Խրախճանքի նյութ ադրբեջանական լրատվամիջոցների համար եւ գուբերնիայի հավատարիմ բնակիչները

ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես արդեն գրել ենք, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն էր ընդունվել: Երեկ այն տեղադրված էր կազմակերպության պաշտոնական կայքէջում:

«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ն Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխմանը, իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծմանը:

Հաստատելով ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Երեւանում ստորագրված 24 փաստաթղթերից երեկվա դրությամբ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում միայն երկուսն էին տեղադրվել: Երկրորդը հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ հայտարարությունն էր, որտեղ մտահոգություն է հայտնվում դրանց միակողմանի տեղակայման եւ ավելացման առթիվ: Ինչպես արդեն նշել էինք, սպասվում էր, որ երեւանյան գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ձեռնոց նետեին Արեւմուտքին` ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ նրանց (կամ նրանց ՀՀՊ համակարգերը) հայտարարելով որպես սպառնալիք իրենց անվտանգության համար: Նման բան, իհարկե, տեղի չունեցավ, եւ ՀՀՊ համակարգերի վերաբերյալ հայտարարությունն ընդունվեց հնարավոր ամենամեղմ տարբերակով:

«Մենք մատնանշում ենք հակահրթիռային պաշտպանության ոլորտում իրավիճակի բացասական զարգացումը: Ռազմավարական ՀՀՊ համակարգերի միակողմանի ավելացումը եւ դրանց տեղակայումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ ուժերի միջազգային եւ տարածաշրջանային հավասարակշռության վրա, դիպչել շատ պետությունների անվտանգության շահերին, խարխլել հրթիռների եւ հրթիռային տեխնոլոգիաների տարածման դիմակայության համար բազմակողմանի քաղաքական-դիվանագիտական մեթոդների մշակման եւ կիրառման հիմքերը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունները դեմ են հանդես գալիս նման քայլերին եւ անթույլատրելի են համարում այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունն ապահովելու փորձերը»,- ասվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որտեղ բացակայում են ԱՄՆ-ի ՀՀՊ, ՆԱՏՕ-ի ՀՀՊ բառակապակցությունները:

Սույն հայտարարությունը ԱՄՆ եւ ՆԱՏՕ հապավումներով մի նշանակություն կունենար, առանց այդ հապավումների բոլորովին այլ նշանակություն ունի: Այս տեսքով հայտարարության ընդունումը մի քանի բան է հուշում. օրինակ, որ Ռուսաստանը այնուամենայնիվ զգուշավոր է ԱՄՆ-ի հետ ուղիղ առճակատման մեջ մտնելու առումով: Կամ`գուցե Ռուսաստանը ցանկացել է, որպեսզի ՀՀՊ-ների մասով առավելագույնս սուր հայտարարություն ընդունվի, սակայն ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ գործընկերային լավ հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ընդդիմացել են դրան: Այս տարբերակի դեպքում, սակայն, հերքվում է ընդունված տեսակետը, թե ՀԱՊԿ-ն Վլադիմիր Պուտինի գրպանային կազմակերպությունն է, որտեղ ինչ ուզում, ոնց ուզում՝ անցկացնում է:

Այս առումով հետաքրքիր է, որ Ղարաբաղի մասին հայտարարությունն էլ դժվարությամբ ընդունվեց: Ինչպես նշել ենք, պետությունների ղեկավարների փակ նիստին զուգահեռ Պուտինի մամուլի խոսնակը վստահ հայտարարեց, որ Երեւանում ԼՂ հարցով հայտարարություն նախագահները չեն ընդունելու` խրախճանքի հարուստ նյութ տալով ադրբեջանական լրատվամիջոցներին: Ռուսական լրատվամիջոցներն էլ, պետք է ասել, առանձնապես բարեկամաբար չէին տրամադրված գագաթնաժողովը հյուրընկալող կողմի` Հայաստանի նկատմամբ: «Կոմերսանտը» նույնիսկ գրեց, որ Սերժ Սարգսյանը «քթի տակ ինչ-որ բան էր քրթմնջում», նկատի ունենալով պետությունների ղեկավարների փակ նիստից հետո Սերժ Սարգսյանի խոսքը այն մասին, թե ինչ հարցեր են իրենք քննարկել եւ ինչ որոշումներ են կայացրել փակ դռների ետեւում: Ասել, որ Սարգսյանը այդ պահին հռետորական ճառ էր արտասանում, իհարկե, սխալ կլինի, բայց  նաեւ` ձեւակերպելու համար, թե նա «քթի տակ ինչ-որ բան էր քրթմնջում», լուրջ պատճառներ պետք է լինեն:

Ընդհանրապես ռուսական հեղինակավոր լրատվամիջոցները կարծես թե չեն կիսում հայ-ռուսական հարաբերությունների հարցում հայկական լրատվամիջոցների տեսակետները: Ռուսական մամուլի համար այդ հարաբերություններում բազմաթիվ կնճռոտ հարցեր կան: Հայկական մամուլի համար ամեն ինչ իդեալական հարթ է, կարծես Հայաստանը ռուսական գուբերնիա լինի: Դրա համար ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայ լրագրողների խնդրանքով մեկնաբանում է, թե արդյոք Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ նախապես համաձայնեցրել է` ում նշանակել ՀՀ վարչապետի պաշտոնում: Ռուսական հայտնի եւ անհայտ վերլուծաբաններն ու քաղաքական մեկնաբաններն էլ օրական մի քանի հարցազրույց են տալիս հայկական ԶԼՄ-ներին` «մեծ եղբոր» իրավունքով բացատրելով ներհայաստանյան գործընթացների նրբությունները:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ նախագահների՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հայտարարությանը, նշենք, որ այն միանգամայն փոխզիջումային է ստացվել: Այստեղ տեղ են գտել եւ հայկական, եւ ադրբեջանական կողմի մոտեցումները: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիշատակումը հայկական կողմի շահերից է, այն դեպքում, երբ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը ավելի շատ Բաքվի սրտով է: Ինչպես արդեն բազմիցս գրել ենք, Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել 1994 թ. հրադադարի համաձայնագրի անվերապահ կատարման, հակամարտության գոտում ռազմական գործողությունները կանխարգելող մեխանիզմների ներդրման եւ դիտորդների մանդատի եւ թվաքանակի ավելացման վերաբերյալ:

Սանկտ Պետերբուրգում սրանց ավելացել է «խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծումը», ինչը ադրբեջանական մեկնաբանությամբ կարող է միայն ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերմամբ լինել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հնդկաստանում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով ասուլիսի ժամանակ ասել է, որ Երեւանում իրենք (ՀԱՊԿ ղեկավարները) ղարաբաղյան հակամարտությունը քննարկել են փոխզիջման համատեքստում: Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունն ու ընդունված հայտարարության տեքստը միանգամայն համահունչ են:

Տպել
9797 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք