Հայկական ֆուտբոլում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է համակարգային «ռեստարտ»

Հայկական ֆուտբոլի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, նշանակվել է մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Երեկվանից մամուլում քննարկվող հիմնական թեմաներից մեկն էլ դարձել է այս իրադարձությունը: «Ինչպե՞ս եք վերաբերվում Արթուր Պետրոսյանի նշանակմանը», «ինչքանո՞վ էր ճիշտ Պետրոսյանին գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը», «խնդիրներից որո՞նք են առաջնային լուծելու համար»՝ այս եւ նմանատիպ այլ հարցեր կարելի է լսել կամ ստանալ ամեն քայլափոխի: Բնականաբար, բոլորին հուզում է մեր հավաքականի ելույթները, հայկական ֆուտբոլի ներկա վիճակը եւ հեռանկարները:

Նոր մարզիչը

Հավաքականի ղեկը հայկական ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկի՝ Արթուր Պետրոսյանի կողմից ընդունելը որոշակի հույս է արթնացրել մարզասերների մի մասի մեջ: 2000 թվականից Շվեյցարիայում բնակվող Արթուրը երկար ժամանակ հեռու է մնացել մեր ֆուտբոլի, Հայաստանի հանրային կյանքում կատարվող տարաբնույթ իրադարձություններից, ունի, պահպանել է լավ իմիջ հասարակության մեջ, չի ասոցացվում որեւէ խմբի, ուժի կամ կուսակցության հետ, ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նրա անունը երբեւէ կապված չի եղել որեւէ խարդախության, խաղերի առուծախի հետ եւ այլն: Մի խոսքով, Արթուր Պետրոսյանը ամբողջապես դրական կերպար է, հետեւաբար հասկանալի է մարդկանց այս հատվածի կարծիք - գնահատականը:

Մեծ հաշվով Արթուրի՝ որպես հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի գնահատականը տալու են միայն եւ միայն հավաքականի ցուցադրած արդյունքները, ընդ որում, արդեն նոյեմբերի 11-ին մեր ընտրանին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երեւանում հյուրընկալելու է մեր խմբի առաջատար Մոնտենեգրոյի հավաքականին: Արթուր Պետրոսյանի ամբողջապես դրական իմիջի առաջին «փորձաքարը» դառնալու է մինչ այդ խաղը «օդում կախված» միակ հարցը՝ Յուրա Մովսիսյանը հրավիրվելո՞ւ է հավաքական, թե՞ ոչ: Կարծում եմ՝ բացասական պատասխան է լինելու, եւ արդեն մինչ Մոնտենեգրոյի հետ խաղը որոշակի հիասթափություն առաջանալու է: Մոնտենեգրոյի հետ խաղում ոչ դրական արդյունքի դեպքում էլ Արթուր Պետրոսյանը կհայտնվի այն նույն ծանր վիճակում, ինչ եղավ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ: Մոնտենեգրոյին հաղթելու դեպքում Արթուրի հեղինակությունը չի սասանվի, թեեւ հարցեր կմնան եւ ժամանակ առ ժամանակ դրանք կհնչեն:

Նոր նախագա՞հ

Մեր հանրության մի հատված էլ կարծում է, որ ցանկացած մարզիչ, այդ թվում՝ Արթուր Պետրոսյանը, չեն կարող լուծել հավաքականի խնդիրները, եթե չունենան ինքնուրույնություն՝ եթե իր պաշտոնից չհեռանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս տարբերակի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնանկության դեպքում, կարծես երկրորդական են դառնալու մեր հավաքականի արդյունքները, քանի որ նոր ղեկավարները կարող են ժամանակի վրա «խաղալ». նոր ծրագրերի, նպատակների իրականացման համար հաստատապես ժամանակ են պահանջելու եւ որի ընթացքում ամեն ինչ հնարավոր է:

Սրանք տարբերակներ են, որոնք կարող են բավարարել որոշակի խմբերի կամ անձերի պահանջներին, ամբիցիաներին, իսկ հայկական ֆուտբոլի խնդիրները շտկելու համար լուծումներ են պետք, եւ այս դեպքում, ինչպես եւ Հայաստանի ամբողջ հանրային կյանքում, այնքան էլ մեծ չէ անհատների դերը՝ համակարգային լուծումներ են պետք: Ընդ որում, համակարգային այդ խնդիրներ-լուծումները կարելի է բաժանել 2 մասի՝ անհրաժեշտ եւ բավարար: «Անհրաժեշտ» պայմանը իր մեջ ներառում է մեր ֆուտբոլի կառուցվածքի ամբողջական վերափոխումը, իսկ «բավարարը» ինտեգրում է եվրոպական ֆուտբոլին:

Կառուցվածք

«Հավաքականը ֆուտբոլային այսբերգի երեւացող մասն է ընդամենը»՝ ֆուտբոլային այս իմաստությունը անվիճելի է: Հետեւաբար առաջին հերթին պետք է լուծել մեր ֆուտբոլի ներքին խնդիրները՝ մանկապատանեկան ֆուտբոլի եւ առաջնության հետ կապված հարցերը: Ընդամենը 6 թիմ է մնացել մեր առաջնությունում, եւ ֆինանսների բացակայության պատճառով էլ յուրաքանչյուր պահի հնարավոր է անգամ այս քանակի նվազում: Այս խնդրի լուծումը միակն է՝ առնվազն բարձրագույն խմբի առաջնությունը պետք է տարանջատվի ֆեդերացիայից եւ դառնա ինքնաբավ մրցաշար: Մեր առաջնությունը, ընդհանուր առմամբ, տեւում է 7 ամիս, եւ հնարավոր չէ ուղղակի ապահովել հետաքրքրություն, բարձր մակարդակ, երբ այդ ընթացքում 8 անգամ իրար հետ խաղում են, օրինակ, «Փյունիկը» եւ «Ալաշկերտը»: Անգամ այս թիմերի ֆուտբոլիստները, մարզիչներն են իրարից հոգնում, ձանձրանում:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլը պետք է տարանջատվի ֆուտբոլի ֆեդերացիայից: Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան կարող է մեծացնել մեր առաջնությունում հանդես եկող թիմերի աշխարհագրությունը, ստեղծել ֆինանսական համակարգ, որը կբացառի թիմերի լուծարումը ֆինանսների բացակայության պատճառով: Իսկ ֆուտբոլի ֆեդերացիան իր եւ միջազգային կառույցների կանոնադրությունների պատճառով չի կարող նման հարցեր լուծել: Ֆեդերացիայի հիմնական խնդիրը պետք է դառնա միայն եւ միայն մանկապատանեկան ֆուտբոլը, տարբեր տարիքային հավաքականները: Ընդ որում, ֆեդերացիան կարող է իր ենթակայության տակ վերցնել գործող ակադեմիաները (Ավան, Գյումրի, Վանաձոր եւ այլն), ընդունել մարզչական միասնական ծրագիր, օգտագործել ամերիկյան սպորտում գոյություն ունեցող «Դրաֆտ» հասկացողությունը:

Հատկապես պետք է ուշադրության արժանացնել մանկապատանեկան ֆուտբոլը: Այստեղ պետք է աշխատեն լավագույն մարզիչները՝ լավագույն պայմաններով եւ աշխատավարձով: Մեր ֆուտբոլի ոչ վաղ անցյալի հաջողությունները մանկապատանեկան ֆուտբոլում տարիներ առաջ աշխատած մի քանի մարզիչների աշխատանքի արդյունք էր, որոնց գերակշիռ մասը այսօր տարբեր պատճառներով այլեւս չեն աշխատում այդ համակարգում: Հնարավոր չէ անփորձ, մարզչական աշխատանքում առաջին քայլերն անող, դեռեւս «մարզիչ» կոչվելուց շատ հեռու մարդկանց միջոցով ապագայում հաջողության հասնել: Մեր ֆուտբոլային համակարգը պետք է վերափոխվի, «ռեստարտի» ենթարկվի:

Ինտեգրում

Երեկ ռուսաստանցի հայտնի մարզիչ Վալերի Գազաեւը հայտարարել է, որ պետք է ստեղծել «Եվրասիական ֆուտբոլային լիգա»՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ ցանկացող այլ երկրների թիմերի մասնակցությամբ: Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ ավելի հեռանկարային է մեկ այլ տարբերակ: Տարիներ առաջ ՀՖՖ-ում քննարկվում էր մի նախագիծ՝ ստեղծել ֆինանսապես ուժեղ հայկական թիմ, որը հանդես է գալու Ռուսաստանի առաջնությունում: Հետագայում այս նախագիծը մոռացվեց: Այնինչ այն կարող է դառնալ մեր ֆուտբոլի փրկության օղակներից մեկը: Մոտ 10-15 միլիոն տարեկան բյուջեով հնարավոր է ստեղծել հայկական թիմ, որը հանդես կգա Ռուսաստանի բարձրագույն խմբում եւ որը 3-4 տարիների ընթացքում կարող է դառնալ ինքնաֆինանսավորվող: Պատկերացրեք յուրաքանչյուր ամիսը 2 անգամ, ասենք պայմանական՝ «Արարատը» Երեւանում մրցում է ռուսական թիմերի հետ՝ «Սպարտակի», «ԲԿՄԱ»-ի եւ այլն:

Շատ կարճ ժամանակում եւ ճիշտ աշխատանքի դեպքում «Հանրապետական» մարզադաշտում ապահովված կլինի անշլագը եւ հայ ֆուտբոլասերները կսկսեն ստադիոն հաճախել, երկրպագել ոչ թե տարին 2 անգամ՝ միայն հավաքականի խաղերի ժամանակ, այլ պարբերաբար: Հայկական այդ թիմը կարող է կազմավորվել մեր հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներից եւ մի քանի ուժեղ լեգեոներներից, մարզիչն էլ կարող է լինել ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Հասկանալի է, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող լինել այդ թիմի անդամ, բայց, օրինակ, Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը եւ այլ ֆուտբոլիստներ, շատ ավելի լավ մարզավիճակում կլինեն, շատ ավելի երջանիկ կլինեն, եթե պարբերաբար խաղան մեր այս հայկական թիմում, ստանան բավարար աշխատավարձ տանը եւ ոչ թե այլ երկրներում:

Պայմանական անուն ստացած այդ «Արարատը» կարող է վերածվել նաեւ մեր ազգային հավաքականի բազային թիմի, եւ այս իրավիճակում Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները կձգտեն իրենց խաղով աչքի ընկնել, տեղափոխվել բարձր աշխատավարձ ապահովող, հավաքականի դռները բացող այդ թիմը: Նման նախագիծը կարող է մեծապես նպաստել ֆուտբոլի զարգացմանը մեր երկրում, շահավետ լինել մեր ֆուտբոլի համար: Ընդ որում, այն միանշանակ շահավետ է լինելու նաեւ Ռուսաստանի համար: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղերը ցուցադրվում են ռուսական ֆեդերալ «Մատչ ԹՎ» ալիքով, այնինչ աշխարհի ուժեղագույն հավաքականների մասնակցությամբ հանդիպումները հիմնականում ցուցադրվում են նույն հեռուստաընկերության վճարովի ալիքներով:

Պատճառը այստեղ զուտ մարկետինգային է. Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն հայ, որոնք Հայաստանի ազգային հավաքականի խաղերի հեռարձակման ընթացքում ապահովում են մեծ հեռուստալսարան: Պայմանական «Արարատ» անունը կրող թիմը նույն հեռուստալսարանը կունենա Ռուսաստանում եւ այս թիմի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումները մեծ շահույթներ կապահովեն Ռուսաստանի եւ Հայաստանի ֆուտբոլային կառույցներին: Հայկական ֆուտբոլի ապագան համակարգային այս եւ այլ հնարավոր լուծումներն են:

Տպել
4443 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր