Ոչ մեկից նեղացած չեմ. հայտարարում է Ռոբերտ Նազարյանը

21/10/2016 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 22-ի համարում

«Ֆիվթի-Ֆիվթի»,- այսպես գնահատեց գազի սակագնի բարձրանալու հավանականությունը ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, որն այդ պաշտոնում առաջին անգամ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել: 

Գազի սակագների բարձրացման շուրջ սակագինը որոշող հանձնաժողովի նման գնահատականը ենթադրում է, որ իշխանություններն առայժմ քաղաքական որոշում չեն կայացրել՝ բարձրանալու է սակագինը, թե ոչ: Կամ եթե կայացրել են, ապա Ռոբերտ Նազարյանը դրանից դեռ տեղյակ չէ: Մի կողմից վարչապետը հայտարարել է, թե բարձրանալու է, մյուս կողմից համառ լուրեր են շրջում, թե Քոչարյանն ամենավերջին պահին հայտարարելու է, թե իր շնորհիվ սակագինը չի բարձրանա, եւ լավամարդ է դառնալու: Իսկ քանի դեռ պատկերը չի հստակեցվել, Ռ.Նազարյանը, բնականաբար, հեռու կմնա վերջնական խոսք ասելուց:

Այսինքն, նրա վերջնական խոսքը անպայման կհաջորդի Ռ. Քոչարյանի խոսքին եւ, իհարկե, չի հակասի դրան: Այդուհանդերձ, Նազարյանը երեկ մի քանի հիմնավորումներ ներկայացրեց, որոնք կարող են արգելակել սակագնի աճը: Նախ հնարավոր է, որ բարձրանա Հայաստանում գազի սպառման ծավալը: Այդ ծավալի նվազումը այն հիմքերից մեկն է, որ ստիպել է «Հայռուսգազարդին»՝ գազի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել: Քանի որ հանրապետություն ներմուծվող գազի դիմաց վճարումը կարող է կատարվել մասամբ ապրանքներով, ապա դա էլ, ըստ Նազարյանի, կարող է բարձրացնել գազի չթանկանալու հավանականությունը:

Եւ ի վերջո, քանի որ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 45 տոկոսը ՀՀ կառավարության սեփականությունն է, ապա վերջինս, ինչպես ակնարկեց Նազարյանը, կարող է հրաժարվել իր շահույթից: Կարող է: Սակայն այս ամենը հավանականությունների դաշտից է: Իրականությունը կարող է եւ այլ լինել: «Չեմ ուզում որեւէ թիվ ասել, հետո իմ ասած թվի ձեռքը կրակն ընկնել»,- գազի ապագա սակագնի շուրջ լրագրողների խաչաձեւ հարցերին ի պատասխան հայտարարեց Նազարյանը եւ խոստացավ այդ «թիվն» ասել մինչեւ նոյեմբերի վերջ: Իսկ որպես Երեւանի նախկին քաղաքապետ՝ Ռոբերտ Նազարյանի վիճակը պակաս շահեկան է:

Մամուլը հեղեղված է նրա պաշտոնավարման ընթացքում մայրաքաղաքի այգիներից հատկացված տարածքների եւ դրանց կառուցապատման տխուր օրինակներով: Նազարյանը պնդում է, օրինակ, որ Օղակաձեւ զբոսայգում իր որոշումների արդյունքում պետք է կառուցվեին միայն թեթեւ կոնստրուկցիաներով սրճարաններ՝ դրանց կից մանկական խաղահրապարակներով, եւ յուրաքանչյուր 1000 ք/մ հատկացված մակերեսի վրա կառուցապատումը չպետք է գերազանցեր 150 ք/մ-ից: Սակայն իրականում կառուցապատվում էր կապիտալ ձեւով եւ 150 ք/մ-ից ակնհայտորեն շատ:

Այս տեղեկատվությունից հետո Նազարյանը մի տեքստ ներկայացրեց, որի բովանդակությունն այդպես էլ չհասկացվեց: «Ինձ կարող են մեղադրել, թե ինչու ես չկարողացա այդ ապօրինությունների դեմ պայքարել: Այո, չկարողացա: Բոլոր գործողությունները, որոնք սկզբունքային դիրքորոշում էին պահանջում, ցավոք սրտի, ավարտվում էին նրանով, որ տուժում էին հիմնականում այն մարդիկ, որոնք միշտ էլ տուժվել էին: Պաշտոնից իմ հեռանալու պատճառներից մեկն էլ հենց դա էր»,- հայտարարեց Նազարյանը եւ դրա շուրջ համառորեն հրաժարվեց հավելյալ պարզաբանումներ տալուց:

Նախկին քաղաքապետին հանձնաժողովի նախագահ նշանակելը պաշտոնի բարձրացո՞ւմ է, թե իջեցում: Մեր այս հարցին Նազարյանի տված պատասխանը հստակ էր. «Միանշանակ, քաղաքապետի պաշտոնը բարձր է, քան սա՝ անվտանգության խորհրդի անդամ ես, քաղաքապետ ես... Լուրջ պաշտոն է քաղաքապետի պաշտոնը»,- ասաց նախկին քաղաքապետը, որի խոսքում նոստալգիայի տարրեր էին զգացվում: «Ես ոչ մեկից նեղացած չեմ»,- հավելեց պաշտոնի ցածրացում ստացած Նազարյանը:

Ի դեպ, Ռ.Նազարյանը նեղացած չէ անգամ մեր թերթից, որը, իր ասելով, անընդհատ անդրադառնում է հանրահայտ «Պեժոյին»: Տպավորություն ստեղծվեց, թե նա ուզում է, որ իրեն հարց տան այդ «Պեժոյի» մասին: Հարց չտվեցին. այդուհանդերձ, Նազարյանը հայտարարեց, թե իր կալիբրի պաշտոնյայի համար այդ մեքենան շատ էժան է՝ ընդամենը 8 հազար 500 դոլար: Բայց սա անցած էտապ է. նախկին քաղաքապետի ծառայողական «Պեժոյի» փայլը լրիվ խամրել է նոր քաղաքապետ Ե.Զախարյանի «Մերսեդեսի» ստվերում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1691 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը