Քննարկում. Ղարաբաղի թեման կենդանանում է

25/10/2016 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 24-ի համարում

Որոշակի դադարից հետո ԼՂ հարցի կարգավորման թեման կրկին, կարծես, վերադարձել է քննարկումների դաշտ: Դադարը պայմանավորված էր նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ընտրական գործընթացներով, եւ հիմա, երբ դրանք ավարտվել են, միջազգային կառույցներն էլ հայտարարել են բանակցային գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, Հայաստանում եւս ակտիվացել են այդ հարցի շուրջ քննարկումները:

Թեեւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն, օրինակ, կարծում է, որ ԼՂ հարցի կարգավորումն այսօր Հայաստանի հասարակության համար բոլորովին էլ առաջնային, նույնիսկ երկրորդական կամ երրորդական կարեւորության խնդիր չէ, այսինքն՝ չկա հասարակական ճնշում, եւ դրա բացակայության պայմաններում ամենալավ իշխանություններն էլ չեն կարող հասնել հարցի լուծմանը: Այս միտքը պարոն Իգիթյանն արտահայտեց երեկ՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը» թեմայով սեմինարի ժամանակ:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման առումով լավ կամ վատ իշխանությունների կարողություններին, ապա երեկվա սեմինարի հիմնական զեկուցողներից մեկը՝ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, այլ կարծիքի է: Նա ներկաներին խնդրեց մի պահ պատկերացնել, թե Հայաստանում գործում են լեգիտիմ, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններ, եւ հետեւություններ անել, թե Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո ինչ զարգացումներ կլինեին հակամարտության կարգավորման գործընթացում: Իհարկե, վերոնշյալի շուրջ խոսակցությունը չէր կարող շարունակություն ունենալ, եւ ներկաները չափազանց հաճելի պատկերացումից հետո շատ արագ ընկան գորշ իրականության գիրկը:

Իսկ իրականության դաշտում պարոն Շահնազարյանը հակամարտության կարգավորման ընթացքը բաժանում է երեք փուլի. առաջինը՝ մինչեւ 1998 թվականը, երբ հաջողվեց զինադադար կնքել, ԼՂՀ-ն էլ հստակ բանակցությունների կողմ էր: «Այն ժամանակ կոնֆլիկտը կարգավորելու անկեղծ ձգտում կար»,- ասում է պարոն Շահնազարյանը: Երկրորդ փուլը,  ըստ  նրա, այս վեց տարիների անգործության, կոնֆլիկտի չկարգավորման շրջանն է, որն այսօր արդեն ավարտվել է, եւ սկսվել է երրորդ փուլը: Երրորդ փուլի հետ կապված, հաշվի առնելով վեց տարիների ընթացքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները, պարոն Շահնազարյանն իր կանխատեսումներն ունի:

Համաձայն դրանց, կլինեն ոչ թե նոր առաջարկներ, այլ հայտնի առաջարկների մոդիֆիկացիաները՝ մի քանի նոր էլեմենտներով: Օրինակ, այս անգամ, ըստ Դ.Շահնազարյանի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը գործելու են համատեղ, քանի որ գլոբալ առումով նրանց շահերը համընկնում են: «Կարծում եմ, կլինեն բավական լուրջ ճնշումներ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արդեն ոչ լեգիտիմ, թույլ իշխանությունների վրա, որպեսզի լինի արագ կարգավորում»,- ասում է Դավիթ Շահնազարյանը: Իսկ չհամաձայնելու եւ կրկին հակամարտության կարգավորումը ձգձգելու դեպքում՝ Շահնազարյանն ապագան տեսնում է այսպես. «Կամ նոր հարավկովկասյան Դեյտոն, որտեղ ուղղակի կպարտադրվի լուծում, կամ ռազմական գործողությունների վերսկսում»:

Հնարավոր ռազմական գործողությունները, ըստ պարոն Շահնազարյանի, կլինեն բոլորովին նոր որակի. այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը վերջին տարիներին իր բանակը վերակառուցում է ՆԱՏՕ-ի չափանիշներով, իսկ Հայաստանը շարունակում է ռուսական բանակի կառուցվածքներով առաջնորդվել: Նշենք, որ երեկ վերոնշյալ թեմայով զեկուցում էր նաեւ ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը, որն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց իրեն հրավիրելու համար, քանի որ վերջին շրջանում միշտ չէ, որ ԼՂ ներկայացուցիչներին հրավիրում են նման քննարկումների մասնակցելու: Վերջինս իր զեկույցում նշեց, որ ԼՂ հարցի կարգավորման բանակցությունները պետք է ընթանան՝ հիմք ընդունելով 1991 թվականից ընդունված իրավական ակտերը եւ դրանցից բխող ԼՂ ժողովրդի կամքը:

Ավելորդ չէ նշել, որ քաղաքագետ Աղասի Ենոքյանի հնչեցրած հարցն այն մասին, թե Հայաստանն արդեն տասներկու տարի  ինչու՞ չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, նախկին իշխանությունների  ներկայացուցիչները եւ քաղաքագետները թողեցին անպատասխան: Իսկ մինչ այդ ԼՂ նախագահի խորհրդականն արդեն կարեւորել էր ԼՂՀ-ի դերը: «Եթե ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ անհամաձայնություն է ծագել, որը հանգեցրել է կոնֆլիկտի եւ հետեւանքների, ապա այդ կոնֆլիկտի կարգավորման եւ հետեւանքների համար պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը եւ ԼՂ-ն»,- երեկ ասաց Մանվել Սարգսյանը: Նա նաեւ շեշտեց, որ կարգավորման բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ: Ըստ Սարգսյանի, կարեւոր է, որ առանձին ֆորմատով բանակցություններ ընթանան նաեւ ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ, որպեսզի հարաբերությունները դրվեն իրավական հիմքի վրա, եւ դիվանագիտության մեջ բաժանվեն պարտավորությունները:

Աննա  Վ. Հակոբյան

Տպել
838 դիտում

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր