Սպասարկումը վատ վիճակում է, մաքրող չկա. ինչու էին խցանման մեջ հայտնվել շուրջ 300 մեքենան

Երեկ երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում Դիլիջանի ոլորաներում (Դիլիջանի կողմից թունել չհասած) խոշոր խցանում է եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, խցանման մեջ է հայտնվել 300-ից ավելի մեքենա:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Արա Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Դիլիջանի հրշեջ փրկարարների ջոկատը եւ ազատ հերթափոխի 15 հրշեջ-փրկարարներ ճանշինի աշխատակիցների եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Դիլիջան-Երեւան ճանապարհի խցանումը բացել են մինչեւ 22:00-ն: Այդ ընթացքում, ըստ Սահակյանի, խցանումից դուրս է բերվել 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս, 85 բեռնատար, 170 մարդատար մեքենա:

«44 բեռնատար մեքենա, որոնց անվադողերը ձմեռային չեն եղել եւ ճանապարհը շարունակելու հնարավորություն չի եղել, մնացել են այնտեղ՝ ճանապարհը առավոտյան շարունակելու նպատակով: Առավոտյան, երբ ճանշինը ճանապարհը մաքրել է, այդ բեռնատարները եւս շարունակել են ճանապարհը»,- ասաց փոխգնդապետ Սահակյանը:

Անդրադառնալով այս պահին Դիլիջանի ոլորաններում եղած իրավիճակին՝ Արա Սահակյանն ասաց, որ այս պահին տեղումներ չկան, ճանապարհը մաքրված է եւ բաց:

Մեզ հետ զրույցում երեկ խցանման մեջ հայտնված Իջեւան-Երեւան երթուղայինի վարորդ Արմեն Փիրումյանն ասաց, որ շուրջ 40 րոպե է անցկացրել խցանման մեջ:

«Կանգնած չէինք, անընդհատ գնում էինք, բայց 40 րոպե տեւեց թունելն անցնելը: Խցանումը հիմնականում բեռնափոխադրող մեքենաներն էին ստեղծել: Այդ մեծ մեքենաները՝ ֆուռերը որ մի տեղ կանգնում են, արդեն անկախ ամեն ինչից խցանում է առաջանում: Դրանք չէին կարողանում շարժվել կամ կողքի էին կանգնում, ճանապարհը նեղացել էր եւ խցանվել: Ձյունն էլ գալիս էր, վերեւից եկողը չէր կարողանում բարձրանալ: Այդ ընթացքում տեսա նաեւ, որ մի փոքր վթար էր եղել, վթարի համար ոստիկանության մեքենա էր եկել, ոստիկաններն աշխատում էին ճանապարհը բացելու ուղղությամբ: Մի մեքենա տեսանք՝ աղ էր ցանել, դատարկ ետ էր դառնում: Ճանապարհը մաքրող չկար»,- մեզ հետ զրույցում իր տեսածը պատմեց երթուղայինի վարորդը:

Մեր հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով խցանման մեղքը բեռնատարներինն է, թե՞ ճանապարհը սպասարկող ընկերությունն է վատ աշխատում, Փիրումյանը պատասխանեց.

«Սպասարկումը շատ վատ վիճակում է, ընդհանրապես, չեն ուզում աշխատել: Ես այսօր վաղ առավոտյան եկել եմ, նույն վիճակն էր՝ սառած: Թեթեւ աղ էր ցանած, բայց դա քիչ է: Մի մաքրող մեքենա ամբողջ ճանապարհին չեմ տեսել մինչեւ Երեւան: 40 րոպե խցանման մեջ էի: Ինչի՞ համար, էս ուղեւորնե՞րն ինչի համար են մեղավոր: Տեսնում եք ձյուն է, մաքրեք էլի, պետք է խցանում լինի, նոր մաքրե՞ք: Քանի օր է հայտարարել էին, որ ձյուն է գալու, ինչո՞ւ հենց սկզբից չէր մաքրվում: Թունելի մոտ բարձր հատված կա, այդտեղ պիտի սպասարկումը նորմալ լինի: Երթեւեկությունը կարգավորող է պետք այս եղանակին: Եթե մի մեքենա մաքրի, նման բան չի լինի, իսկ եթե ձյունն եկավ-նստեց, հետո մաքրողն ո՞ւմ է պետք, արդեն սառույց է դառնում»,- ասաց Երեւան-Իջեւան երթուղայինի վարորդը:

Մենք զրուցեցինք նաեւ բեռնատարի վարորդ Մամիկոն Հովհաննիսյանի հետ, որը Դիլիջանի թունելի հատվածով անցել էր այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում: Վերջինս ասաց, որ առավոտյան, երբ անցնում էր, երեկվա բեռնատարները դեռ կանգնած էին:

«Էլի տեսանելիությունը շատ ցածր էր, փոքր մեքենաները բեռնատարների կողքերով, արանքներով հազիվ անցնում էին: Ճանապարհը մաքրողներ էին եկել, բայց բեռնատարները մի քիչ պետք է տեղաշարժվեին, որ ճանապարհը բացվեր: Փոքր մեքենաներ եւս կային կանգնած, երեւի նրանց անվադողերն էլ վատն էին, դրա համար կանգնել էին»,- ասաց Մամիկոն Հովհաննիսյանը:

Հ.Գ. ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ Արա Սահակյանը տեղեկացրեց, որ այս պահին դժվարանցանելի ճանապարհներ մեր հանրապետությունում գրեթե չկան: Մերկասառույցի պատճառով փոքր-ինչ դժվարանցանելի են միայն Սոթք-Քարվաճառ եւ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհները:

Տպել
4142 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են