Հեռանկար. մանդատը կուլտ չեն դարձնում եւ կարող են զրկվել դրանից

22/10/2016 schedule11:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 23-ի համարում

2001 թվականի նոյեմբերի 19-ին ԱԺ-ն քվեարկությամբ պատգամավոր Վանո Սիրադեղյանին զրկեց պատգամավորական մանդատից:

Պատճառը ԱԺ նիստերից նրա անհարգելի ճանաչված բացակայություններն էին: Ըստ ԱԺ կանոնակարգի 12 հոդվածի, պատգամավորի լիազորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ «մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից նրա բացակայելու դեպքում», եթե այդ բացակայությունները, նույն կանոնակարգի 99 հոդվածով, ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ճանաչվում են անհարգելի: Այժմ նման հեռանկար է սպասվում նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին եւ նույն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանին, մանավանդ եթե հաշվի ենք առնում նրանց ծայրահեղ սրված հարաբերությունները իշխանությունների հետ:

Նրանք մինչ օրս բոյկոտում են ԱԺ նիստերը եւ չեն մասնակցել որեւէ քվեարկության: Եթե նկատի ունենանք, որ ԱԺ նստաշրջանը գրեթե կիսվել է, ապա կարելի է պնդել, որ եթե անգամ նրանք հաջորդ եռօրյայից գնան ԱԺ, ապա դժվար թե հասցնեն մասնակցել նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիին: Այդ դեպքում, ըստ ԱԺ կանոնակարգի, հաջորդ նստաշրջանից առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պիտի քննարկի բացակայությունների հարցը, եւ այն կդառնա հաջորդ նստաշրջանի առաջին եռօրյայի քննարկման առարկա: Ըստ նոր ընդունված կանոնակարգի, պատգամավորները գաղտնի քվեարկությամբ են որոշում, թե պատգամավորի բացակայությունը նիստերին եղել է հարգելի, թե անհարգելի:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վիկտոր Դալլաքյանը քիչ հավանական է համարում, որ պատգամավորները կողմ քվեարկեն նման որոշմանը, քանի որ քվեարկությունը կատարվելու է գաղտնի, այսինքն՝ քվեաթերթիկը արկղ գցելու միջոցով: Դալլաքյանը հիշեցրեց, որ Սիրադեղյանի դեպքում կանոնակարգը բաց քվեարկություն կազմակերպելու հնարավորություն էր տալիս: Ի դեպ, Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելու հարցում կայացած առաջին քվեարկությունը տեղի էր ունեցել գաղտնի, եւ որոշում չէր կայացվել: Իսկ երկրորդ դեպքում, Մանուկ Գասպարյանի առաջարկով, պատգամավորները, խախտելով մինչ այդ ձեւավորված ավանդույթը, անձի հետ կապված քվեարկությունը անցկացրին բաց՝ որոշելով Սիրադեղյանին զրկել մանդատից:

Իհարկե, փակ գաղտնի քվեարկությունը ոչինչ չի երաշխավորում, եթե հիշենք, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը, փակ գաղտնի քվեարկությամբ, ԱԺ նախագահ անցկացրեց բոլորի կողմից մերժված Արթուր Բաղդասարյանին: Յուրաքանչյուր խմբակցության տրվել էր պայմանական նշան, որպեսզի հնարավոր լինի վերահսկել, թե որ խմբակցությունն ինչպես է քվեարկել: Սակայն Արամ Սարգսյանը խիստ անտարբեր է վերաբերվում նման հեռանկարին: «Եթե կզրկեն՝ թող զրկեն. ինձ համար միեւնույն է: Բազմիցս եմ հայտարարել, որ մանդատն ինձ համար արժեք չէ. ես «Արդարություն» դաշինքի մեջ եմ մտել ոչ թե մանդատ ստանալու, այլ դաշինքին հնարավորինս շատ ձայն ապահովելու համար»,- ասում է նա: Ի տարբերություն Սարգսյանի, Սմբատ Այվազյանը վստահ է, որ գործը մանդատներից զրկելուն չի հասնի:

«Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մեր կարիքը ԱԺ-ում կզգացվի, եւ մենք կգնանք խորհրդարան: Եվ ընդհանրապես, երկրում շուտով այնպիսի նոր իրավիճակ է լինելու, որ մանդատից զրկվելու հարցը ժամանակավրեպ կլինի»,- ասում է նա: Եթե, այնուամենայնիվ, ԱԺ-ն Արամ Սարգսյանին զրկի մանդատից, նրա փոխարեն խորհրդարան կգնա «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ՝ 18-րդ հորիզոնականը զբաղեցնող Գեղամ Հարությունյանը, որը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է: Իսկ Սմբատ Այվազյանի դեպքում՝ թիվ 10 ընտրատարածքում կանցկացվեն նոր ընտրություններ, որոնց պարոն Այվազյանը կարող է մասնակցել որպես թեկնածու:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1754 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)