Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի բացառում, որ առաջիկայում կանդամագրվի ՀՀԿ-ին

26/10/2016 schedule20:15

- Պարոն Հակոբյան, դուք անկուսակցական եք: Իշխանությունների կողմից ձեզ առաջարկություն չի՞ եղել, կամ դուք ցանկություն չե՞ք հայտնել անդամակցել Հանրապետական կուսակցությանը:

- Դա կթելադրի ժամանակը, առայժմ ինձ նման առաջարկություն չի եղել, ես էլ դեռ նման ցանկություն չեմ հայտնել, բայց հնարավոր է՝ հայտնեմ:

- Նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը. սպասվում է, որ անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն ու որոշ անկուսակցական նախարարներ եւս կանդամակցեն ՀՀԿ-ին: Միգուցե դո՞ւք էլ այդ ժամանակ անդամակցեք այդ կուսակցությանը:

- Միգուցե:

- Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թողած ավանդույթներից հետո ձեզ համար դժվար չէ՞ զբաղեցնել այդ պաշտոնը:

- Բացարձակ, եթե դուք տեղյակ եք, երրորդ տարին է, ինչ ես Սյունիքի մարզում եմ աշխատում: Եղել եմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի» վարչական տնօրենը, դրանից հետո նշանակվել եմ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, միաժամանակ հանդիսանում եմ ընկերության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաեւ՝ «Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահը, Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Այսպիսով, ուզում եմ դուք պատկերացնեք, որ ես քաջատեղյակ եմ մարզի եւ խնդիրներին, եւ ուժեղ ու թույլ կողմերին:

- Որո՞նք են Սյունիքի մարզի խնդիրները եւ ուժեղ ու թույլ կողմերը թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ տնտեսական առումով:

- Ես առանձնապես քաղաքական խնդիրներ չեմ տեսնում այստեղ: Մեր մարզն, օրինակ, տարբերվում է Շիրակի մարզից, որտեղ մի փոքր խառը իրավիճակ է: Մեր մարզն այդ առումով շատ ավելի հանգիստ է: Կան սոցիալ-տնտեսական որոշ խնդիրներ՝ պայմանավորված գյուղմթերքի մթերումներով, ինչը պետք է մի քիչ կանոնակարգել եւ օգնել գյուղացուն:

- Իսկ Շիրակի մարզում ի՞նչ խառը իրավիճակ է:

- Քաղաքական վիճակը նկատի ունեմ:

- Այսինքն այնտեղ ընդդիմադիր տրամադրվածությո՞ւնն է շատ, ընդդիմադիր կուսակցություններն են ակտիվ, սոցիալական վիճակն է վատ...

- Այո, դա նկատի ունեմ:

- Բայց ընդդիմությունը փորձում է Սյունիքի մարզում ակտիվանալ, վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ կային առաջադրվողներ:

- Առողջ քաղաքական մթնոլորտ կա, բայց քաշքշուկներ չկան: Այստեղ ավանդաբար ուժեղ է «Դաշնակցություն» կուսակցությունը, որը հիմա կոալիցիայի մեջ է: Իսկ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցություններն այստեղ շատ թույլ դիրքեր ունեն:

- Հավանաբար Սուրիկ Խաչատրյանն է ճնշել ընդդիմադիր կողմնորոշումները, դրա համար էլ Սյունիքում ընդդիմությունը թույլ է:

- Ես չեմ կարող ասել, այդ հարցը ուղղեք Սուրիկ Խաչատրյանին:

- Շիրակի, ինչպես նաեւ Լոռու մարզերին բնորոշ արտագաղթը, սոցիալ-տնտեսական վատ իրավիճակն ու դրանից բխող քաղաքական լարված վիճակը Սյունիքի մարզին բնորոշ չէ՞:

- Ոչ, ոչ մի դեպքում: Մեզ մոտ գործազրկության առումով առաջատարը Կապանն է, որտեղ արդեն իսկ մոտ ժամանակներս նախատեսվում է շատ արագ երկու գործարան կառուցել ՝ մեկը ռետինի, մյուսը երկաթի վերամշակման գործարան: Խնդիր կա նաեւ Գորիսում, բայց դա չի վերաբերում, օրինակ, Քաջարան քաղաքին, որտեղ գրեթե գործազրկություն չկա, դա չի վերաբերում նաեւ Մեղրիին:

- Իսկ Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի ունեցած ազդեցությունը ձեզ չի՞ խանգարում: Նա իր լծակներով, հնարավորություններով չի՞ խոչընդոտում ձեր գործունեությանը: Չէ՞ որ երկար տարիներ նա ինչ ուզել, արել է այդ մարզում:

- Կրկնում եմ, Սյունիքի մարզում ինձ ոչինչ չի կարող խանգարել:

- Սուրիկ Խաչատրյանի դերն ու նշանակությունը հիմնականում կայանում էր ընտրությունների ժամանակ իշխանություններին մեծաքանակ ձայներ ապահովելով: 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք ինչպե՞ս եք պատրաստվում արդարացնել այդ հույսերը, կկարողանա՞ք նման արդյունք գրանցել:

- Ինձ վրա նման պարտականություններ դրված չեն: Ինձ վրա դրված է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ներդրումներ ներգրավելու եւ նման այլ պարտականություն:

- Այսինքն, ընտրությունների ժամանակ դուք իշխանությունների օգտին չե՞ք աշխատելու:

- Եթե այնպես ստացվի, որ ես դառնամ կուսակցական, իհարկե, պետք է աշխատեմ:

- Իսկ եթե կուսակցական չդառնաք:

- Եթե կուսակցական չդառնամ, մարզպետը նման պարտավորություն չունի: Բայց ես այդ ժամանակ կորոշեմ, որպես մարդ աջակցել, թե` ոչ:

- Պարոն Հակոբյան, Սյունիքում թուլացե՞լ է Սուրիկ Խաչատրյանի ստեղծած վախի մթնոլորտը: Ձեզ համար գաղտնիք չեն նրա ու իր գերդաստանի անվան հետ կապված սպանությունները, դանակահարությունները, ծեծ ու ջարդը:

-Ճիշտն ասած, Սյունիքում գտնվելու այս 3 տարիներին ես այդ մթնոլորտը չեմ զգացել: Իհարկե, կարդացել եմ, իհարկե, տեղյակ եմ Բուդաղյանի սպանության գործին, բայց դա ինչ կապ ունի վախի հետ: Ես նման բան չեմ զգացել:

- Մամուլում հրապարակում եղավ, որ դուք ազդեցություն եք ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի պաշտոնանկության վրա:

- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, ինչպես նաեւ բոլոր ՓԲԸ-ների գլխավոր տնօրենին աշխատանքից ազատում եւ նշանակում է խորհուրդն իր համապատասխան որոշումով: Խորհրդի որոշումով Մաքսիմ Հակոբյանն ազատվել է գլխավոր տնօրենի պաշտոնից մինչեւ իմ գալը: Դրանից հետո նոր եկել ենք ես եւ իմ ընկերները: Ես Մ. Հակոբյանին իր պաշտոնից հանելու հետ որեւէ կապ չեմ ունեցել:

- Իսկ մարզպետարանում Սուրիկ Խաչատրյանը չարաշահումներ չի՞ կատարել, դուք ուսումնասիրություններ չե՞ք կատարել այդ ուղղությամբ:

- Ընդամենը 18 օր է, որ ես մարզպետ եմ նշանակվել: Ուսումնասիրությունների փուլում եմ, դեռ ոչինչ չեմ կարող ասել:

Տպել
5315 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան