Մինչեւ տարեվերջ Դոնբասի հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ է մշակվելու

20/10/2016 schedule15:00

Երեկ ուշ երեկոյան Բեռլինում տեղի է ունեցել Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Հանդիպման օրակարգում գլխավորը հակամարտության կարգավորմանը միտված Մինսկի համաձայնագրի իրականացման հարցն է եղել: Դրա շուրջ մոտ 5 ժամ տեւած բանակցությունները բավական թեժ մթնոլորտում են ընթացել եւ ավարտվել են հոկտեմբերի 20-ի՝ գիշերվա ժամը 1-ին: Գերմանիայի կանցլերը նույնիսկ խոստովանել է, որ բանակցություններն ավելի դժվար են ընթացել, քան առաջին անգամ Մինսկում:

2015 թվականի փետրվարի 12-ին Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Անգելա Մերկելի եւ Ֆրանսուա Օլանդի 16-ժամյա բանակցությունների արդյունքում մշակված Մինսկի համաձայնագրի 13 կետերից քիչ թե շատ մինչ օրս իրագործվել են ծանր սպառազինության դուրսբերմանը, շփման գծի հստակեցմանն ու այդ հատվածներից զորքերի դուրսբերմանը, գերիների փոխանակմանն առնչվող կետերը, սակայն հիմնախնդրի կարգավորման քաղաքական մասն, ընդհանուր առմամբ, կյանքի չի կոչվել: Դա առաջին հերթին վերաբերում է Դոնեցկում ու Լուգանսկում Ուկրաինայի օրենսդրության համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացմանը, ինչպես նաեւ Դոնբասի կարգավիճակին: Հենց այդ երկու կետերի շուրջ էլ ընթացել են թեժ բանակցություններ:

Հանդիպմանը Ուկրաինայի նախագահը պնդել է, որ ընտրությունների անցկացման եւ Դոնբասի կարգավիճակի մասին օրենքների ընդունումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը վերահսկողություն հաստատի Ուկրաինա-Ռուսաստան սահմանի՝ դոնբասյան հատվածում: Այնինչ, Մինսկի համաձայնագրով դա նախատեսվում է անել կարգավորման գործընթացի ամենավերջում:

Ըստ որոշ տեղեկությունների, բանակցությունների ժամանակ մի պահ Պուտինը, Մերկելը եւ Օլանդը համառորեն բացատրել են, որ դա նախ պետք է ՏԻՄ ընտրությունների ու կարգավիճակի մասին օրենքները ընդունվեն: Մի պահ Գերմանիայի կանցլերը նույնիսկ հունից դուրս է եկել եւ «Five minutes (Հինգ րոպե)» ասելով ներկաներին՝ Ուկրաինայի նախագահի ձեռքը բռնելով նրան դուրս է հրավիրել բանակցությունների սենյակից: Մերկելի հետ 5 րոպե տեւած առանձնազրույցից հետո Պորոշենկոն ավելի զիջող է եղել:

Հանդիպման արդյունքներով որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն, հանդիպման արդյունքներով Ռուսաստանը համաձայնել է Դոնբասում ԵԱՀԿ ոստիկանական զինված առաքելության տեղակայումը Դոնբաս՝ ռուս-ուկրաինական զորքերի շփման գծի մի քանի հատվածներում, ինչին նախկինում դեմ էր: Բացի այդ, ԵԱՀԿ դիտորդներին թույլատրվելու է մուտք գործել ռուս-ուկրաինական սահման: Այնուամենայնիվ, դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ Գերագույն ռադան Դոնեցկում ու Լուգանսկում ՏԻՄ ընտրությունների ու Դոնբասի կարգավիճակի մասին օրենքներ ընդունի:

Երբ հանդիպումից հետո առաջինը դուրս եկած Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե շուտով ԵԱՀԿ ոստիկանական ուժեր են տեղակայվելու Դոնբասում, ավելի ուշ լրագրողներին  մոտեցած Անգել Մերկելն ասել է. «ԵԱՀԿ առաքելության մասին, որը կարող է նաեւ զինված լինել, կարելի է խոսել միայն բանի այն բանից հետո, երբ ընտրությունների մասին օրենքը պատրաստ լինի: Իսկ այսօր դա բացարձակապես առաջնային հարց չէ: Սկզբից ընտրությունների մասին օրենք է պետք»:

Հանդիպմանը ձեռք բերված այլ պայմանավորվածությունների մասին դեռեւս հայտնի չէ: Հայտնի է, սակայն, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մինչեւ տարեվերջ Մինսկի համաձայնագրի կետերի իրականացման հստակ ժամկետներ նախատեսող ճանապարհային քարտեզ մշակել: Նախատեսվում է յուրաքանչյուր կետի իրագործման համար սեղմ ժամկետ սահմանել:

Տպել
1237 դիտում

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր