ՊՆ մատակարարները գերշահո՞ւյթ են ստանում. «Կա խիստ հանձնարարական՝ հաշվարկներ իրականացնելու»

Համապատասխան մարմինները հաշվարկներ են կատարում՝ ստուգելու համար, թե արդյոք վարդենիսցիներից կարտոֆիլ գնող ՊՆ մատակարարները գերշահույթ են ստանում: Այդ մասին վարդենիսցիներին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը նախօրեին Վարդենիսում հանդիպել է նրանց հետ:

Մեզ հետ զրույցում կարտոֆիլագործներից Ռաֆայել Մելիքյանն ասաց, որ հանդիպման ընթացքում նախարարը վարդենիսցիներին խնդրել է 2-3 օր սպասել՝ մինչեւ համապատասխան մարմինները հաշվարկները ավարտեն եւ ամեն բան պարզ կդառնա:

«Մենք նախարարի հետ զրուցեցինք, ինքը Պաշտպանության նախարարի հետ էլ է խորհրդակցել, վարչապետի հետ էլ է խորհրդակցել: Մեզ ասաց, որ մատակարարները ներկայացրել են, որ իրենց ծախսերը շատ են, դրա պատճառով են այդքան էժան վերցնում: Ասել են՝ իբր տանում են, պահեստավորում, տեսակավորում, լցնում պարկերը, հետո տանում զորամասեր: Մենք նախարարին տեղեկացրինք, որ չկա նման բան, որ պահեստներից միանգամից բարձում ենք իրենց մեքենաները, տանում են զորամասեր: Նախարարը դա գրեց իր մոտ ու մեզ ասաց՝ 2-3  օր սպասեք, համապատասխան մարմինները հաշվարկներ են կատարում, կա խիստ հանձնարական, որ հարցը կարգավորվի: Ասաց՝ ես էլ եմ տեսնում, որ 40 դրամով կարտոֆիլ վաճառելն աբսուրդ է»,- նախարարի հետ զրույցի մանրամասները ներկայացրեց Մելիքյանը:

Նախարարության հաղորդագրությունում, իհարկե, այս մասին ոչինչ չկար: Փոխարենը նշված էր, որ նախարարը կարտոֆիլագործներին առաջարկել է միավորել ջանքերը, կոոպերատիվներ հիմնել ավելի հեշտ ձեւով մատակարարում իրականացնելու համար:

Այս կապակցությամբ Ռաֆայել Մելիքյանն ասաց, որ այդ մասին խոսք գնացել է, բայց դա հետոյի խոսակցություն է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կարտոֆիլագործները փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ճանապարհը: Վարդենիսցիները պնդում էին, Պաշտպանության նախարարությունը իրենց ոչ ձեռնտու ցածր գնով է իրականացնում կարտոֆիլի գնումները: Ըստ կարտոֆիլագործների՝ մատակարարները կարտոֆիլն իրենցից վերցնում են 35-40 դրամով, իսկ ՊՆ-ին հանձնում 90 դրամով: Սրա հետեւանքով, վարդենիսցիների պնդմամբ, գների անկում է տեղի ունեցել կարտոֆիլի ամբողջ շուկայում:

Բողոքի ակցիայի ժամանակ վարդենիսցիների հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն ավելի ուշ ԱԺ-ում բարձրացրեց հարցը: «Այսօր առավոտյան ճշտել եմ, իրոք, ՊՆ-ին կարտոֆիլը հանձնվում է կիլոգրամը  80-104 դրամով: Կարծում եմ՝ այստեղ լուրջ խնդիր կա, եւ կարծում եմ՝ ԱԺ նախագահությունը, պատգամավորները խորհրդակցությունների շարք պետք է սկսեն ՊՆ-ի հետ, որովհետեւ գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,- ասաց պատգամավորը:

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Վարդենիս, որտեղ հանդիպել է կարտոֆիլագործների հետ: 

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է ՀՀ պաշպանության նախարարի հետ: Որպես շահավետ լուծում` նախարարն առաջարկել է գյուղացիներին  միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա: 

Տպել
16845 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին