Եթե Գարեգին Բ-ն փիլոնազուրկ չանի Աթեշյանին՝ այդ հարցը նրա բկին է կանգնելու. Հացպանյան

24/10/2016 schedule20:51

նկարում՝ Արամ Աթեշյանը Գարեգին Բ-ի աջ կողմում

Գերմանիայի Բուսնդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահին ուղղած ամոթալի նամակից հետո Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ սկսված արշավը նորից թափ է հավաքում:

Աթեշյանի գործունեությունը կախակայելու պահանջով ստեղծված նախաձեռնությանը օրերս հայտնի է դարձել, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր ժողովը տեղի է ունենալու ոչ թե Էջմիածնում, ինչպես ընդունված է, այլ Նյու Յորքում: Նախաձեռնության անդամներն էլ, ենթադրելով, որ սա կապված է այդ ժողովին Աթեշյանի մասնակցության հետ, պարզաբանում են պահանջում Մայր աթոռից: Այս մասին մեզ հայտնեց «Կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը:

Հիշեցնենք, որ հունիսին Երեւանում անցկացվող ժողովին Աթեշյանի մասնակցությունը չեղարկվեց՝ ենթադրաբար Աթեշյանի անվտանգության նկատառումներով, որովհետեւ Հայաստանում մեծ դժգոհություն էր առաջացել նրա նկատմամբ:

«Մեզ համար անհասկանալի պատճառներով Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը Նյու Յորք է տեղափոխվել եւ Մայր աթոռի կողմից հայտարարություն պետք է արվի՝ ինչու հանկարծակի այսպիսի որոշում կայացվեց: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա նախադեպը չունեցող իրավիճակ է: Գերագույն հոգեւոր խորհուրդն իր ամբողջ պատմության ընթացքում հավաքվել է միայն Մայր աթոռում: Մեզ համար շատ տարակուսելի է, որ ՀՀ սահմաններից դուրս Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ է գումարվում: Վատիկանն իր ամբողջ պատմության մեջ նման բան չի արել, շշմելու բան է: Իսկ եթե հաշվի առնենք, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն երկու ատյաններից մեկն է (մեկը Եպիսկոպոսաց ժողովն է, որը կարթողիկոսից բարձր ատյան է, մյուսը՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը), ապա տարօրինակ է այն Հայ առաքելական եկեղեցու կենտրոնում՝ Մայր աթոռում չանցկացնելը, էլ չասեմ, որ 2013-ից հետո Եպիսկոպոսաց ժողով չի անցկացվել»,- մեզ հետ զրույցում նշեց Հացպանյանը:

Վերջինս հիշեցրեց, որ վերջին Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, որը տեղի ունեցավ հուլիսին, բարձրաստիճան հոգեւորականներից մի քանիսը օրակարգ էին մտցրել Արամ Աթեշյանի պատժման հարցը: Այդ ժամանակ, ըստ Հացպանյանի, կաթողիկոսն ասել էր, որ հաջորդ նիստում (հիմա-խմբ.) Արամ Աթեշյանի հարցը պետք է քննարկվի:

«Եկեղեցին 2015 թվականին սրբադասում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին եւ իր ենթակայության մի հոգեւորական դրանից դուրս քայլ է անում՝ պղծելով մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Ամենայն հայոց կաթողիկոսը իր ձեռքով ձեռնադրված արքեպիսկոպոսին պետք է իր տեղը ցույց տա: Սա տեղի չունեցավ նախորդ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում: Իմանալով, որ հաջորդ նիստը հոկտեմբերի 24-ին Էջմիածնում է՝ մենք որոշել էինք հետամուտ լինել այս հարցին: Եվ հանկարծ, կիրակի օրը ես բարձրաստիճան մի հոգեւորականի տեսա Մայր աթոռում, ասաց, որ ժողովը տեղափոխվել է Նյու Յորք: Ինչո՞ւ Նյու Յուրք, չգիտեմ, կարող էր Արգենտինա լինել: Հրանուշ Հակոբյանը «Արի տուն», «Արի տուն» է ասում, նրանք վերցնում հոգեւորականներին այստեղից տանում են դուրս, այդքան ծախս են անում: Բայց որ ամենատարօրինակն է՝ Արամ Աթեշյանին հրավիրում են այդ ժողովին»,- ընդգծեց Հացպանյանը:

Մեր հարցին, թե համոզվա՞ծ է, որ Աթեշյանը մասնակցելու է այդ ժողովին՝ Հացպանյանը պատասխանեց. «100 տոկոսով: Եվ ինքը պատրաստվում է Ստամբուլից մեկնել Նյու Յորք՝ այդ ժողովին մասնակցելու նպատակով»:

Նշենք, որ «Կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» նախաձեռնությունը մի քանի հարց է բարձրացնում Մայ աթոռի առջեւ.

1. Ինչո՞ւ Մայր աթոռում տեղի ունենալիք ժողովը տեղափոխվեց Նյու Յորք

2. Ինչպե՞ս է լինում, որ Արամ Աթեշյանը հրավիրված է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին,

3. Ինչո՞ւ իր հետ կապված օրակարգային կետը հանված է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի օրակարգից:

Հացպանյանը մեզ հետ զրույցում մի քանի հարց հավելեց. «Ո՞նց եղավ հունիսից մինչեւ հոկտեմբեր վերացավ, գոլորշիացավ այդ հարցը: Ինքը ներողությո՞ւն խնդրեց հայ ազգից իր արարքի համար, թե՞ եկեղեցու հետ գաղտնի ինչ-որ գործարք կա: Անհասկանալի է այդ հարցը մեզ համար: Ուստի մենք ուզում ենք մինչեւ վերջ գնալ: Այդ մարդը պիտի պատասխան տա իր ազգի առաջ: Ես իմացել եմ, որ եթե Աթեշյանը մասնակցի այդ ժողովին, մի շարք հոգեւորականներ չեն գնա այնտեղ: Ի՞նչ տարբերություն՝ Աթեշյանը Մայր աթո՞ռն է պղծում, Ավստրալիա՞ն, թե՞ Նյու Յորքը: Չէ՞ որ Նյու Յորքի հայ համայնքը ծնվել է հենց ցեղասպանության հետեւանքով, եւ երեւի թե մեր հայրենակիցները այնտեղ բողոքով հանդես կգան: Մինչեւ Մայր աթոռն իր դիրքորոշումը հստակ չբացատրի, այս հարցին լուծում չտա, այս հարցը Գարեգին Բ-ի բկին է կանգնելու: Ինքն է ձեռնադրել Արամ Աթեշյանին, նա հավատարմության երդում ունի, որ մինչեւ իր կյանքի վերջը ծառայելու է հայ առաքելական եկեղեցուն: Սակայն Արամ Աթեշյանն իրեն դուրս է դրել այս ամենից եւ նա ուխտադրուժ է: Միայն դրա համար իրեն պիտի փիլոնազուրկ անել: Մեր պահանջը շատ իրական է եւ տարօրինակ է, որ եկեղեցին չտեսնելու է տալիս Անկարայի դուդուկի տակ պարող մարդու արարքը: Սա հարցերի հարցն է»,- եզրափակեց Հացպանյանը:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո Արամ Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գրելով. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»: Սրանից հետո բարձրացավ նրան կարգազուրկ անելու հարցը:

Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին որպես Պոլսո պատրիարքական փոխանորդ ընտրել է 2010-ի հուլիսի 1-ին կայացած ընտրությունների արդյունքում: Պոլսո հայոց պատրիարքարանի կանոնադրությամբ պատրիարքն ընտրվում է ցմահ։ Արամ Աթեշյանը պատրիարք չէ, քանի որ նրանից առաջ պատրիարք եղած Մեսրոպ Մութաֆյանը կենդանի է, ուղղակի հիվանդության պատճառով չի իրականացնում պարտականությունները։ Նախորդ պատրիարքի կենդանության օրոք չեն կարող նոր պատրիարքի ընտրություններ տեղի ունենալ: «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ թեեւ պատրիարքարանը գտնվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր իշխանության ներքո, սակայն պատրիարքին ընտրում է պատրիարքարանի խորհուրդը եւ նրան ուրիշ ոչ ոք չի կարող կարգալույծ անել:

Տպել
2389 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան