Շոտլանդիան հրաժարվել է մասնակցել Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցություններին

25/10/2016 schedule15:00

Շոտլանդիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ Եվրահանձնաժողովի հետ առաջիկա բանակցություններին: Դրա փոխարեն Շոտլանդիան պատրաստվում է Եվրամիության հետ առանձին բանակցություններ սկսել՝ նպատակ ունենալով Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո մնալ կառույցի մաս: Այդ մասին Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը հայտնել է երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ հրավիրված հատուկ խորհրդակցությունից հետո: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ խորհրդակցությանը հրավիրված են եղել Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունների ղեկավարները: Մեյը քննարկման ժամանակ, մասնավորապես, պնդել է, որ Շոտլանդիայի, Ուելսի, եւ Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչներն անպայման մասնակցեն Եվրամիությունից դուրս գալու շուրջ Եվրահանձնաժողովի հետ առաջիկա բանակցություններին:

Սա նշանակում է, որ Լոնդոնը Շոտլանդիային, Ուելսին ու Հյուսիսային Իռլանդիային զգուշացնում է, որ վերջիններս իբրեւ Միացյալ Թագավության մասեր, եւս պետք է լքեն Եվրամիությունը:

Շոտլանդիայում իշխող ազգայնականներն անընդունելի են համարել այդ պահանջը եւ զգուշացնում են, որ եթե Լոնդոնը շարունակի համառել, երկրամասը, իր հերթին, կլքի Միացյալ Թագավորությունը: «Չեմ կարող չխոստովանել, որ հանդիպման մեծ մասն ինձ խորապես հիասթափեցրել է: Եթե մենք բանակցությունների ընթացքում մեր սպասելիքները լսված լինելու փոխարեն մեր քթի առաջ փակված դուռ ենք տեսնելու, Շոտլանդիան պետք է հնարավորություն ունենա ավելի լավ տարբերակ ընտրել: Ես բլեֆ չեմ անում, երբ խոսում եմ Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու մասին: Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, թե ինչպես են Շոտլանդիան հրում Brexit-ի անդունդը»,- զգուշացրել է Սթերջենը, ապա հավելել, թե ժողովրդավարության տեսանկյունից անընդունելի է, որ անտեսվեն շոտլանդացիների 63 տոկոսի ձայները, որոնք այս տարվա հունիսի 23-ին կայացած հանրաքվեի ժամանակ դեմ են արտահայտվել Եվրամիությունը լքելուն:

Մերժելով Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցություններին մասնակցելուց՝ Սթերջենը հայտնել է, որ ինքը մոտակա օրերին ներկայացնելու է Brexit-ի սահուն տարբերակը, ինչը Շոտլանդիային թույլ կտա մնալ Եվրամիության մասնիկ:

Այսպիսով, հունիսի 23-ին Եվրամիությունը լքելու շուրջ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո թագավորությունը հայտնվել է փլուզման շեմին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա Լոնդոնը պատրաստվում է 2017 թվականի մարտից Եվրամիությունը լքելու ընթացակարգ սկսել: Այնինչ, Շոտլանդիայի ազգաբնակչության 63 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությունը լքելուն: Այժմ Եվրամիության մաս մնալու համար շոտլանդական կառավարությունը սպառնում է երկրամասի անկախության շուրջ նոր հանրաքվե նշանակել, եթե Լոնդոնը հաշվի չառնի շոտլանդացիների կամքը: Ակնհայտ է, որ ներկայիս բանակցությունները ի սկզբանե տանում են դեպի փակուղի. շոտլանդացի ազգայնականները դեմ են Եվրամիությունը լքելուն, իսկ Լոնդոնը՝ հաստատ չի համաձայնի այնպիսի մի հեռանկարի, որ Շոտլանդիան շարունակի մնալ Եվրամիության մաս, ինչը վերջինիս փաստացի անկախ կդարձնի:

Ակնհայտ է, որ Շոտլանդիայի կառավարությունը եւս չի պատկերացնում թագավորության մաս մնալով՝ զուգահեռաբար Եվրամիության մասնիկ մնալու տարբերակը: Ամենայն հավանականությամբ, ազգայնականները Եվրամիության կազմում մնալու շուրջ բանակցություններ նախաձեռնելով, ցանկանում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն դեմ արտահայտվող ընտրազանգվածին գրավել իրենց կողմը՝ նպատակ ունենալով ապացուցել, թե իրենք ամեն ինչ արել են թագավորության կազմում մնալու համար: Ըստ էության, ազգայնականները նպատակ են դրել օգտագործել այն փաստը, որ երկրամասի ազգաբնակչության մեծ մասը ցանկանում է մնալ Եվրամիության կազմում եւ ներկա պահին կառույցում մնալը գլխավոր խնդիր հռչակելով՝ ջանում են պայմաններ ստեղծել անկախության շուրջ նոր հանրաքվեի ժամանակ հաղթանակ տանելու համար:

Այսինքն, Եվրամիության կազմում մնալու հարցը ազգայնականների ձեռքին դարձել է ծանրակշիռ գործիք անկախության հասնելու համար: Այնինչ, 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեի ժամանակ ազգայնականներին այդքան էլ չէր հետաքրքրում, որ Միացյալ Թագավորությունից անջատվելու դեպքում երկրամասը դուրս կմնա նաեւ Եվրամիությունից: 2014 թվականի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 55 տոկոսը դեմ է արտահայտվել անկախությանը (կողմ էր արտահայտվել 45 տոկոսը): Ընդ որում, շատերը խոստովանել են, որ կողմ են անկախությանը, սակայն Եվրամիությունից եւս դուրս մնալու հեռանկարը հաշվի առնելով՝ նախընտրել են մնալ թագավորության կազմում:

Այժմ, երբ հունիսի 23-ի հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիան ինքն է որոշել լքել Եվրամիությունը, ազգայնականները հաջողությամբ օգտագործում են հենց այն նույն խաղաքարտը, որը ժամանակին իրենց դեմ օգտագործվեց: Կարելի է սպասել, որ երկրորդ հանրաքվեի դեպքում, որը կարող է կայանալ 2017 թվականի առաջին կեսին, անկախության օգտին կարտահայտվեն ոչ միայն նախորդ հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկած ընտրողների 45 տոկոսը, այլ նաեւ նրանք, ովքեր դեմ քվեարկեցին հանուն Եվրամիությունում մնալու:

Տպել
1004 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին