Ուկրաինայի նախագահն առաջարկում է ընտրություն անել խաղաղության եւ ՌԴ-ի հետ պատերազմի միջեւ

24/10/2016 schedule16:00

Ուկրաինան համաձայնել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում մինչեւ անջատական այդ տարածքների նկատմամբ իր վերահսկողության վերականգնումը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան ուկրաինական հեռուստաալիքներով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` ժողովրդին հղած ուղերձից, որը շատերը գնահատել են իբրեւ կապիտուլյացիայի մասին հայտարարություն:

Մինչ վերջերս Ուկրաինան պնդում էր, որ Դոնբասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվելու են միայն այն բանից հետո, երբ Ուկրաինա-Ռուսաստան սահմանի՝ Դոնբասի հատվածը անջատականներից անցնի ուկրաինական բանակի վերահսկողության տակ: Մինչ այժմ դա Մինսկի համաձայնագրի իրականացման գլխավոր խոչընդոտն էր համարվում:

Հայտնի է, որ հոկտեմբերի 19-ին Բեռլինում Դոնբասի հակամարտության հարցով նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպմանը Պյոտր Պորոշենկոյի վրա ուժեղ ճնշում է գործադրվել, որպեսզի վերջինս համաձայնի ընտրությունների անցկացմանը մինչեւ ուկրաինա-ռուսական սահմանի նկատմամբ վերահսկողության վերականգնումը:

Այդ առումով Պորոշենկոյի վրա հատկապես մեծ ճնշում է գործադրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը, որոշ տվյալների համաձայն, իր նախկին դիրքորոշման վրա համառորեն պնդող Պորոշոնկոյին ձեռքից բռնած դուրս է հրավիրել եւ առանձին զրուցել նրա հետ: Նորմանդական ձեւաչափով հանդիպումից հետո առաջին անգամ Ուկրաինայի նախագահը փաստացի հրապարակայնորեն խոստովանել է, որ արտաքին ուժեղ ճնշման տակ համաձայնել է առանց Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու այնտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել, ինչի վրա պնդում էր Մոսկվան եւ ինքն էլ ամրագրվել էր 2015 թվականի փետրվարի 12-ի Մինսկի համաձայնագրում:

Պորոշենկոյի ուղերձից, ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ նա հայրենակիցներին նախապատրաստում է անընդունելի համարվող զիջումների՝ առաջարկելով ընտրություն կատարել խաղաղության ու պատերազմի միջեւ: Նա բացեիբաց ակնարկել է, որ Մինսկի համաձայնագրի չկատարաման այլընտրանքը պատերազմն է:

«Այն քաղաքական ուժերը, որոնք առաջարկում են չեղարկել «Մինսկը», պետք է այլընտրանք առաջարկեն: Երկու այլընտրանք կա. հակամարտության ռազմական լուծում, կամ էլ՝ Ռուսաստանի դեմ ամբողջ ճակատով բացահայտ հարձակում: Ես խնդրում եմ համեմատել երկու երկրների ռազմական բյուջեները եւ հնարավորությունները: Խնդրում եմ պատասխանատվություն ստանձնել ապագա զոհերի համար»,- ասել է Պորոշենկոն, ապա հավելել,- «Եթե մենք խոսում ենք պատասխանատվության մասին, դա նշանակում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են «Մինսկին», նպատակ են դնում հրաժարվել այդ տարածքներից, այնտեղ սահման կառուցել եւ առաջնորդվել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տրամաբանությամբ: Ցանկանում եմ հիասթափեցնել. Այն  քաղաքական ուժերը եւ նրանց կողմնակիցները, որոնք դեմ են «Մինսկին», չեն ստանա ո՛չ խաղաղություն, ո՛չ տարածքներ: Այդ պատճառով այդ հայտարարությունները, բացարձակապես, անպատասխանատու են»:

Իր ասածի բացասական արձագանքը մեղմելու նպատակով Պորոշենկոն ասել է, թե պայմանավորվածություն կա, որ ընտրությունների հաջորդ օրն իսկ Դոնեցկի ու Լուգանսկի անջատական շրջանները անցնելու են Ուկրաինայի վերահսկողության տակ: «Առաջին փուլում՝ մինչեւ ընտրությունների անցկացումը, սահմանի նկատմամբ վերահսկսողությունը իրականացնելու է ԵԱՀԿ զինված առաքելությունը: Զինված առաքելությունը պետք է զտման միջոցով կանխի ռուսական զորքերի, ռուսական սպառազինության ներթափանցումը: Արդեն ընտրություններին հաջորդած երկրորդ օրը մենք պետք է ապահովեն ուկրաինական ստորաբաժանումների կողմից վերահսկողության հաստատումը սահմանի վրա: Դա արդեն իսկ կա Մինսկի համաձայնագրում եւ պետք է լինի ճանապարհային քարտեզում՝ հստակ ամրագրված ժամկետով ու հստակ պատասխանատվությամբ»,- ասել է Պորոշենոկոն:

Նախագահի ուղերձը ոչ միանշանակ է ընդունվել ուկրաինական հասարակության կողմից. ուկրաինացիների մի մասը ըմբռնումով է վերաբերվել  զիջումներին՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում այլ ելք չկա: Ուկրաինացիների մի մասն էլ գտնում է, որ առանց սահմանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու Կիեւը ստիպված է լինելու համակերպվել այն հեռանկարի հետ, որ անջատական  շրջանների փաստացի ղեկավարները, որոնց ահաբեկիչներ են համարում, ընտրությունների միջոցով լեգիտիմություն կստանան եւ այդպիսով դե յուրե կամրագրվի Դոնբասում ներկայումս ստեղծված վիճակը:

Տպել
1336 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)