Վթարված ուսանողականը բարեգործական էր. գյուղապետի թեկնածուն որոշել էր «լավություն անել»

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած ուսանողներից 2-ի վիճակը ծանր է, 4-ինը՝ միջին ծանրության: Վերջին 4-ը գտնվում են Հրազդանի հիվանդանոցում:

Վարսերի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ գյուղապետ Զավեն Հարությունյանի հետ այցելել են Հրազդանի հիվանդանոցում գտնվող ուսանողներին:

«Վնասվածքներ ունեն, բայց նրանց վիճակը լավ է: Ավելի ծանր է Երեւան տեղափոխված երկու ուսանողների վիճակը, որոնցից մեկը մահացած Հռիփսիմե Գասպարյանի եղբայրն է»,- ասաց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երեւան-Սեւան ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից դեպի Երեւան ուսանողներ տեղափոխող Mercedes Benz Sprinter-ը բախվել է «Օպել» մակնիշի մեքենայի, որի հետեւանքով մահացել է մեքենայում գտնվող 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը: 21-ամյա Շահանե Ս.-ն, 18-ամյա Սոնա Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Հակոբյանը, 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ 20-ամյա Մետաքսյա Մաթեւոսյանը եւ երկու մեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:

Մեզ հետ զրույցում Վարսերի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը տեղեկացրեց, որ Mercedes Benz Sprinter-ը 50-ամյա Գագիկ Ստեփանյանին տրամադրել էր Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը՝ բարեգործական հիմունքներով ուսանողներին Երեւան տանելու համար:

«Գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը որոշել էր բարեգործություն կատարել, առանց վճարի ուսանողներին տեղափոխում էր Երեւան: Երեկ առաջին անգամ բարեհաջող գնացին-եկան ուսանողները, իսկ այսօր վթարի ենթարկվեցին: Վարորդը Հուսիկ Սեդրակյանի կողմից դրված անձն էր, համայնքի բնակիչ, ով ամբողջ կյանքը բեռնատար ավտոմեքենա է վարել»,- հավելեց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վարսերում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով գործող գյուղապետ Զավեն Հարությունյանը թեկնածու Հուսիկ Սեդրակյանին հաղթել էր մեկ ձայնի առավելությամբ: Վերահաշվարկի ընթացքում պարզվել էր, որ 8 քվեաթերթիկ քվեատուփից անհետացել է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չեղյալ համարել հոկտեմբերի 2-ի ընտրությունները եւ հոկտեմբերի 23-ին նոր ընտրություններ նշանակել: Այսինքն, առաջիկա կիրակի Վարսերի գյուղացիները պետք է ընտրություն կատարեն Զավեն Հարությունյանի եւ Հուսիկ Սեդրակյանի միջեւ: Սեդրակյանն էլ, փաստորեն, ընտրությանն ընդառաջ որոշել էր բարեգործություն անել:

Տպել
11764 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ