«Ժողովուրդ»․ Գագիկ Բեգլարյանը խորհրդային ձեւաչափեր չի ընդունում

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ տեւական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից:

««Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս եւ «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին:

«Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- ասաց նախկին նախարարը:

Մենք շարունակեցինք՝ այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլեւս չեք շարունակելու պաշտոնավարել. «Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար»,- պատասխանեց Բեգլարյանը:

Իսկ թե ինչու վարչապետի հետ չի գնացել նոր նախարարին ներկայացնելու, Բեգլարյանն այսպես պատճառաբանեց. «Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձեւաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք»,- մասնավորապես, գրում է թերթը:

Տպել
2052 դիտում

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ