Վրաստանում անակնկալներ չեն սպասվում. 2-րդ փուլով ոչինչ չի փոխվի

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 50 մեծամասնական ընտրատարածքում երկրորդ փուլ է նշանակվել:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ նոր գումարման խորհրդարանում կլինի 3 կուսակցություն: Համամասնական ցուցակով իշխող «Վրացական երազանքը» խորհրդարանում 44, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժումը»՝ 27, իսկ «Հայրենասերների դաշինքը» 6 մանդատ կունենան: Դրանց թիվը կախված է ընտրություններում հավաքած ձայների քանակից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների առաջին իսկ փուլում «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են 23 մեծամասնական ընտրատարածքում, իշխող կուսակցությունը 150 անդամ ունեցող խորհրդարանում արդեն ապահովել է 67 պատգամավորական մանդատ: Հատկանշական է նաեւ այն, որ երկրորդ փուլում, գրեթե բոլոր ընտրատարածքներում «Վրացական երազանքի» թեկնածուներն առաջատարներն են: Ընտրությունների հաջորդ օրը «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն  հայտարարել է, որ իրենց կուսակցությունը ձեռք կբերի սահմանադրական մեծամասնություն:

Ընդդիմության ծրագրերը

Հոկտեմբերի 10-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ հրապարակեց, որտեղ խոսում էր ընտրությունների անելիքների եւ ՄԱՇ-ի ծրագրերի մասին: Նախկին նախագահի կարծիքով, իր կողմից հիմնադրված կուսակցության մեծամասնական թեկնածուները ընտրությունների երկրորդ փուլին չպետք է մասնակցեն: Նա նաեւ հայտարարեց, որ քննարկվում է՝ արդյոք պե՞տք է, որ ՄԱՇ-ի ընտրված պատգամավորները խորհրդարան գնան, թե՞ հրաժարվեն մանդատներից: Ավելի ուշ ՄԱՇ-ի քաղաքական խորհրդի նիստում որոշվեց խորհրդարան մտնել, որին կողմ էր քվեարկել 33 անդամ, 9 դեմ, 7 ձեռնպահ, իսկ 11 անդամ ներկա չեն եղել:

Կուսակցության 60 անդամից կազմված քաղաքական խորհրդի բացակա անդամների թվին են դասվում Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, իսկ ավելի ուշ՝ վարչապետ Վանո Մերաբիշվիլին, որն այժմ գտնվում է անազատության մեջ: Ի դեպ, հայազգի պատգամավոր Սամվել Կարապետյանը, որը չի լինի նոր գումարման խորհրդարանում, ներկա չի եղել կուսակցության քաղխորհրդի նիստին, մինչդեռ իր գործընկեր, ազգությամբ ադրբեջանցի Ազեր Սուլեյմանովը կողմ է քվեարկել:

Քաղխորհրդի որոշումից հետո Միխեիլ Սահակաշվիլին Ֆեյսբուքյան իր էջում ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ գրառում է արել. «Ուրախ եմ, որ բազում թեկնածուներ, չնայած խոշոր չափերի խարդախություններին, կմասնակցեն երկրորդ փուլին: Սա նշանակում է, որ չնայած այս ամենին, ոչ ոք չի պատրաստվում ձեռքերն իջեցնել, եւ դա ինքնին հաղթանակ է»: Այս հայտարարությունը հետաքրքիր է դառնում, երբ կարդում ենք ընտրություններից անմիջապես հետո նրա առաջին կոչը:

Իր հերթին, ՄԱՇ-ի առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն, հանդիպելով կուսակցության Կախեթիի տարածաշրջանային կազմակերպության անդամների եւ ակտիվիստների հետ, հայտարարել էր. «Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ երկրում միակուսակցական ռեժիմ ստեղծվի, ամեն ինչ կառավարվի մեկ մարդու կողմից, պետք է մասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին՝ քվեարկելով «Միացյալ ազգային շարժման» թեկնածուների օգտին: Այդպիսով, մեր քաղաքացիները կպաշտպանեն Վրաստանի ժողովրդավարությունն ու իրենց»:

Նոր գումարման խորհրդարանը

Վրաստանի նոր գումարման խորհրդարանի մասին տարբեր կարծիքներ հնչեցին: Թեմային անդրադարձավ նույնիսկ հյուսիսային հարեւանի օրենսդիրը: Ռուսաստանի պետդումայի պատգամավոր եւ Դումայի միջազգային եւ տնտեսական հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, թե այս ընտրություններով Վրաստանը հրաժարվել է արեւմտյան ուղղությունից: Կալաշնիկովի խոսքերով՝ իր կարծիքը կիսում են Դումայի պատգամավորների մեծ մասը: Նա նաեւ հավելել է, որ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ռուսաստանցի պատգամավորները կփորձեն վերականգնել գործընկերների հետ հարաբերությունները, եւ դա հնարավոր կլինի այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» ընտրություններում համոզիչ հաղթանակ տանի:

Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Յան Կելլին իր հերթին հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ ընտրություններն արտացոլում են վրաց ժողովրդի կամքը»: Կելլին նաեւ հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլին անհրաժեշտ է խաղաղ միջավայր:

Նոր գումարման խորհրդարանի մասին իր կարծիքն է հայտնել նաեւ խորհրդարանի գործող խոսնակ, «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին: Վերջինս խոսել է այն վտանգների մասին, որոնք կարող են առաջ գալ խորհրդարանում մեկ կուսակցության՝ սահմանադրական մեծամասնություն կազմելու դեպքում:

«Մենք խորհրդարանում «Վրացական երազանքի» վտանգավոր քաղաքական ծրագրերի ականատեսը կդառնանք: Ընդդիմադիր ՄԱՇ-ի ներկայությունը այս դեպքում ոչինչ չի փոխի: Նրանց ձայնը չի լսվի: Ձեւավորել ենք մի խորհրդարան, որում արդյունավետ բանավեճ չի լինի»:

Ինչ վերաբերվում է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ապա նա դեռեւս ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Վրաստանին անհրաժեշտ է բազմակուսակցական խորհրդարան:

«Ցավոք, խորհրդարանում ներկայացված չէ կուսակցությունների լայն ցուցակ: Հարկ է նշել, որ սա գործող ընտրական համակարգի արդյունք է, որի փոփոխման համար երկար, սակայն ապարդյուն պայքարել է նախագահը»՝ ասել է նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն: Հիշեցնենք, որ Մարգվելաշվիլին հոկտեմբերի 8-ին քվեարկելուց հետո հայտարարել էր, որ քվեարկել է բազմակուսակցական Վրաստանի համար, դրանով իսկ հասկացնելով, որ չի քվեարկել ո՛չ ՄԱՇ-ի եւ ո՛չ էլ «Վրացական երազանքի» օգտին:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
10213 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին