Եթե Ադրբեջանը չի համաձայնում կարգավիճակին, երբ ստանալիք ունի, ստանալուց հետո կհամաձայնի՞

25/10/2016 schedule19:58

ԼՂ շրջանների հանձնման դեմ ուղղված «Շուշի»-ի հռչակագրի ստորագրահավաքը շարունակվում է:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ քաղաքագետ Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Լեռնային Ղարաբաղում հայաստանյան եւ արցախյան մի շարք գործիչների կողմից ստորագրվեց «Շուշի» հռչակագիրը, որին միացած անդամները պնդում էին, որ դեմ են հողերի հանձնմանը:

Պապյանի խոսքով՝ ստորագրահավաքին միացած քաղաքացիների թիվն այնքան էլ շատ չէ՝ 6-7000 քաղաքացի:

Մեր հարցին՝ ո՞րն է լինելու նախաձեռնության հաջորդ քայլը, քաղաքագետն ասաց.

«Այսօր էլ այդ հարցը քննարկում էինք, գուցե կառուցվածքային ձեւ տանք՝ շարժում լինի, որը պարբերաբար այցեր կկազմակերպի, հանդիպումներ մարդկանց հետ, որովհետեւ միակողմանի պրոպանգանդա է գնում, որ դուք խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ հողերի հանձնում: Մեր մոտեցումը մի փոքր այլ է, որ անգամ հող հանձնելու պարագայում պատերազմ է լինելու, որովհետեւ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը դրանով չի բավարարվելու»:

Ճշտող հարցին՝ դեռ շարունակո՞ւմ է պնդել, որ հողերի հանձնման գործընթաց կա այն դեպքում, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երեւանում հայտարարեց, որ իրենք համապարփակ լուծման կողմակից են, քաղաքագետը պատասխանեց, որ իրենց մտահոգում է լավրովյան պլանը.

«Ամերիկյան կողմը միշտ էլ խոսել է փաթեթային լուծման մասին, բայց Կազանի փաստաթղթի մեջ, որին Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը, եւ Լավրովի պլանի մեջ, որը դեռ պաշտոնապես չի հաստատվել, այդպես չի խոսվում. այնտեղ փուլային է՝ 5 շրջան, 2 շրջան, ապա տեղահանվածների հարց, հանրաքվե: Շարունակում եմ պնդել, որ ծրագիրը կա, ընդ որում, ես չեմ պնդում, Սերժ Սարգսյանն է պնդում»,-ասաց Պապյանը:

Մեր դիտարկմանը՝ ստացվում է ամերիկյան կողմը համաձա՞յն է լավրովյան պլանի հետ, որ Ուորլիքը հայտարարեց բանակցությունների սեղանին քննարկվող առաջարկությունների մասին, քաղաքագետն ասաց.

«Եթե ասում է, որ տարբեր առաջարկներ կան, դա չի նշանակում, որ համաձայն են»:

Քաղաքագետը, զուգահեռներ տանելով Մադրիդյան սկզբունքների հետ, ասաց.

«Մադրիդյան սկզբունքների պարագայում մթնոլորտն այլ  էր. նախ ապրիլյան պատերազմ չէր եղել, հետո կարգավիճակի հարց պետք է լուծվի: Հարց է առաջանում՝ եթե հիմա Ադրբեջանը չի համաձայնում կարգավիճակին, երբ ստանալիք ունի, ինչո՞ւ պետք է համաձայնի ստանալուց հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած տարածքային զիջում ե՛ւ ռազմական կորուստ է, ե՛ւ հոգեբանական ճնշում:

Տպել
6192 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»