ՀԱԿ-ը կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք մտադիր են ընտրություններով իշխանափոխություն անել

24/10/2016 schedule22:31

Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իշխանությունների միջև 2016թ.-ի մարտից ծավալված 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի հինգ խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ: Համաձայնագրի հիման վրա 2016թ.-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Ընտրական օրենսգրքում, որով նախատեսվում է, մասնավորապես.

-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակում, ինչը Հայաստանի ընդդիմության վերջին 15 տարիների գլխավոր պահանջն էր՝ կրկնաքվեարկությունները և հանրապետությունից երկարաժամկետ բացակայող քաղաքացիների փոխարեն <քվեարկությունները> բացառելու նպատակով,

-ընտրական տեղամասերում քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում,

-այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների քննարկում՝ հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ, որով բողոքների տվյալները հերքելու բեռը դրվում է ընտրական հանձնաժողովների վրա,

-ընտրակեղծարարության համար սահմանված պատժաչափերի էական խստացում, մասնավորապես,  կրկնաքվեարկություններ կատարողների և ընտրացուցակներում կեղծ ստորագրություններ դնողների համար նախկինում կիրառվող տուգանքների վերացում և միայն ազատազրկման նախատեսում՝ 2-5 տարի ժամկետով:

Քաղաքական ուժերի միջև կնքված Համաձայնագրով նախատեսված կարգով, առաջիկայում նաև՝

-դոնոր կազմակերպությունների (միջազգային կառույցների) միջոցով աուդիտի կենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի և անձնագրերի ամբողջ շտեմարանը,

-տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով, որում իշխանությունը չի ունենա մեծամասնություն:

Սահմանված է նաև, որ Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածություններով նախատեսված կարգով ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:

Թեև տարածքային վարկանիշային ցուցակների ներդրմամբ իշխանությունը պահպանում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման միջոցով ընտրությունների արդյունքների վրա ապօրինաբար ազդելու հնարավորությունը, և ըստ այդմ՝ նոր Ընտրական օրենսգիրքն ամենևին կատարյալ չի կարելի համարել, այնուամենայնիվ, իշխանությունների վրա ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում էական առաջընթացի հանգեցրած վերոնշյալ փոփոխությունները, որպես մեկ համալիր, հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների իրական արդյունքները շուրջ 500 հազար կեղծ <քվեներով> հավելագրելու հնարավորությունից, բացառելու կրկնաքվեարկությունները, լցոնումները, ընտրողների, վստահված անձանց, դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրումը, քվեների գողությունը:

Հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ կոռումպացված ռեժիմի նկատմամբ առկա է համընդհանուր անվստահություն, ինչի վառ ապացույցը 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեի իրական արդյունքներն են, արձանագրում ենք, որ ստեղծված են լուրջ և հիմնավոր նախադրյալներ 2017թ-ի Ազգային ժողովի ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:

Նկատի ունենալով վերը նշվածը, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը և որոշում է՝

1.Կուսակցության տարածքային կառույցները վերածել ընտրական գործընթացը նախապատրաստող շտաբների, որոնց կառուցվածքն ու գործառույթները կսահմանվեն առաջիկայում:

2.Տարածքային շտաբների գործունեությունը համակարգելու, համայնքներում համակիրների և աջակիցների խմբեր ձևավորելու, տեղական քաղաքական միավորումների և հասարակական գործիչների հետ համագործակցություն կառուցելու, կուսակցության ընտրական ցուցակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, բոլոր մարզերում և տարածքներում նշանակել Կոնգրեսի վարչության լիազոր-ներկայացուցիչներ:

3.Մեկշաբաթյա ժամկետում ձևավորել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքների համակարգման կենտրոնական գրասենյակի աշխատանքային խումբ:

4.Հանձնարարել կուսակցության հանձնաժողովներին՝ սկսելու քննարկումները և առաջարկությունների ներկայացումը Կոնգրեսի նախընտրական ծրագրի և ընտրական գործընթացի նախապատրաստական միջոցառումների վերաբերյալ:

Հիմնվելով այն իրողության վրա, որ 2017թ.-ի ապրիլյան ընտրությունների արդյունքում է ձևավորվելու Հայաստանի իշխանությունը, և ըստ այդմ այդ ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություններին, Հայ Ազգային Կոնգրեսը նաև հայտարարում է՝

ա) 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը,

բ) նույն սկզբունքների պահպանմամբ, պատրաստ է բաց քաղաքականություն կիրառելու և լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների և անհատների հետ,

գ) համոզված լինելով, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության որևէ փոփոխության հասնելն անհնար է, կձեռնարկվեն բոլոր քայլերը իշխանափոխության և երկրում արմատական վերափոխումների գաղափարների շուրջ հասարակական ամենալայն կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ»:

Տպել
1856 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա