Անամոթություն. բայց իշխանությունը սիրում է Իշխանին

26/10/2016 schedule16:18

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 25-ի համարում

Եթե որեւէ մեկին թվում է, թե Հայաստանում կեղծվում են միայն ընտրությունների արդյունքներն ու պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, ապա դա թյուր կարծիք է: Կեղծվում է ամեն ինչ, ցանկացած ցուցանիշ ենթակա է կեղծման: Պարզապես կատարված կեղծիքի մասին կարող է հայտնի դառնալ հանրությանը, կարող է եւ հայտնի չդառնալ:

«Հայաստանի 4 սամբիստուհիներ հանդես են եկել ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում: Թիմի ավագ մարզիչ Էդվարդ Անտոնյանի սանուհիներից երկուսը նվաճել են բրոնզե մեդալներ: Աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիրներ են դարձել Լիանա Մկրտչյանը (48 կգ քաշային կարգ) եւ Անի Հակոբյանը (52 կգ)»,- այսպիսի տեղեկատվություն է տարածել «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը այս տարվա հոկտեմբերի 14-ին: «Հայաստանի սամբիստուհիները Վլադիվոստոկում նվաճել են աշխարհի առաջնության երկու բրոնզե մեդալ»,- սա էլ պետական «Արմենպրես» գործակալության նույն օրվա տեղեկատվությունն է:

Նմանատիպ տեղեկատվություն են տարածել նաեւ հայկական այլ գործակալություններ: Այս մասին հաղորդվել է «Հայլուրի» եթերից: Այդ հաղորդագրությունն, ի դեպ, «ՀԺ»-ն էլ է տպագրել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ 48 կգ քաշային կարգում Վլադիվոստոկում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել բուլղարուհի Իրինա Պաինիկիվան, իսկ 52-ում՝ Գալինա Տոմյակը: Այլ կերպ ասած, սա լիակատար կեղծ տեղեկատվություն է, որի պատասխանատվությունը, սակայն, ամենեւին էլ լրատվական գործակալություններինը չէ: Նրանք այս տեղեկատվությունը ստացել են Իշխան Զաքարյանի ղեկավարած Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեից:

Եւ այն հանգամանքը, որ արդեն 10 օր այս աղմկահարույց կեղծ տեղեկատվությունը չի հերքվում, խոսում է այն մասին, որ կոմիտեն այն ոչ թե սխալմամբ է տրամադրել, այլ դիտավորյալ՝ հույս ունենալով, որ ոչ ոք այս մասին չի իմանա: Ինտերնետային այս դարում նման հույսեր փայփայելը, շատ մեղմ ասած, անհեռատեսություն է: Իսկ ինտերնետը հուշում է, որ մեր վերը նշված սամբիստուհիները պարտվել են առաջնությունում իրենց ունեցած առաջին իսկ գոտեմարտում եւ զրկվել են հետագա մասնակցությունից: Փոխարենը նրանք մասնակցել են առաջնությունից անմիջապես հետո կազմակերպված մրցաշարին, որտեղ մեր սամբիստուհիները, իրոք, գրավել են երրորդ հորիզոնականը:

Բայց խնդիրն այն է, որ այդ մրցաշարին մեծամասամբ մասնակցել են առաջնությունից դուրս մնացածները: Այդ մրցաշարը կազմակերպվել էր հանդիսատեսների համար, իսկ մարզիկները դրան մասնակցում են ընդամենը իրենց փորձառությունը բարձրացնելու համար: Ամեն դեպքում՝ կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը լիակատար սուտ է: Ամենահետաքրքիրն այն է, որ սա Իշխան Զաքարյանի ղեկավարած գերատեսչության կողմից կեղծ տեղեկատվություն տարածելու առաջին դեպքը չէ:

Այստեղ սա ավանդույթի պես մի բան է: Նույնիսկ աշխարհի մի կեղծ չեմպիոն ունենք: Բայց այս մասին առաջիկայում: Իսկ առայժմ չափազանց ուրախ կլինենք, եթե Իշխան Զաքարյանը հերքի, հաստատի կամ որեւէ կերպ մեկնաբանի 2003թ. Վլադիվոստոկում անցկացված աշխարհի առաջնության մասին իր իսկ գերատեսչության տարածած տեղեկատվությունը, որովհետեւ արդեն մի քանի օր նրանից մեկնաբանություն ստանալու մեր փորձերը արդյունք չեն տալիս:

Հայկ Գեւորգյան

Տպել
800 դիտում

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու