«Տեխնոկրատիկ Ընտրական օրենսգիրք է». Դ. Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Ընտրական օրենսգրքի եւ հարակից այլ նախագծերի հարցի հինական զեկուցող Դավիթ Հարությունյանը չի կարող ասել, թե արդյո՞ք ԸՕ-ի նոր փաթեթի միջոցով բոլոր ընտրախախտումները բացառելու կասկածները փարատված են, թե՞ ոչ:

«Այս հարցին պետք է պատասխանի ընդդիմությունը, փարատվել են, թե՝ ոչ: Կարող եմ ասել մեկ բան՝ մեր քաղաքական համաձայնությունը, որի տակ ստորագրել է հինգ խմբակցություն, կյանքի կոչվեց»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում եւ հարակից այլ նախագծերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Դիտարկմանը, որ վերջին պահին իշխանությունը համաձայնեց ընտրախախտումների մասին կեղծ ահազանգերի քրեականացման հետ կապված զիջումների գնալ, ինչո՞վ է այն պայմանավորված, Հարությունյանն ասաց.

«Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն ենթադրում է զիջումներ, իհարկե, մենք ձեւակերպումներով  շեղվեցինք համաձայնագրից: Համաձայնագրում այլ դրույթներ էին ամրագրված: Այնուամենայնիվ, խնդիրն այնքան կարեւոր համարեցինք, որ զիջման գնալը համարեցինք դրական քայլ»:

Հիշեցմանը, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով կատարյալ ԸՕ-ի դեպքում էլ հնարավոր են ընտրախախտումներ, հարցին ակնարկ տեսնո՞ւմ եք, որ կեղծվելու են ընտրությունները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Ակնարկներին չեմ ուզում անդրադառնալ, ընդամենը մեկ բան եմ ուզում ասել՝ բավականին տեխնոկրատիկ ընտրական օրենսգիրք է եւ հաշվի առնելով եղած խախտումներն ու կասկածները, փորձել ենք ներմուծել այնպիսի մեխանիզմներ, որոնք առավել արդյունավետ են այդ խախտումները կանխարգելելու հարցում»:

Տպել
2554 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է