Աջափնյակում պատերազմը սկսվեց. իրար դեմ են դուրս եկել իշխանական երկու թեւեր

25/10/2016 schedule15:32

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 24-ի համարում

1999-ին Աջափնյակում թաղապետի ընտրությունները կողմերի համար վերաճեցին թասիբի հարցի, որի արդյունքը եղան հնչած կրակոցները: 2003-ի նոյեմբերի 2-ին նույն համայնքում սպասվող ընտրությունները եւս դադարել են մրցակիցների միջեւ սոսկ քաղաքակիրթ պայքար լինելուց, եւ, կարծես, կրկնվում են 99-ի մոտիվն ու սցենարը:

Պայքարող երկու կողմերը, ինչպես եւ 99-ին, նույնն են. գլխավոր դատախազի տեղակալի հովանավորյալ թեկնածու, գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը՝ մի կողմից եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի զարմիկ ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ մյուս կողմից: Ու չնայած երկու կողմերն էլ վստահեցնում էին, որ գնալու են խաղաղ եւ արդար ընտրությունների, ու բացառում էին 99-ի կրկնությունը, սակայն չորեքշաբթի, ուշ երեկոյան, կողմերի միջեւ տեղի է ունեցել առաջին արյունալի միջադեպը:

Ինչպես մեզ փոխանցեցին Արման Սահակյանի կենտրոնական նախընտրական շտաբից, չորեքշաբթի, երեկոյան ժամը 23.30-ին, Աջափնյակ համայնքի Շիրազի փողոցում տեղակայված իրենց ենթաշտաբին են մոտեցել Արծրուն Խաչատրյանի 5-8 հարբած կողմնակիցներ եւ շտաբի աշխատակիցներին, որոնք պատրաստվելիս են եղել տուն գնալ, սկսել են հայհոյել եւ սպառնալ: Հայհոյանքի թեման էլ այն է եղել, թե ինչո՞ւ են այդ գ...-ի (Արման Սահակյանի) նկարները փակցրել պատերին: Ըստ Սահակյանի շտաբի, իրենց կողմնակիցները սկսել են բացատրել, որ նկարներ պատռելով ու տրորելով ընտրությունների չեն գնում, եւ այդ պահին վերջիններս անցել են հարձակման:

Նրանցից մեկը դանակահարել է Արման Սահակյանի շտաբի ակտիվիստներից մեկին՝ 31-ամյա ազատամարտիկ Արայիկ Առաքելյանին, որը, որովայնի լուրջ վնասվածքով, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Երեկ մենք այցելեցինք Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ուր մեզ տեղեկացրին, որ Արայիկ Առաքելյանին վիրահատել են, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նշյալ միջադեպի արդյունքում տուժել է Արման Սահակյանի շտաբի ակտիվիստ մի կին եւս, որը ստացել է ուղեղի ցնցում, ինչպես նաեւ՝ հարակից կրպակի տերը:

Աջափնյակի գործող թաղապետի հիմնական մրցակից Արման Սահակյանը, ստեղծված վիճակը մեկնաբանելով, ասաց. «Իմ մրցակիցն անընդհատ խոսում է այն մասին, որ 99-ին կրակոցներ են եղել, եւ որ Արման Սահակյանը արնախում է: Որեւէ մեկը չի կարող փաստել, որ ես կրակել եմ: Արման Սահակյանն ընդամենը եղել է Աշոտ Աղաբաբյանի բարեկամն ու հիմա, առաջին անգամ, մասնակցում է Աջափնյակի ընտրություններին: Հիմա արդեն կարելի է փաստել՝ 99-ը ինչու եւ ում կողմից է սկսվել»:

Արման Սահակյանի ենթաշտաբից, որի մուտքի մոտ տեղի է ունեցել միջադեպը, ընդամենը 50 մետրի վրա է գտնվում Արծրուն Խաչատրյանի կենտրոնական շտաբը: Երեկ մենք զրուցեցինք նաեւ գործող թաղապետի շտաբի պետ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցի հետ: Վերջինս չի հերքում, որ տեղի ունեցածը կապված է առաջիկա ընտրությունների հետ, սակայն այն կարծիքին է, որ դա ընդամենը կողմնորոշված քաղաքացիների բախում է եղել: «Դեպքի մասնակիցները մարդիկ են եղել, որոնք կարող էին իրենց կարծիքն ունենալ թեկնածուներից երկուսի մասին էլ: Պետք չէ կատարվածին քաղաքական ենթատեքստ տալ:

Եթե իրենք մտածում են, թե դա մենք ենք կազմակերպել, մենք էլ կարող ենք ասել, որ դա իրենց կողմից միտումնավոր հրահրված է եղել: Եւ եթե 99-ին նրանք կրակեցին ընտրությունների օրը, ապա այս անգամ որոշել են միջադեպը նախապես կազմակերպել՝ հաշվի առնելով, որ այս օրերին համայնքում շիկացած մթնոլորտ է»,- մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Խաչատրյանի շտաբի պետը: Ի դեպ, գործող թաղապետի շտաբում թերահավատորեն վերաբերվեցին նաեւ այս պահին դեռ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արայիկ Առաքելյանի հետ կատարվածին՝ ասելով, որ թե՛ այդ կլինիկայի տնօրենը, թե՛ վերակենդանացման բաժանմունքի վարիչը Գալուստ Սահակյանի ընկերներն են:

Այսինքն, նրանց տրամաբանությամբ, ստացվում է, որ վերջիններս կարող են, հանուն Գալուստ Սահակյանի, ցանկացած մարդու վիրահատել եւ պառկեցնել վերակենդանացման բաժնում: Ու եթե գործող թաղապետի շտաբում կասկածում են նաեւ ծանր վիճակում գտնվողի ինքնազգացողությանը, ապա Գալուստ Սահակյանն էլ որոշակի վերապահում ունի ՀՀ ոստիկանության լրատվության տարածած այն հաղորդագրության նկատմամբ, որով տեղի ունեցածը նկարագրվում է որպես ընտրությունների հետ կապ չունեցող, սովորական քրեական միջադեպ: Գալուստ Սահակյանը ոստիկանության լրատվության պաշտոնական մեկնաբանությունը որակեց բլեֆ: «Պարզ է, թե այդ տեսակետը հրապարակելուց ինչ ուժեր են աշխատել, եւ դա ում պատվերն է»,- ասաց ՀՀԿ  խորհրդի նախագահը: 

Ինչեւէ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը մեզ տեղեկացրեց, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քր. օրի 112-ի 1-ին կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը: Ըստ Շիրինյանի՝ ձերբակալվածներ չկան: Մինչդեռ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ չորս մարդ արդեն ձերբակալվել է: Երեկ պարոն Սահակյանը պնդեց իր հայտարարությունը: «Ձերբակալվածներ կան: Պարզապես ակնհայտ է, որ փորձ է արվում գործը կոծկել»,- ասաց նա: Այսպիսով, Աջափնյակում ակնհայտորեն  ուժի ցուցադրում է սկսվել. իշխանական մի թեւը դուրս է եկել իշխանական մեկ այլ թեւի դեմ: Ու թե որ թեւը կհաղթի՝ պարզ կլինի ուղիղ 10 օրից:

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1349 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում