80 քննիչ երկու ամսում երկու ժամ են աշխատել, իսկ դատավորը դա ջանասիրություն է գնահատել

20/10/2016 schedule18:30

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն առավոտյան դադարեցրել է հացադուլը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: 13-րդ օրը հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանի առողջական վիճակը նախօրեին կտրուկ վատացել էր: Նույն օրը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանը հորդորել էին Եղնուկյանին դադարեցնել հացադուլը:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ վերջին ժամանակներս Եղնուկյանը բուժում էր ստանում նախաինսուլտային, նախաինֆարկտային վիճակից դուրս գալու համար եւ դեղահաբեր էր օգտագործում:

Բայց քանի որ հացադուլ էր հայտարարել, հրաժարվել էր նաեւ դեղամիջոցներ ընդունել, ինչից առողջական վիճակը կտրուկ վատացել էր: «Նրան չի թույլատրվում այդ դեղերը չօգտագործելը, հատկապես, դեղերից մեկը, որը կարող է տրոմբ առաջացնել եւ միանգամից կյանքն ընդհատվի: Դրա համար հացադուլի պատճառներից մեկը դա էր, իսկ մյուսն այն, որ Եղնուկյանը հասկացավ, որ իշխանությունները, չնայած իր ակցիային, շարունակում են հաշվեհարդար տեսնել իր դեմ, եւ այս ակցիան որեւէ բան չփոխեց»:

Խոսելով քրեական գործի մասին, պաշտպանն ասաց, որ Կարո Եղնուկյանին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Նա դժգոհեց, որ իր պաշտպանյալին առաջադրվել է անհեթեթ մեղադրանք եւ նրան կալանքի տակ պահելու որեւէ հիմնավորում չկա: Պաշտպանի խոսքով, առաջին ատյանի դատարանը ընդունել է անհիմն որոշում, սակայն Հայաստանում ընդունված կարգի համաձայն, մնացած դատարանները չեն բեկանում այդ որոշումը:

Մեր զրույցում Հայրապետյանը դատարանի որոշումից մի զավեշտալի դրվագ առանձնացրեց. «Զավեշտալի կետեր են առկա այստեղ, երբ Եղնուկյանի գործով զբաղվող 80 քննիչ շուրջ երկու ամսվա ընթացքում 720 ժամ աշխատանք իրականացնելու փոխարեն աշխատում են երկու ժամ, իսկ դատարանը դա գնահատում է որպես ջանասիրությամբ կատարված աշխատանք: Ես գտնում եմ, որ նման որոշում կայացրած դատավորին պետք է պատասխանատվության ենթարկել, որը երկու ամսվա մեջ երկու ժամ աշխատելը համարում է պատշաճ իրականացված գործողություն»:

Տիգրան Հայրապետյանը դատարան էր դիմել՝ բողոքարկելով դատախազի անգործությունը, սակայն դատարանը մերժել էր նրա բողոքը: Հայրապետյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել նաեւ քննիչի անգործությունը բողոքարկելու հարցով: «Եղնուկյանը շատ կապված է ընտանիքի անդամների հետ, սակայն նրան թույլ չեն տալիս տեսակցել անգամ իր երեխաներին: Նա սա համարում է իշխանությունների հաշվեհարդարը: Մենք կանգ չենք առնի եւ կհասնենք մինչեւ Եվրոպական դատարան»,- տեղեկացրեց Տիգրան Հայրապետյանը:

Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ  առաջիկա օրերին պաշտպանական կողմը նոր միջնորդություն է ներկայացնելու նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Կարո Եղնուկյանի խափանման միջոցը վերանայելու վերաբերյալ։

ՀՀ ԱՆ քրեկատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեր զրույցում ասաց, որ այս պահին Եղնուկյանի վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ղլեչյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում Կարո Եղնուկյանը համապատասխան հետազոտության կենթարկվի:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հացադուլի օրերին այցելել են Եղնուկյանին: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կատարվել է 5-6 այցելություն: Եղնուկյանը հայտնել է իր դժգոհությունները, որոնք վերաբերվել են իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը: Պահման պայմանների հետ կապված Եղնուկյանը որեւէ դժգոհություն չի հայտնել»,- մեր զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը՝ հավելելով, որ Եղնուկյանի հացադուլը դադարեցնելուց հետո եւս այցելություն կկատարվի:

Նշենք, որ երեկ Տիգրան Հայրապետյանը ընթերցեց Եղնուկյանի հայտարարությունը՝ իր նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող քաղաքական հալածանքների վերաբերյալ։ Եղնուկյանն իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է, որ իշխանությունների կողմից իր նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքն ունի խորը արմատներ: Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իր եռահարկ շինությունն անվճար տրամադրել է Հիմնադիր խորհրդարանին եւ բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ըստ նրա՝ ինքը եւս սկսեց ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը, բնականաբար, դուր չի եկել իշխանություններին: Այժմ՝ Կարո Եղնուկյանը դիմում է դեսպանին՝ խնդրելով հանդես գալ գրավ կիրառելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է հուլիսի 20-ին եւ մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Հուլիսի 22-ին Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38- 218-րդ եւ 219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Առաջադրված մեղադրանքում Եղնուկյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Տպել
1922 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ