Հագուկապ. քաղաքական էլիտան ընտրում է «զիլի»

26/10/2016 schedule16:21

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 25-ի համարում

Սովետական լուսկոմատ Լունաչարսկին «պլեբեյ» էր համարում այն բարձրաստիճան բոլշեւիկներին, որոնք քրքրված տաբատով ու արմունկները ծակ բաճկոնով մասնակցում էին կուսակցական միջոցառումներին:

Դեռ այն տարիներին վերջինս սովետական բարձրաստիճան ղեկավարներին խորհուրդ էր տալիս՝ հագուստ ընտրելիս օգտվել եվրոպական խանութներից: Դժվար է ասել՝ հետեւում էին բարձրաստիճան բոլշեւիկները Լունաչարսկու հորդորին, թե՞ գերադասում էին ճմրթած գոլիֆեներով մարդամեջ դուրս գալ, սակայն այսօր ճմրթած կոստյումը եւ էժանանոց վերնաշապիկը դժվար թե նպաստեն քաղաքական գործչի իմիջի բարձրացմանը: Եւ չնայած «Մերն ուրիշ է» կարգախոսը շատ է դուր գալիս մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն մեր հարցումները ցույց տվեցին, որ հագուստ ընտրելիս նրանց համար մերն ուրիշ է ուրիշինը:

Եւ այսպես, հատկապես ո՞ր ֆիրմաների արտադրած հագուստն է  նախընտրում մեր քաղաքական էլիտան: Պարզվում է՝ այս հարցում համայն աշխարհում տիրում է կատարյալ ներդաշնակություն: Ինչպես եւ բոլոր եվրոպական պետությունների, ԱՊՀ երկրների, այնպես էլ Հայաստանի քաղաքական էլիտան նախընտրում է իտալական «Զիլի», «Բրիոնի», «Զեգնա», «Լանվին», «Ֆերրե», «Հյուգո Բոսս», «Վերսաչե» եւ ֆրանսիական «Կլոդ Բոնուչի» ֆիրմայի արտադրած կոստյումները: Ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինը հագնում է հիմնականում «Զիլի» ֆիրմայի կոստյումներ, իսկ այդ երկրի վարչապետը նախընտրում է «Բրիոնի»:

Օրերս Հայաստանում գտնվող Անատոլի Չուբայսի հագին եւս «Զիլի» ֆիրմայի կոստյում էր: Իսկ «Կլոդ Բոնուչի» ֆիրմայի կոստյում, բացի մեր որոշ բարձրաստիճան պաշտոնյաներից, հագնում են նաեւ Ժակ Շիրակը, Ալեն Դելոնը, նաեւ՝ մեր հայրենակից Շառլ Ազնավուրը: Այս ֆիրման աշխատում է անհատական պատվերների վրա, եւ մեկ կոստյումի նվազագույն գինը 4 հազար դոլար է: Մինչդեռ, «Կլոդ Բոնուչի» ֆիրմայի կոշիկները, որոնք հիմնականում կարվում են կոբրայի կաշվից, արժեն մի ամբողջ հարստություն՝ մոտ 5 հազար դոլար:

Մեր որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ խոստովանեցին, որ իրենք ունեն «Կլոդ Բոնուչիի» կոշիկներ, սակայն չեն ցանկանա, որ այդ փաստն ընդդիմության ականջն ընկնի, քանզի վերջիններս անմիջապես կսկսեն հաշվել, թե 5 հազար դոլարով քանի լումայով հնարավոր կլիներ ավելացնել ժողովրդի կենսաթոշակները: Այս փաստը, սակայն, չի նշանակում, որ ընդդիմությունը լավ կոստյումից բան չի հասկանում եւ չի հագնում: Մասնավորապես, երեկ, մեր զրույցի ընթացքում, այն հարցին, թե ինքն ինչ ֆիրմայի կոստյումներ է նախընտրում, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Երբ մարդիկ սոված ու կիսաքաղց են, նման պարագայում ասել, որ ես «Զիլի», կամ «Բրիոնի» ունեմ՝ հասկանալի չի լինի»:

Այսինքն, պարոն Գեղամյանն ունի այդ կոստյումները, բայց չի ասում, որ ժողովրդի համար անհասկանալի չլինի: Մեկ այլ ընդդիմադիր՝ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ իր բոլոր կոստյումներն արժեն 50 դոլար, բայց քանի որ ինքը շատ շորասազ է՝ այդ կոստյումներն իր վրա թվում են 1500 դոլարանոց: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սիրում է լավ հագնվել ու երեկ ասաց, որ նախընտրում է «Հյուգո Բոսս» եւ «Վերսաչե» ֆիրմայի կոստյումներ, որոնց արժեքն առանձնապես մեծ չէ՝ 600-1200 դոլար: Նրա կարծիքով, այդ ֆիրմաների կոստյումներն ամենանրբաճաշակն են: Չնայած, իտալացիներն Արամ Սարգսյանին նվիրել են նաեւ «Բրիոնի», որի արժեքը 2500-3000 դոլար է:

Իսկ ի՞նչ է նախընտրում հագնել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նրա պահարանին իրազեկ մեկը վկայեց, որ վերջինս շատ թանկ կոստյումներ ունի, մասնավորապես՝ «Բրիոնի», «Հյուգո Բոսս» եւ «Լապիդուս» ֆիրմաների, սակայն ՀԺԿ լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին Ստեփան Դեմիրճյանի հետեւյալ ուղերձը. «Նախ, սա այն հարցը չէ, որը հուզում է այսօր ժողովրդին: Բացի այդ, պարծենալ թանկ հագուստով՝ ցուցամոլություն է եւ անդաստիարակության վկայություն: Ի վերջո, «պլեբեյը» մնում է «պլեբեյ», անկախ նրանից, թե ինչ է հագնում»:  Ինչեւէ, բնականաբար, ֆիրմայի պրեստիժը ենթադրում է եւ լավ գին: Ուստի, մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ արժեն «Զիլիի» կոստյումները, որոնք ամենաթանկի ու ամենաբարձրաճաշակի համարում ունեն: Իսկ արժեն այդ կոստյումները 4-5 հազար դոլար:

Բնականաբար, հետաքրքիր էր, թե հայաստանյան քաղաքական գործիչներից ովքեր են օգտվում «Զիլի» ֆիրմայի ծառայություններից: Պարզվեց, այդ գործիչներն այնքան էլ շատ չեն. «Զիլի» ֆիրմայից օգտվում են Պնախարար Սերժ Սարգսյանը, Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, Կենսաթոշակային հիմնադրամի պետ Ֆրունզե Մուշեղյանն ու կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Վերջինս ասաց, որ քաղաքական գործչի համար ներկայանալի տեսքը պարտադիր է, ուստի ինքը միշտ էլ կարեւորել է նրբաճաշակ եւ բարձրորակ հագուստը:  

Իսկ ի՞նչ ֆիրմայի կոստյումներ են հագնում երկրի առաջին երեք դեմքերը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ ԱԺ   նախագահը հագնվում է ճաշակով ու ըստ արարողակարգի՝ եւ չցանկացան մանրամասնել նրա գարդիրոբի մանրամասները: Կառավարության հետ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ փոխանցեցին, որ վարչապետը ընտրում է պատշաճ հագուստ՝ նախապատվությունը տալով ոչ այնքան արժեքին, որքան որակին եւ հարմարավետությանը: Ինչ վերաբերում է  ՀՀ նախագահին, ապա վերջինիս մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը երեկ  մեզ փոխանցեց, որ  հագուստի հարցում նախագահը որեւէ նախապատվություն չունի. որը հարմար է՝ այն էլ հագնում է: Ինչ վերաբերում է արտաքին տեսքի այլ կարեւորագույն ատրիբուտներին՝ ժամացույցին, օծանելիքին եւ փողկապին, ապա այս հարցում թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր էլիտան գրեթե միակարծիք են:

Նրանք բոլորն էլ նախընտրում են «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Պատեկ Ֆիլիպ» ֆիրմայի ժամացույցներ, որոնց գինը տատանվում է 10 հազարից մինչեւ 120 հազար դոլարի սահմաններում: Այլ հարց է, որ ընդդիմադիրներն ասացին, որ նախընտրելն այլ բան է, ունենալը՝ այլ. իրենք այդ ֆիրմաների ժամացույցներ չունեն, չնայած ընդդիմության որոշ գործիչների ունեցած ժամացույցները ոչնչով չեն զիջում վերը նշվածներին: Փողկապի հարցում եւս քաղաքական դաշտում կատարյալ ներդաշնակություն է. բոլորն էլ նախընտրում են հիմնականում «Զիլի» ֆիրմայի փողկապներ, որոնց արժեքը 200-300 դոլար է: Ինչ վերաբերում է բուրմունքին, ապա իմիջի երրորդ ու պարտադիր ատրիբուտի հարցում եւս քաղաքական էլիտայի ճաշակն ընդհանուր է. նրանք նախընտրում են «Շանել», «Հյուգո Բոսս» եւ «Լանվին» ֆիրմաների օծանելիքները: Որոնք, ի դեպ, առանձնապես թանկ չեն. ընդամենը 100-150 դոլար:     

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1797 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված