Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել՝ Արցախի կարգավիճակի դիմաց

25/10/2016 schedule22:55

Armtimes.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը․

Պարոն Մարտիրոսյան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԼՂ կարգավիճակի հարցը բանակցությունների սեղանին դրված կարեւոր տարրերից մեկն է: «Այն կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին, այն պետք է լինի նաեւ հանրային ընկալման մաս», մասնավորապես ասել էր նա, ըստ Ձեզ կարգավիճակն ի՞նչ է իրենից ենթադրում:

-Կարգավիճակը ենթադրում է, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել՝ Արցախի կարգավիճակի դիմաց, որն, անշուշտ, խելահեղ գաղափար է: Արցախի կարգավիճակը ոչինչ չարժե, այն ոչինչ չի տալիս, եւ Արցախը չպետք է անկախ լինի, անկախ լինելու իրավունք չունի: Անկախությունը, կամ անգամ միջազգային ճանաչումը երբեք որեւէ մեկին որեւէ երաշխիք չի տվել: Եթե այդպես լիներ՝ այսօր աշխարհում ոչ մի պատերազմ չէր լինի, ոչ մի երկիր հարձակման չէր ենթարկվի: Արցախը Հայաստանի մաս է եւ պետք է լինի Հայաստանի Հանրապետության մարզ․ ընդամենը, եւ վերջ:

-Ուորլիքը, խոսելով Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ արած հայտարարության մասին, ըստ որի առավելագույն զիջումը կարող է այն լինել, որ ԼՂ-ին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհվի, ասաց, որ պետք է ողջունել Ադրբեջանի նախագահի այն մոտեցումը, որ քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում սա ինչի՞ մասին է խոսում՝ համանախագահները համաձա՞յն են Ալիեւի մոտեցման հետ, թե՞ որպես բանակցություններում առաջընթաց են այն դիտարկում:

-Իհարկե դիտարկում են առաջընթաց: Որովհետեւ Ալիեւը նախկինում առավել կոշտ դիրքորոշում ուներ: Հիմա, հավանաբար, ապրիլյան իր հաջողությունը, եւ եկեք ազնիվ լինենք ու ընդունենք, որ Ադրբեջանը լուրջ հաջողություն ունեցավ ապրիլին: Հենց ապրիլի արդյունքում եւ ապրիլից հետո է, որ Հայաստանը անհասկանալի անինքնասիրությամբ մտավ նորացված բանակցությունների փուլ: Դա, անշուշտ, Ադրբեջանի եւս մեկ հաջողություն էր եւ նշանակում էր, որ ապրիլի արդյունքում հայկական կողմն այժմ ավելի է հակված զիջումների: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւն այլեւս կարող է թերեւս մի փոքր մեղմել սեփական դիրքորոշումը՝ հայերից իրական զիջումներ ստանալու հեռահար նպատակով: Իսկ այդ զիջումները Հայաստանի կողմից միայն տարածքային են լինելու:

Միջնորդներն ընդամենը միջնորդներ են, եւ եթե Երևանը չի հասկանում, որ մտել է Բաքվի խաղի դաշտ, ապա հայության միակ հույսը մնում է Բաքվի անզիջում դիրքորոշումը: Որովհետեւ քննարկվող բանակցային փաթեթով իրական զիջումներ կատարելու է միայն Հայաստանը: Ադրբեջանի զիջումները զրոյական են լինելու: Եթե, ենթադրենք, Բաքուն ճանաչի Արցախի անկախությունը եւ դրա դիմաց ստանա Հայաստանի մաս հանդիսացող գեթ մեկ շրջան, որը Երեւանը տասնամյակներ շարունակ «ազատագրված տարածքներ» է հորջորջում, ո՞վ է այդտեղ իրական զիջողը: Այս մասին շատ ենք խոսել, ամեն բան արդեն ասված է եւ ասված է շատ:

-Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ Ուորլիքը հիշեցրեց, որ համանախագահները համապարփակ լուծման կողմնակից են, եւ եթե տարածքների վերադարձի մասին խնդիր կա, ապա պետք է նաեւ քննարկում լինի ԼՂ կարգավիճակի մասին, ինչպես նաեւ ասաց, որ բանակցությունների սեղանին առաջարկներ կան։ Ըստ Ձեզ ինչպե՞ս կարող է խնդիրը լուծում տալ, որ կողմերից յուրաքանչյուրի համար էլ շահեկան լինի, ինչպե՞ս կարող է տարածքի վերադարձը շահավետ ընկալվել հայկական կողմի համար:

-Չի կարող, դարձյալ կրկնեմ՝ բանակցությունների այս բովանդակության պարագայում Հայաստանը միայն կորցնելու է: Ընդ որում՝ կորցնելու է ամեն բան: Հիմա մեկ կամ մինչեւ յոթ շրջան, որոնք այդ նույն ազատագրված շրջաններն են, ապա բուն Արցախի ԼՂԻՄ-ը, որի կարգավիճակն է անմտորեն պահանջում Երեւանը եւ ապա՝ Զանգեզուրը, որից հետո հերթը Երեւանին էլ կհասնի: Անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանը հող զիջելով չի կարող շահել: Պատերազմները մղվում են հողի համար՝ ոչ թե այն զիջելու: Երեւանում մինչեւ հիմա սա չեն գիտակցում․ողբերգական տգիտություն է իրականում:

-Ամերիկացի համանախագահը նաեւ հայտարարեց, որ համաձայնություն կա դեսպան Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում առաջ ընթանալու վերաբերյալ: Իսկապես հնարավոր կլինի՞ այս հարցում առաջընթաց գրանցել, եւ ի՞նչն էր նախկինում խանգարում, որ ինչպես հայկական կողմի ներկայացուցիչներն էին պնդում՝ Ադրբեջանը խոչընդոտում էր:

-Ինձ այդ հարցն ամենեւին չի հուզում: Հայրենիքի տարածքի մի մասը հանձնելու պատրաստ հասարակությունը քննարկում  եւ ուշադրություն է դարձնում մի չնչին խնդրի՝ հետաքննող մեխանիզմների ներդրման եւ մի քանի անձով դիտորդական առաքելությունը մեծացնելու հարցին: Ուղղակի աբսուրդի ժանրից է սա: Կարծում եք շահագրգիռ երկրները չգիտե՞ն թե ով է նախահարձակ կողմը եւ ով՝ վախկոտ քաղաքականությամբ մշտապես պաշտպանվողը: Կարծում եք՝ չգիտե՞ն ով է սկսել ապրիլյան փուլը: Կարծում եք այդ մի քանի անձը սահմանին ինչ-որ բա՞ն են լուծելու, երկնային դատաստանի են ներկայացնելու եւ դժո՞խքի դատապարտելու ագրեսոր կողմին: Վերջապես բավական է մանկական թոթովանքներով զբաղվել: Ժամանակն է սթափվելու: Սա պատմական փուլ է, որ որոշում է այս ժողովրդի գոյության հարցը: Եթե առաջանանք բանակցային ներկա սկզբունքներով՝ ապա մեր ժողովրդի եւ այս երկրի մասին հարյուրամյակ հետո աշխարհի մյուս՝ առավել իմաստուն եւ ոչ ինքնասպան ժողովուրդները լսելու են միայն իրենց բուհական դասագրքերից: Պետք է օր առաջ դուրս գալ ինքնասպանական եւ ամոթալի այս բանակցություններից եւ նոր դիրքերից ելնել: Այս ժողովուրդն ալընտրանք ուղղակի չունի:

Տպել
28151 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա