընտրությունները: Ու Սերժ Սարգսյանը խաղադրույքը հենց այս «կոնի» վրա է դրել: Անհնար է չհիշել Բոդլերի «Ծեծենք աղքատներին» էսսեն:

Մուրացկանը գլխարկը մեկնում է սրճարանի մի այցելուին՝ փող մուրալու: Հայացքը աղերսական է, խեղճ: Այցելուն, սակայն, մտածում է. «Մեկ ուրիշին միայն նա է հավասար, ով ապացուցում է դա, եւ միայն նա է արժանի ազատության, ով կարող է նվաճել այն»:

Ու այցելուն նետվում է մուրացիկի վրա. բռունցքի մի հարվածով ջնջխում նրա աչքը, փշրում երկու ատամը, ապա գետնից փայտի կտոր գտնելով՝ սկսում է անվերջ հարվածել մուրացիկին: Մուրացիկը տապալվում է, կուչ գալիս հարվածներից: «Հանկարծ, օ՜ հրաշք, օ՜ անհուն բերկրանք». խեղված ու այլանդակված մուրացիկի աչքերում ինչ-որ կրակ է հայտնվում: Նա բարձրանում է ընկած տեղից ու ողջ ուժով հարձակվում իրեն հարվածող այցելուի վրա, տապալում նրան գետնին, ջարդում նրա չորս ատամը, ապա կողերը…

Այցելուն ձեռքով-ոտքով մուրացիկին հասկացնում է, որ կռիվն ավարտված է, վեր է կենում, թափ տալիս հագուստն ու ասում է. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը»:

Ընտրողները հիշեցնում են մուրացիկին՝ առանց արժանապատվության ու մի երկու գրոշի ակնկալիքով դալլաքյանների, բաղդասարյանների ու ծառուկյանների մեկնած մի քանի գրոշը վերցնելու պատրաստ:

Կարելի է ձեւացնել, թե մայիսին սպասվող իրադարձություններին վերաբերվում են որպես խորհրդարանական ընտրությունների: Թեեւ բոլորը գիտեն՝ տեղի ունենալիք արարողությունն ընտրության բովանդակության հետ ուղիղ առնչություն չունի: Հեռուն գնալ պետք չէ` Հայաստանում ընտրություններից հետո երբեք իշխանափոխություն չի եղել: Թեեւ 25 տարի շարունակ երկիրն անընդհատ, առանց ընդմիջումների ռեգրես է արձանագրել: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի զրույցները սկսել են սեւ մոգության սեանս հիշեցնել. ԱԺ փոխխոսնակը պատրաստ է այնքան կրկնել` «ՀՀԿ-ն ընտրությունների ֆավորիտն է», մինչեւ դրան սկսեն հավատալ բոլորը: Այդ թվում եւ` ինքը:

Կուսակցությունները ձեւացնում են, թե ունեն քաղաքական եւ տնտեսական ծրագրերի ներկայանալի փաթեթներ: Եվ միայն դրանցով է հնարավոր երկիրը դուրս բերել «սոցիալ-տնտեսական ծանր վիճակից»: Բայց միայն մի պայմանով` պետք է իրենց ներկայությունն ունենան ԱԺ-ում: Հասարակությունը ձեւացնում է, թե հոգնել է այս ամենից: Թե այլեւս չի կարող հանդուրժել: Ավելի ստույգ` հանդուրժել ինչ-որ ձեւով դեռ կարող է: Դիմանա՜լ չի կարող: Հետեւաբար, հուսահատ թափահարում է ձեռքը: Իբր` տվեք այդ չարաբաստիկ 5, 10 կամ, ցանկալի է, 15 հազար դրամն ու արեք` ինչ ուզում եք:

Հայաստանյան ընտրություններում արդեն ոչ մի նոր բան հնարել հնարավոր չէ: Ամեն ինչ նախապես մտածված, բազմիցս փորձարկված է: Մնում է ընդամենը փոխել ընտրողների վերաբերմունքն ընտրությունների հանդեպ, դադարել դրանք ընդունել որպես երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորություն: Չկա այսօր որեւէ քաղաքագետ, վերլուծաբան, որը հրապարակայնորեն կհանդգնի պնդել, ապա եւ ապացուցել իր պնդումը, թե այս ընտրություններից հետո իշխանության կգա նոր ուժ: Այսինքն` ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ԱԺ-ում մեծամասնություն չի լինի:

Մենք իշխանության համար պայքարող ՀՀԿ-ականներին ու մյուս արբանյակ նախագիծ-կուսակցություններին պիտակավորում ենք, սակայն չենք նկատել, որ մեր՝ ընտրողներիս մասին այդ կուսակցության, նրա առաջնորդի կարծիքն ավելի անբարենպաստ է: Ընտրողներիս ինտելեկտուալ վարկանիշն իշխանությունների համար այսքան ցածր է, որ արդեն ընտրակեղծիքների մեխանիզմը պարզեցվել է մինչեւ մեկ գործողություն՝ առանց լցոնումների, կարուսելների: Փող, եւ վերջ:

Իսկ նորանշանակ վարչապե՞տը՝ իր նորարարություններով…Հետաքրքիր մի պատմություն կա. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները շատ մտահոգ էին` իմանալով, որ անգլիացիներն աշխատում են հատուկ ռադիոլոկացիոն սարքավորումների վրա, որոնցով կարելի է հայտնաբերել ու ոչնչացնել թշնամու ինքնաթիռները: Ահա թե ինչ արեցին գերմանացիները. նրանք թշնամական նախագծային այդ բյուրո գործուղեցին իրենց գործակալ գիտնականներին, որոնք այնպես, իմիջիայլոց, սեղաններին թողեցին մի քանի գլուխկոտրուկներ՝ ռուբիկ-կուբիկի տիպի: Անգլիացի գիտնականները մի քանի շաբաթ կորցրին հետաքրքրությունը լոկատորների հանդեպ: Իսկ պատերազմը շարունակվում էր:

Լիլիթ Ավագյան

Տպել
3908 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)