Գրանցել, թե չգրանցել. չգրանցված դեղերը երբեմն նաեւ անհրաժեշտ են

19/10/2016 schedule14:19

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Մերթընդմերթ ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ աղմուկով դեղատներում ստուգումներ է անցկացնում  Հայաստանում չգրանցված դեղերի առկայությունը պարզելու նպատակով: Այս գործը ավանդաբար անում են նոր նախարարի նշանակումից մի քանի օր անց:

Արդյունքում դեղեր են առգրավվում, որոշ՝ իշխանական տանիք չունեցող դեղատների տերեր պատժվում են եւ այլն: Իսկ ինչու են Հայստանի դեղատներում վաճառվում չգրանցված դեղեր: Ըստ 1998թ. ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի դեղատներում կարող են վաճառվել միայն ՀՀ-ում գրանցված դեղեր: Այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում գրանցված էր 3 հազար 942 տեսակի դեղ: Թիվը տպավորիչ է: Բայց ուշագրավ է, որ չգրանցվածների թվում կան Հայաստանում լայնորեն տարածված այնպիսի դեղեր, ինչպիսիք են, օրինակ, «Բարալգինը», որը շտապօգնության բժիշկներն ամենահաճախն են օգտագործում որպես ցավազրկող, «Պրոստատիլենը», որը մաշկավեներոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել իրենց այցելուների գրեթե կեսին, «Մեզատոնը», «Լիդոզան» եւ այլն:

Այս եւ շատ այլ դեղեր Հայաստանում չեն գրանցվում առաջին հերթին այն պատճառով, որ գրանցումը բավական թանկ արժե: Յուրաքանչյուր դեղի գրանցման համար ներմուծողը պետք է վճարի 1580 դոլարին համարժեք դրամ: Դրանից 80 դոլարը պետական տուրքն է, մնացածը ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ին (ավելի հայտնի է «Դեղ» գործակալություն անունով) հասանելիք գումարն է: Հենց այս ընկերությունն է այն միակը, որը փորձաքննության է ենթարկում դեղերը եւ տալիս եզրակացություն: Այդ եզրակացության հիման վրա դեղը գրանցվում է:

Գործակալության փոխտնօրեն Սամվել Ազատյանի համոզմամբ, 1500 դոլարը դեղերի փորձաքննության համար այնքան էլ մեծ գումար չէ, մանավանդ, երբ այդ գումարի 20 տոկոսը գնում է պետական բյուջե՝ որպես ավելացված արժեքի հարկ: Ինքը՝ փորձաքննությունը, բավական թանկ արժե: Ըստ պրն Ազատյանի, միջինը այդքան արժեն այն նյութերը, որոնք օգտագործվում են փորձաքննության համար: Դրան հավելած նաեւ լաբորատորիաների աշխատակիցների աշխատավարձը, սարքավորումները եւ այլն: Այս հիմնավորումները, սակայն, դեղ ներկրողներին քիչ է հետաքրքրում:

«Էժան կամ քիչ կիրառվող դեղերի գրանցումը շատ դեպքերում ձեռնտու չէ, քանի որ հինգ տարվա ընթացքում այդ ծախսը դժվար թե փոխհատուցվի»,- ասում է դեղերի ներկրմամբ զբաղվող ընկերություններից մեկի նախագահը, որովհետեւ ներկրողն իր վճարած 1580 դոլարը, պատկերավոր ասած, բաշխում է յուրաքանչյուր հաբի արժեքի վրա, եւ դեղը ինքնին թանկանում է: Վերջինիս կարծիքով, սա է այն պատճառներից մեկը, որ նման դեղերը ներկրվում են Վրաստանից՝, մաքսանենգ ճանապարհով: Վրաստանում դեղի գրանցումն արժե ընդամենը 400 դոլար, եւ այնտեղ գրանցված դեղերի թիվը զգալիորեն ավելի է, քան Հայաստանում:

Այսինքն, քանի դեռ կա այս տարբերությունը, Հայաստանում լինելու են չգրանցված դեղեր, որոնք նույնպես թանկ են վաճառվում՝ հաշվի առնելով դրանց չգրանցված լինելու հետ կապված ռիսկայնությունը: Արդյունքում տուժում են այդ դեղերի կարիքն ունեցող անձինք, հիմնականում՝ սոցիալապես անապահով թոշակառուները: Մյուս կողմից կան նաեւ դեղեր, որոնց պահանջարկը խիստ ցածր է, սակայն դրանցից կախված է, ասենք, հարյուր մարդու կյանք, իսկ հարյուր հազարավորները դրա կարիքը չեն զգում: Այդ դեպքում դեղի գրանցման համար վճարվող գումարը կարող է մի քանի տասնյակ անգամ բարձրացնել դեղի գինը: ԱՄՆ-ում, որտեղ դեղի գրանցումը արժե 200 հազար դոլար, նման դեպքերում պետությունը ինքն է վճարում դրանց փորձաքննության եւ գրանցման համար, եւ արդյունքում դեղի գինը գրանցման պատճառով չի բարձրանում:

ՀՀ-ում մինչ օրս նման դեպք չի գրանցվել: Որեւէ դեղ Հայաստանում չի գրանցվել բյուջեի հաշվին: Ասենք, «Անտիգյուրզինը», որը տարեկան պետք է գալիս մի 20-30 մարդու կյանք փրկելու համար՝ գրանցված չէ: Բայց այն օգտագործվում է, եւ փաստորեն օգտագործվում է ապօրինի, ընդ որում՝ պետական մակարդակով: Պետությունը կարող էր, եւ երեւի պարտավոր էր, նման դեղերի գրանցման ծախսը վերցնել իր վրա՝ ինչպես այդ դեղերի մատչելիությունը ապահովելու, այնպես էլ օրինական դաշտ ապահովելու համար: Մանավանդ որ, դեղերի օրինական շրջանառությունից բյուջեն ստանում է տարեկան մոտ 3 մլն դոլար: Դրա մեծ մասը, իհարկե, ստացվում է դեղերի ներկրման համար սահմանված ավելացված արժեքի հարկից: Իսկ թե ինչ է կատարվում այս բնագավառում՝ առանձին թեմա է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1569 դիտում

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների