Հորդորակ՝ ազգային ժողովին. լեզվի տեսչությունը զգուշացնում է

22/10/2016 schedule11:08

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 22-ի համարում

Լեզվի պետական տեսչությունը նոյեմբերից պատրաստվում է մայրաքաղաքում լեզվական համալիր ստուգումներ սկսել: Գովազդի եւ ցուցանակի լեզվին ներկայացվող պահանջների յուրաքանչյուր խախտման դեպքում տեսչությունը կիրառելու է օրենսդրությամբ թույլատրելի պատասխանատվության բոլոր միջոցները:

Բայց մինչ լայնածավալ ստուգումները կսկսվեն, երեկ Լեզվի տեսչությունը տարածեց մի հայտարարություն, որով իր անհանգստությունն է հայտնում հայերենի նկատմամբ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների եւ անձանց կողմից ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ: «Արձանագրում ենք, որ ամեն օր եւ գրեթե յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում են լեզվական խախտումներ, որոնց համար կիրառվող վարչական տուգանքները շատ ցածր են եւ զսպող նշանակություն չեն ունենում դրանց կանխարգելման եւ վերացման գործում: Հրապարակային մի շարք գրվածքների՝ ցուցանակների, գովազդների լեզվական խախտումների մեծ մասը պատվիրատուների եւ դրանք պատրաստողների ոչ միայն ակամա, այլեւ չարամիտ «անգիտության» հետեւանք է»,- ասված է տեսչության հայտարարության մեջ:

Եվ քանի որ, ըստ Լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանի, բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ գերադասում են տուգանքներ վճարել, միայն թե ձեռք չտան իրենց թանկարժեք գովազդային վահանակներին (Լեզվի մասին օրենքի պահանջով դրանք պետք է լինեն հայերեն, կամ գոնե՝ անգլերեն տարբերակը հայերենից փոքր տառերով գրված լինի), տեսչությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Ըստ այդմ, կտրուկ բարձրացվելու է տուգանքների չափը. Լեզվի մասին օրենքի յուրաքանչյուր խախտման դեպքում տուգանք է սահմանվելու 200 դոլար (այս պահին առավելագույն պատժաչափը նվազագույն աշխատավարձի 25-ապատիկն է, այսինքն՝ 25 հազար դրամ): Տեսչությունն արդեն շրջանառության մեջ է դրել իր կազմած օրինագիծը: «Այլ ելք չկա:

Հորդորելով, խրատելով բան դուրս չի գալիս»,- երեկ բողոքում էր Լեւոն Գալստյանը: Նախօրեին Լեզվի տեսչությունը Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն համայնքի հետ համատեղ ստուգայց է անցկացրել մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում: Տեսչությունը պատրաստվում է «գույքագրել» գովազդային վահանակների, խանութների ու սրճարանների լեզվական սխալները եւ մարդկանց տեղեկացնել իրենց կողմից սպասելի հնարավոր քայլերի մասին: Եթե նախազգուշական այցից հետո դրական քայլեր չարձանագրվեն, ու աղաղակող սխալները չշտկվեն, Լեզվի տեսչությունը պատրաստվում է դիմել դատարան: Անհնազանդները կտուգանվեն, իսկ նրանց գովազդային վահանակները, ըստ ամենայնի, կապամոնտաժվեն:

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լեւոն Գալստյանը հայտարարեց, որ նույն հետեւողականությամբ իրենք անդրադառնալու են նաեւ լեզվաքաղաքականության մյուս բնագավառներին: Երեկ հայտնի դարձավ, որ Լեզվի տեսչությունն արդեն մի հորդորակ է ուղարկել Ազգային ժողով: Տեսչության աշխատակիցները որոշել են լրջորեն զբաղվել մեր պատգամավորներով: Հորդորակում մեկ առ մեկ նշված են նիստերի ժամանակ պատգամավորների թույլ տված բացառիկ անգրագիտությունները: Ու թեեւ տեսուչներն առայժմ որոշել են խնայել պատգամավորներին ու նրանց անունները չհրապարակել (հետագայում դա էլ կարվի), բայց, ըստ Լեւոն Գալստյանի, սույն հորդորակում յուրաքանչյուր ոք կտեսնի իրեն: Երեկ մեզ հաջողվեց ձեռք բերել այդ հորդորակը:

Այնտեղ նշված է, որ «առանց ամանչելու...»-ի փոխարեն անհրաժեշտ է ասել՝ առանց ամաչելու, «հնարավորություն կունենանք մեղավորներին քթնելու եւ պատժելու»-ի փոխարեն՝ գտնելու, «թարգե՛ք, ժողովո՛ւրդ ջան, թարգե՛ք»-ի փոխարեն՝ վերջ տվեք, ժողովուրդ ջան, վերջ տվեք եւ այլն: Աժ ուղարկված առաջին հորդորակում նշված են միայն 08-10.09.2003-ի եռօրյայի ընթացքում թույլ տրված սխալները: Բայց, բնականաբար, նիստերին ուշադիր հետեւելու դեպքում լեզվի տեսուչները շատ ավելի հարուստ նյութ կունենան: Ի դեպ, ԱԺ-ն նրանց միակ թիրախը չէ: Երեկ Լեւոն Գալստյանը հայտնեց, որ իրենք հետեւելու են նաեւ իշխանության մյուս օղակներին:

Վերջին շրջանում Լեզվի տեսչությունը հասցրել է տուգանել նաեւ մի շարք դպրոցների տնօրենների՝ դպրոցներում տեղ գտած խախտումների համար: Ըստ պաշտոնական տվյալների, նախորդ 12 ամիսների ընթացքում Լեզվի տեսչությունը ստուգել է 101 տնտեսվարող սուբյեկտների եւ 301 այցելություններ կատարել: Արդյունքում հավաքագրվել է 131 հազար դրամի տուգանք, եւ 18 հայց ներկայացվել է առաջին ատյանի դատարաններ: Խախտումները վերացրած տնտեսվարող սուբյեկտների թիվը հասնում է 69-ի: Որոշ սուբյեկտներ, սակայն, անգամ դատարանի վճռից հետո չեն վերացրել խախտումները:

Օրինակ, Պռոշյան 23 հասցեում գտնվող «EIF» ռեստորանը պատժվել է անգլերեն ձեւավորված վահանակի համար: Դատարանը վճիռ է կայացրել «EIF»-ին տուգանել 15 հազար դրամ, բայց խախտումը, միեւնույն է, չի վերացվել: Կամ, ասենք, «Hot sun», «Mobile phone» ընկերությունները... Ի դեպ, Լեւոն Գալստյանը խիստ դժգոհ էր, որ դատարանը նվազագույն պատժաչափեր է սահմանում՝ 5 հազար դրամ, 10 հազար դրամ, որը, բնականաբար, չի կարող հարցի լուծման ազդակ լինել: Լեզվի տեսչությունը վճռական լեզվական գրոհ է սկսում եւ հաջողության դեպքում կարող է բյուջեն կարգին լցնել (թեեւ բյուջեն լցնելը պարոն Գալստյանը տեսչության երրորդական, չորրորդական խնդիրը համարեց): Ըստ տեսչության պետի, բացառություններ չեն լինելու, եւ խախտումների դեպքում տուգանվելու են անգամ խոշոր ձեռնարկատերերը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1438 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել