Առաջիկա երեք տարում Ռուսաստանի տնտեսական աճը չի անցնի 1%-ի սահմանները

Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական էլիտան ամեն կերպ առաջ է մղում Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի գաղափարը, գովաբանում այն հայտարարությունների մակարդակում, սակայն իրական կյանքում թվերը ցույց են տալիս այլ պատկեր:

Թվերը ոչ թե խոսում, այլ աղաղակում են հակառակի մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Ղազախստանի առեւտրի ծավալները ԵԱՏՄ երկրների հետ կրճատվել են շուրջ 31%-ով կամ շուրջ 5,8 մլրդ դոլարով: Ընդհանուր առմամբ առեւտուրը ԵԱՏՄ շրջանակներում այս տարվա առաջին կիսամյակում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կրճատվել է շուրջ 17%: Սա այն դեպքում, երբ 2015 թվականը ԵԱՏՄ անդամ երկրները փակել էին փոխադարձ առեւտրի 25,8% կրճատմամբ:

Հասկանալի է, որ առեւտրի ծավալների կրճատման տենդենցը միասնական տնտեսական տարածքում, երբ մաքսային պատնեշների մեծ մասը հանված է, ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Մի կողմից էներգառեսուրսների համաշխարհային գների շեշտակի անկումն օբյեկտիվորեն թուլացրել է Ռուսաստանի տնտեսությունն ու այդ երկրի արժույթը, ինչը կրճատել է բնակչության գնողունակությունը եւ խիստ անհարմարություններ է ստեղծել այդ երկրի շուկա արտահանողների համար: Մյուս կողմից՝ այդ երկրի ֆինանսական իշխանությունները, միայն եւ միայն զբաղված լինելով ՌԴ բյուջետային մուտքերի ապահովմամբ, կարծես մոռացել են արտադրության զարգացման, էժան վարկերի, բնակչության գնողունակության բարձրացման ու ընդհանրապես տնտեսության վերականգման մասին: Ասվածի ապացույցն այն է, որ առաջիկա երեք տարում Ռուսաստանի տնտեսական աճը, ինչպես Երեւանում տեղի ունեցած «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումի» ժամանակ հայտարարեց ռուսական ամենամեծ բանկի՝ «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը, չի անցնի 1%-ի սահմանները: Վերականգնվող տնտեսության համար սա ուղղակի ահավոր ցուցանիշ է:

Այս իրողությունները, իհարկե, հասկանում են Ռուսաստանում եւ չեն կարող դրանց վրա աչք փակել: Ռուսաստանի տնտեսական եւ ֆինանսական էլիտայում այս հարցի շուրջ քննարկումներն ու վեճերը շարունակվում են: ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը մեզ հետ զրույցում նշեց, որ գործարարները բավականին թույլ են արձագանքում եվրասիական միասնական շուկայի ընձեռած հնարավորություններին: Թե ինչն է պատճառը եւ ով է մեղավոր, Սերգեյ Գլազեւը պատմեց մեզ տված հարցազրույցում:

- Պարոն Գլազեւ, ի՞նչ խնդիրների են այժմ բախվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները:

- Հիմնական խնդիրն այն է, որ գործարարները բավականին թույլ են արձագանքում միասնական մաքսային ու տնտեսական շուկայի ընձեռած հնարավորություններին, թեպետ այս միությունը ստեղծվել է հենց տնտեսական հենքի վրա ու այն ուղղված է առաջին հերթին փոխադարձ առեւտրի ծավալների աճին, վերջին հաշվով՝ բիզնեսի զարգացմանը: Ինտեգրացիայի զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաեւ առեւտրա-տնտեսական տարբեր ազատ գոտիների ձեւավորումն իրականացվում է բիզնեսի համար: Մեր միասնական տնտեսական տարածքի համալրումը համատեղ բիզնես ծրագրերով ու համատեղ տնտեսական գործունեությամբ մնում է չյուրացված կամ քիչ յուրացված: Այժմ, օրինակ, մենք բախվում ենք ԵԱՏՄ ներսում փոխադարձ առեւտրի ծավալների անկման հետ: Սա ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններին մեր բիզնեսի թույլ արձագանքի արդյունքն է: Նման հնարավորություններ կան նաեւ Հայաստանի համար, որը թեպետ չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ այլ գործընկեր պետությունների հետ, սակայն ՀՀ-ն ունի մի շարք մրցակցային առավելություններ, որոնք թույլ են տալիս նրան վստահ զգալ իրեն մեր մաքսային միության շրջանակներում: Սակայն բիզնեսի ընդգրկվածությունն ու մասնակցությունը մնում է շատ պասիվ: Անհրաժեշտ է գործարար շրջանակներին շահագրգռել՝ ցույց տալով տարբեր նախագծերի իրականացման հնարավորություններ միության շրջանակներում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտադրությունը, բարձր տեխնոլոգիաները եւ այլն:

- Դուք նշում եք, որ բիզնեսը շատ պասիվ է ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելու հարցում: Սա տարօրինակ է, չէ՞ որ գործարարները միշտ հնարավորություններ ու շուկաներ են փնտրում: Ի՞նչն է պատճառը, որ նրանք պասիվություն են ցուցաբերում եվրասիական շուկայում:

- Այստեղ կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Օրինակ, Ռուսաստանի կենտրոնական բանկը թույլ է տալիս ռուբլու փոխարժեքի շատ բարձր տատանողականություն: Արդյունքում շատ է տուժում փոխադարձ առեւտուրը, որն արդեն կորցնում է բազային ուղղությունը: Առեւտրի զարգացումը պահանջում է անդամ պետությունների արժույթների կայունություն, որն այժմ բավարար չէ: Մյուս կողմից ԵԱՏՄ անդամ երկրներում զգացվում է վարկային միջոցների հստակ դեֆիցիտ: Կան խնդիրներ ինչպես այդ միջոցների ծավալների, այնպես էլ դրանց հասանելիության հետ: Վարկային բարձր տոկոսադրույքներն ուղղակի խեղդում են արտադրությունը, կրճատում են ներդրումները, եւ սա բացասական է ազդում մակրոտնտեսական ցուցանիշների վրա: Առեւտրի պայմանների վատթարացումը ուղղակիորեն ազդում է նաեւ ներդրումների վրա: Սուբյեկտիվ պատճառներից է նաեւ այն, որ Հայաստանում դեռ լավ չեն պատկերացնում ԵԱՏՄ-ի առավելությունները: Մեր խնդիրն է՝ նոր խթան հաղորդել հայկական գործարար շրջանակներին հետաքրքրության բարձրացման տեսանկյունից:

- Դուք նշեցիք խնդիրները: Ո՞րն է ելքը, ի՞նչ անել ստեղծված իրավիճակում:

- Մենք դրա համար ստեղծել ենք վերազգային կառույց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որը եւ զբաղվում է այդ հարցերի լուծմամբ: Այն պետք է աջակցի գործարար շրջանակներին՝ յուրացնել եվրասիական շուկան: Մենք պետք է ընդլայնենք փոխադարձ առեւտրի վարկավորումը: Մենք ունենք համատեղ ձեւավորված ֆինանսական կառույցներ ու ինստիտուտներ: Դրանք են՝ Եվրասիական զարգացման բանկը, ԱՊՀ միջպետական բանկը: Այդ ինստիտուտները պետք է ուժեղացնել ու ընդլայնել, իսկ մեր տնտեսությունները համալրել վարկերով: Այս ճանապարհին կարեւոր է միասնական ֆինանսական քաղաքականության մշակումն ու իրականացումը: Իհարկե, խոսքը դեռ միասնական արժույթի մասին չէ, դրան մենք կվերադառնանք 2024 -ից հետո: Բայց միասնական ֆինանսական կենտրոնի ստեղծման հարցն այժմ արդեն, կարելի է ասել, հասունացել է:

- Եվ վերջում մեկ հարց՝ ավելի շատ քաղաքական ենթատեքստով: Խոսքը ռուս-թուրքական հարաբերությունների հիմա արդեն մերձեցման մասին է: Հայաստանում բավականին ուշադրությամբ են հետեւում այս գործընթացին: Կարո՞ղ է այն ինչ-որ կերպ վնասել Հայաստանի շահը:

- Գիտեք, ինձ համար պարզ է թեմայի նկատմամբ բավականին սպեցիֆիկ ու զգայուն մոտեցումը Հայաստանում: Սակայն պետք չէ մտածել, որ Մոսկվա-Անկարա հարաբերությունների կարգավորումն ինչ-որ կերպ կարող է վնասել Հայաստանի շահերին: Նման պնդումներն անհիմն են: Թուրքիայի հետ ուղղակի վերականգնվում են հարաբերությունները, նախկինում սառեցված նախագծերին նոր կյանք է տրվում ու վերջ: Այստեղ պետք է մտածել այլ կերպ: Ընդհակառակը, որքան խորանան ու ընդարձակվեն համագործակցության շրջանակները ԵԱՏՄ ներսում եւ այս տարածքից դուրս, այնքան ավելի լավ բոլորի համար: Սա ամրապնդում է քաղաքական կայունությունը, ինչն իր հերթին բերում է նոր հնարավորություններ: Տնտեսական ներդրումների ու հնարավորությունների համար առաջին հերթին անհրաժեշտ է կայուն քաղաքական կամ աշխարհաքաղաքական իրավիճակ:

Տպել
5019 դիտում

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ