Սերժ Սարգսյանը մոտ ապագայում ցույց կտա, որ ինքն է «Կառավարության տերը»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրին նվիրված իր ելույթը սկսեց «Սաշիկ Սարգսյանի գործակցի» մասին խոսելով.

«Տիկնայք եւ պարոնայք, մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում էի, եւ բավականին տխուր, հուսահատ ֆոնի վրա անընդհատ աչքի էին ընկնում երթեւեկող Iveco մակնիշի գերժամանակակից բեռնատարները, որոնք բեռնված էին հանքանյութերով: Ամեն երկրորդ վարդենիսցին ասում էր՝ տեսնում ես, Սաշիկը տանում է ոսկու հանքերը: Սաշիկն, ի դեպ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր կամ Սաշիկ Սարգսյանն է»,- մանրամասնեց պատգամավորը եւ շարունակեց.

«Նույնիսկ էական չէ դեյուրե տվյալ անձնավորությունը որեւէ կապ ունի այդ հանքանյութերի արդյունահանման հետ, կարեւորը՝ ընկալումն է: Կառավարության ներկայացուցիչները նույնպես շատ են օգտագործում նեգատիվ ու պոզիտիվ սպասումները: Իսկ ո՞րն է մարդու ընկալումը. հետեւյալն է, որ ՀՀ-ում հարուստ անհատների 98 կամ նույնիսկ 100 տոկոսը կամ եղել է իշխանության մեջ, կամ եղել է իշխանության կողքին, ու այդ բոլոր իշխանությունները եկել են ու ասել, որ մարդը մեզ համար կարեւոր  արժեք է: Բայց փաստը մնում է այն, որ հարստացել են միայն այն մարդիկ, որոնք կա՛մ իշխանության մեջ են, կա՛մ իշխանության կողքին»:

Փաշինյանի համոզմամբ՝ իշխանության մեջ կամ կողքին լինելն ամենակարեւոր նախապայման է հարուստ լինելու, ուստի պատգամավորի համար զարմանալի է, որ ՀՀ-ում ներդրումների մասին բացակայութան մասին խոսելիս չեն խոսում ամենակարեւորի մասին.

«Այս մասին մի քանի անգամ ասել եմ այս ամբիոնից, եթե ուրիշ երկրներում կարեւոր է Նասդաքի գործակիցը, ՀՀ-ում վճռականը Սաշիկի գործակիցն է, ընդ որում, սա ոչ միայն վերաբերում է կոնկրետ անձի, այլ ընդհանուր համակարգին, այն տնտեսական շահերին, որոնք մշտապես ներկայացված են ԱԺ-ում ու իշխանության մեջ»,- ասաց նա:

Պատգամավորը, դիմելով խորհրդարանին հարց հնչեցրեց, թե արդյոք պատրաստվո՞ւմ է Կարեն Կարապետյանի կառավարությունը որեւէ բան անել «Սաշիկի գործակիցը չեզոքացնելու» համար, ինքն էլ պատասխանեց իր հնչեցրած հարցին.

«Իհարկե, ո՛չ, որովհետեւ, երբ նայում ենք այս դահլիճին, ամբողջապես կենտրոնացած են տնտեսական շահեր, խմբակային շահեր, օլիգարխիկ շահեր: Այս դահլիճի մեծամասնությունը վարչապետի գործատուն է եւ նրա գլխավերեւում կանգնած է այդ շահերի գլխավոր արտահայտիչը՝ Սերժ Սարգսյանը: Հետեւաբար, խոսել այս կառավարության տնտեսական կոնտեքստի մասին, անիմաստ է, որովհետեւ տնտեսական հարաբերություններում չի կարող որեւէ բան փոխվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ վերջին  15-16 տարիներին տնտեսական մոդելը չի փոխվել:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե որն է այդ մոդելը.

«Այ, էն գերագույն արժեք ներկայացող քաղաքացին պետք է գնա խոպան: Եւ, եթե խոպանից 3,5-5 միլիարդ փող կուղարկի Հայաստան՝ իր ընտանիքին, որոնք այդ օլիգարխիայի սպառողներն են, մենք կունենանք երկնիշ տնտեսական աճ: Իսկ եթե չի ուղարկի տարեկան 1-1,5 միլիարդ վարկ կվերցնենք արտաքին պարտքի տեսքով ու տենց 3-4 տոկոս տնտեսական աճ ցույց տալով յոլա կգնանք: Հարց է ծագում՝ բա որ տնտեսական կոնտեքստը չկա, ինչի՞ մասին է խոսքը: Խոսքը շատ պարզ բանի մասին է. ինչի՞ է Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, որպեսզի հանրության մեջ պոզիտիվ տրամադրություններ առաջացնի: Հիմա վարչապետը տարբեր բաներ կասի, մինչեւ մարդիկ հասկանան՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, որն իրականացավ, որը՝ չիրականացավ: Տեղի կունենան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, հետեւաբար, Կարեն Կարապետյանի միակ գործառույթը Սերժ Սարգսյանի տեսակետից՝ ապահովելն է այս խորհրդարանական մեծամասնության վերարտադրությունը»:

Փաշինյանի խոսքով՝ ժողովրդի շրջանում մեկ ուրիշ սպասում կա նորանշանակ վարչապետի հետ կապված, որը չգիտի պոզիտիվ անվանի, թե՝ նեգատիվ.

«Որ Կարեն Կարապետյանին Մոսկվայից գործուղել են, որ գա Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնի: Ընդհանրապես, էս խնդիրը 2017-18 թվականներից առաջ կա: Հիմա Կարեն Կարապետյանի առաջ հարց է՝ ինքը ապահովո՞ւմ է խորհրդարանական մեծամասնության հաղթանակն ընտրություններում, որպեսզի 2017 թվականին իր տեղը զիջի Սերժ Սարգսյանին, թե՞ ինքն այդ ժամանակը պիտի օգտագործի էս մեծամասնության առանցքային դեմքերին՝ օլիգարխիային, իր շուրջը համախմբելու եւ անձամբ իշխանություն ստանձնելու համար: Սա չափազանց նուրբ իրավիճակ է, որ նույնիսկ Հովիկ Աբրահամյանն իր հանրահայտ խորամանկությամբ չկարողացավ կառավարել այս իրավիճակը»,- ասաց նա:

Փաշինյանը խոսքով՝ դեռ պետք է հասկանալ Կառավարության ղեկավարը Կարեն Կարապետյա՞նն է, թե՞ Սերժ Սարգսյանը.

«Երեկ նախագահական նստավայրից տարածված մի հաղորդագրություն ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, մոտ ապագայում փորձելու է ցույց տալ, որ ինքն է այս կառավարության տերը: Խոսքն այն հաղորդագրության մասին է, որ շուտով նախագահականի լրատվական ծառայությունը կլուսաբանի նաեւ հայաստանյան պաշտոնյաների ընդունելությունները Սերժ Սարգսյանի մոտ՝ Պուտինի ոճով. Սերժ Սարգսյանը կնստի, նախարարներին կկանչի՝ սա՝ սենց, նա՝ նենց»,- ասաց նա:

Պատգամավորը խոսեց նաեւ Կառավարության կազմի մասին՝ համոզմունք հայտնելով, որ ընդգրկված են մարդիկ, որոնց ի սկզբանե հանրությունը չի կարող վերաբերվել մեղավորության կանխավարկածով.

«Բայց պետք է հասկանանք, որ վերջին 15 տարիներին կառավարությունն, ընդհանրապես, դադարել է քաղաքական մարմին լինելուց, վերջին տարիներին կառավարության որեւէ անդամ, որեւէ նախագծի դեմ չի քվեարկել: Ընդհանրապես, կառավարությունում քվեարկության կարգը հանված է, որոշումները կոնվեերով ընդունվում են, ավելին ՝ նախարարների 80 տոկոսը որեւէ լուրջ որոշում կայացնելու լիազորություն չունի, եւ գրեթե ամենօրյա ռեժիմով, այ այնտեղ, քիչ առաջ առաջին շարքում նստած համեստ անձնավորությունը, երկար տարիներ նախարարներին զանգում եւ ասում էր, թե ինքը ոնց պետք է էդ օրը շնչի, ոնց՝ արտաշնչի: Խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է, որը նախագահականի աշխատակազմի ղեկավարն էր»,- ասաց նա:

Ելույթի վերջում պատգամավորը շեշտեց՝ հերթական ներիշխանական ինտրիգի է հանրությունն ականատես լինելու այս իրադարձությունների ֆոնին, նաեւ լուր ներկայացրեց.

«Այս Կառավարությունն աննախադեպ է նրանով, որ այստեղ առնվազն գիտությունների 5 դոկտոր կա ընդգրկված, բայց կատարելապես անհասկանալի է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացնելը: Շնորհակալություն ուշադրության համար»,- եզրափակեց նա:

Տպել
4799 դիտում

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան