Թե ինչպես են տարբերելու սուտ մատնությունը երբ է դիտավորություն, երբ՝ անզգուշություն

«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է՝ որ դեպքում է դիտավորություն, որ դեպքում՝ անզգուշություն»:

Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, թե ինչպե՞ս եք պարզելու դիտավորությամբ, թե՞ անզգուշությամբ է արված սուտ մատնությունը:

Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ մասնավորապես ուրիշի փոխարեն քվեարկության մասին կեղծ հաղորդմանը իրավապահ մարմիններին: Այս հարցը շատ է քննարկվել ընդդիմության շրջանում, քանի որ ընդդիմադիրների խոսքով՝ փոփոխության հետեւանքով պատասխանատվության կենթարկվեն նաեւ ոչ միտումնավոր կեղծ տեղեկատվություն ներկայացրած անձինք: Ընդգծենք, որ խոսքը գնում է Քրեական օրենսգրքի 154.8 հոդվածի մասին, ըստ որի սուտ հայտարարության դեպքում նախատեսված է ազատազրկում 2-2,5 տարով, իսկ անզգուշությամբ արված կեղծ մատնության դեպքում՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկը չափով տուգանք կամ ազատազրկում մինչեւ երկու տարի ժամկետով:

«Խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որն ամրագրված է հենց օրենսգրքում»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Մեր ճշտող հարցին, եթե քաղաքացին չի տիրապետում Քրեական օրենսգրքին, պե՞տք է պատասխանատվության ենթարկվի անզգուշությամբ արված սուտ մատնության համար, Հարությունյանն ասաց.

«Քրեական օրենսգրքում նկարագրված հանցակազմերը ենթադրում են, որ անգամ եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը, բայց կատարում է հանցագործություն, ապա պատժվում է: Պետք  է ասեմ, որ չկա որեւէ ոչ տրամաբանական հանցակազմ, տվյալ դեպքում, խոսքը վերաբերում է սուտ հայտարարությանը, երբ անձն իրականում գնացել է քվեարկել, իսկ ինչ-որ մեկը կողքից ասել է, որ նա չի մասնակցել քվեարկության: Եթե մի քիչ կոպտացնեմ հարցադրումը՝ ես վկայում եմ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկությանը»:

Հարցին, ի՞սկ եթե քաղաքացիները վախենան պատասխանատվության ենթարկվելուց եւ չբարձաձայնեն տեղեկությունը, որին տիրապետում են, Հարությունյանը պատասխանեց.

«Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր գիտելիքը ճիշտ է, ուրեմն ճիշտ է, որ մի քանի անգամ մտածի: Եթե մեկից լսել է, որ այն մարդն այստեղ չէ ու հավանաբար չի քվեարկել, իսկապես ճիշտ չէ, որ հայտարարություն անի: Եթե գիտի, որ օրինակ՝ եղբայրն այդ պահին գտնվում է ՌԴ-ում եւ չի կարող մասնակցել քվեարկության, ինչի՞ց պետք է մտահոգ լինի, որ հանկարծ եղբայրը կհայտնվի՞ Երեւանում»:

Հարությունյանի խոսքով՝ նման հայտարարությունների համար պատասխանատվություն է պահանջվում, որովհետեւ հետեւանքը  շատ լուրջ է:

«Այդ հայտարարության արդյունքներով անկախ նրանից ճիշտ է, թե՞ սխալ, հնարավոր է 48 ժամվա ընթացքում հանձնաժողովը չկարողանա մինչեւ վերջ ստուգել եւ ստիպված պետք է այն ընդունի որպես ճշմարտություն, ինչի արդյունքում կարող է երկրում անվավեր ճանաչվել ընտրությունները: Հաշվի առնելով թե ինչ հետեւանք կարող է ունենալ հայտարարությունը, հայտարարություն տվողը պետք է խուսափի սուտ տեղեկություններ հայտնելուց»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ վաղն արտահերթ նիստում երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ քվեարկության կներկայացվի Ընտրական օրենսգիրքը:

Տպել
2402 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել